Հայաստան

Հեյդարի Սինդրոմը, Ալիևի Բարդույթը…

Եվ այս ոմն քոչվոր առաջնորդին հաջողվում է համոզել նստակյաց ժողովրդիս, որ մենք՝ բնիկ արիականներս, եկել ենք Հնդկաստանից ու գրավել իրենց ապուպապերի հայրենիքը…
Ավելին՝ այս մարդամեկի բարբաջանքներին չի հանդիմանում հայ իշխանական վերնախավը, իսկ այսօրվա վարչապետը ցանկացած պատրվակով պատրաստ է գնալ ցանկացած զիջման…

Դավիթ Կարապետյան

Այն, որ հայր և որդի Ալիևները բացարձակ նման չեն իրար՝ փաստ է…
Նրանք տարբեր են թե՛ մտածելակերպով, թե՛ գործելաոճով, թե՛ խոսույթով և թե՛ պահվածքով:

Հեյդարը լուրջ էր, զուսպ, ինչ-որ տեղ՝ անկեղծ, համակերպվող էր, գիտակցող ու քիթը գետնին կպնող:
Դրա համար ընկալելի կերպար էր և հարգանք էր վայելում սովետմիության բարձրաստիճան ղեկավարների կողմից:
Նա որպես պարտված երկրի ղեկավար՝ իր բարեկիրթ վարքի ու համեստ պահվածքի շնորհիվ հարգանք էր վայելում անգամ մեր հաղթանակած ղեկավարների շրջանում:

Մերոնք նրան չէին ծաղրում, չէին նվաստացնում, նրա նկատմամբ ավելորդություններ թույլ չէին տալիս:

Իսկ որդի Իլհամը մանկուց մեծացել է՝ հոր ծանր հոգեվիճակն ու ընկճախտն աչքի առաջ…
Նա տան պատերի ներսում, ամենօրյա ռեժիմով ականատես է եղել հոր տվայտանքներին, սթրեսներին, խորը ապրումներին, ցասմանն ու ներքուստ ճնշվածությանը…

Այդ ամենը գուցե վերջինիս ստիպել է ինքն իր հետ պայման կապել՝ հետագայում վրեժ լուծելու, «պատմական տարածքները հետ վերադարձնելու», պարտված վիճակից դուրս գալու, արժանապատվությունը վերականգնելու համար:

Այս համատեքստում յուրովի հոգեվիճակ է նաև այն, որ հայրական կողմը Սիսիանից էր…

Ինչևէ, Հեյդարին այդպես էլ չհաջողվեց այն, ինչ հետո հաջողելու էր Իլհամը:
Կամ միգուցե ստացվեց՝ հենց իր որդուն հետագայի համար պատրաստելով…

Սակայն պսակված հաջողության զուգընթաց, ակնբախ են Իլհամի բարոյահոգեբանական բարդույթները…

Իլհամ Ալիևը սուբլիմացնում (վեհացում, վսեմացում) է իր բարդույթները՝ Արցախի հաշվին…

«Մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի ամենամեծ երազանքը Շուշան, Ղարաբաղն ու Զանգեզուրն ազատ տեսնելն էր։
Մենք իրականացրել ենք նրա, ողջ ադրբեջանական ժողովրդի, և ողջ աշխարհի ադրբեջանցիների երազանքը»,- հայտարարում էր Իլհամ Հեյդար օղլուն՝ օկուպացված Շուշիից ժողովրդին ուղղված իր ուղերձում։

Մինչդեռ, Հեյդար Ալիևը երբեք չի երազել ո՛չ Շուշիի, ո՛չ Ղարաբաղի, առավել ևս՝ Զանգեզուրի մասին։
Նա, լինելով ադեկվատ, քան իրեն հաջորդողը, սթափ էր գնահատում իրավիճակը։

«Լեռնային Ղարաբաղն այլևս Ադրբեջան չէ. Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում պետական ​​հայեցակարգ կամ քաղաքականություն չունի»,- բազմիցս ասում էր Հեյդար Ալիևը։

Ել չեմ խոսում այն մասին, թե ինչպես նա
իր ելույթներից մեկում, ի լուր աշխարհին անձամբ հաստատում էր, որ միայն 1936 թվականից է հայտնվել «ադրբեջանցիներ» անվանումն ու «ադրբեջաներեն» լեզուն:
Մինչ այդ Ռուսաստանի բոլոր փաստաթղթերում, բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները Հարավային Կովկասի թյուրքական էթնիկ տարրին անվանում էին «կովկասյան թաթարներ»։
Նա սրտնեղելով էր հիշում, որ 1918-1936 թվականներին էլ իրենց սկսեցին անվանել թուրք։

Ավելին՝ Հեյդար Ալիևը 2001 թվականին Քի-Ուեսթում նույնպես պատրաստ էր հակամարտությունը կարգավորելու համաձայնագիր ստորագրել, սակայն երկրի քաղաքական էլիտայի ճնշման տակ վերջին րոպեին հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը։

Ինչևէ, Հեյդար Ալիևը լքեց աշխարհն՝ իր անվան ու հեղինակության դիմաց իր տեղն ապահովելով որդի Իլհամին:

Իհարկե, վերջինիս նախագահ կարգելու համար տարվում էին տիտանական աշխատանքներ, պատրաստում էին ըստ արժանավույն:
Հատկապես կրթության համար չէր խնայվում ոչինչ:
Արդյունքում վերջինս, հոր անվան շնորհիվ ավարտեց Մոսկվայի՝ Միջազգային Հարաբերությունների պետական ինստիտուտը:

Սակայն Իլհամն, այնքան է կտրված իրականությունից և մեծացած «աբիժնիկ» հոգեվիճակով, որ անգամ բարձրագույն կրթությունն արտերկրի նման հեղինակավոր բուհում, առիթ չի հանդիսացել, որ գոնե Բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմից իմանար և ուժ գտներ ընդունել, որ «ադրբեջանցի» ազգ գոյություն չի ունեցել, որ նրանք Ալթայից ու Մանջուրիայից ժամանած քոչվոր եկվորներ են, որ «Ադրբեջանը»՝ Ստալին պապիկի մտացածին պրոյեկտն է, որ այն արհեստածին պետություն է, որ այլ բան չեն կարողացել մոգոնել, ստիպված
պարսկական Ատրպատական նահանգի անվանումն են վերցրել ու որպես երկրի անվանում սկսել օգտագործել:

Որ Ռուսաստանի՝ Բոլշևիկյան կուսակցության Կավբյուրոյի կողմից Արցախն օկուպացնելն ու Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելը չի նշանակում, թե Արցախը Ադրբեջանինն է…

Որ անգամ ներկայիս Ադրբեջանը, հանդիսանալով Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը, չի ճանաչում Արցախը որպես Ադրբեջանի մաս…

Այդ իսկ պատճառով է, որ նա այսօր ստիպում է Փաշինյանին ստորագրել հենց այդպիսի իրավական փաստաթուղթ, որով Հայաստանը մեկընդմիշտ կհրաժարվի Արցախի հանդեպ ունեցած իր իրավունքներից։
Քանզի առ այսօր չկա և չի եղել հակառակն ապացուցող ոչ մի իրավական փաստաթուղթ…

Իսկ Ստալինի ապօրինի որոշումը իրավական ուժ չունի և չէր էլ կարող ունենալ…

Այնպես որ չփորձեք ասել, թե Արցախը մերը չէ…
Ուրիշ բան, եթե ասեք՝ մերն է, բայց չենք կարող պահել…

Իհարկե այս հանգամանքները մեծ հաշվով Ալիևին բնավ չեն հետաքրքում, առավել ևս՝ անհանգստացնում:
Մանավանդ, որ նրա կնքահոր «դաբրոն» կա…
Էրդողանը պակաս հայրություն չի անում…

Ընդհակառակը, թքած ունենալով իրական պատմագրության վրա՝ վերջինս իրեն հարմար քարտեզներով ու տեղանուններով ստեղծել է իր պատմությունը:

Եվ այդ պատմության մեջ մենք բոլորս նրան պարտք ենք…
Գյուղեր, քաղաքներ, սարեր ու ձորեր են նրան պարտք ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը, Իրանը, անգամ՝ Ռուսաստանը:

Եվ այս ոմն քոչվոր առաջնորդին հաջողվում է համոզել նստակյաց ժողովրդիս, որ մենք՝ բնիկ արիականներս, եկել ենք Հնդկաստանից ու գրավել իրենց ապուպապերի հայրենիքը…

Ավելին՝ այս մարդամեկի բարբաջանքներին չի հանդիմանում հայ իշխանական վերնախավը, իսկ այսօրվա վարչապետը ցանկացած պատրվակով պատրաստ է գնալ ցանկացած զիջման…

Ինչևէ, այսօր նրանք են խոսում հաղթողի դիրքերից, փորձում են ամրագրել հաղթանակը, օրինականացնել ձեռքբերածը, կորզել ավելինը:
Եվ դա բնական է…

Այն, ինչ մենք չարեցինք, այդ սխալն աչքի առաջ, նրանք բացառում են նման սխալը…

Ամեն դեպքում գնահատանքի ու դրվատանքի արժանի է…
Մարդ պետք է սովորի ուրիշների սխալների ու դառը փորձի վրա…

Իսկ մե՞նք…
Դե մենք էլ «պայմանավորվել ենք, որ
ցանկացած պարագայում, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու»…

Այսօր, մենք տառապում ենք Ստոկհոլմյան սինդրոմով, բարոյահոգեբանական անկման ու տոտալ ապատիայի մեջ ենք…
Ու սա, ապագա արհավիրքների հետ միասին կշարունակվի դեռ այնքան ժամանակ, մինչև չսթափվենք, գիտակցության չգանք, մինչ որ չմիավորվենք ու հանրային պահանջ չձևավորենք…

Իսկ մինչ այդ, «հաղթանակի» էյֆորիայից «արբած», վերջինիս լեզուն ավելի կերկարի, հռետորաբանությունն ու սպառնալիքները ավելի կսաստկանան, անպատիժ մնալն էլ մեզ համար կստեղծի նոր հավանական վտանգներ…

Այսօր մենք ի զորու չենք նրան սանձել, իջեցնել երկնքից ու կարգի հրավիրել…

Չնայած որ նման լպիրշ վարքագիծը նրա ծանր մանկության հետևանքն է…
Պետք է ըմբռնումով մոտենալ…

Համենայն դեպս, այս մղձավանջն էլ է անցնելու, լավ օրերն էլ են գալու…

Նման բախտախնդիր տեսականին մնալու է պատմության աղբանոցում, իսկ մեր երեխաների մեջ Վազգեններ ու Անդրանիկներ, Մոնթեներ ու Դուշմաններ են ծնվելու…
Վերականգնելու ենք այն, ինչ մերն է…

Աստված մեզ զորավիգ…

Գրառումը՝ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *