22.8 C
Yerevan

Հեյդա­րի Սինդրո­մը, Ալիևի Բարդույթը…

Եվ այս ոմն քոչվոր առաջնորդին հաջողվում է համո­զել նստակյաց ժողովրդիս, որ մենք՝ բնիկ արիա­կաններս, եկել ենք Հնդկաստա­նից ու գրա­վել իրենց ապուպա­պե­րի հայրե­նի­քը…
Ավե­լին՝ այս մարդա­մե­կի բարբա­ջանքնե­րին չի հանդի­մա­նում հայ իշխա­նա­կան վերնա­խա­վը, իսկ այսօրվա վարչա­պե­տը ցանկա­ցած պատրվա­կով պատրաստ է գնալ ցանկա­ցած զիջման…

Դավիթ Կարա­պետյան

Այն, որ հայր և որդի Ալիևնե­րը բացարձակ նման չեն իրար՝ փաստ է…
Նրանք տարբեր են թե՛ մտա­ծե­լա­կերպով, թե՛ գործե­լաո­ճով, թե՛ խոսույթով և թե՛ պահվածքով:

Հեյդա­րը լուրջ էր, զուսպ, ինչ-որ տեղ՝ անկեղծ, համա­կերպվող էր, գիտակցող ու քիթը գետնին կպնող:
Դրա համար ընկա­լե­լի կերպար էր և հարգանք էր վայե­լում սովետմիության բարձրաստի­ճան ղեկա­վարնե­րի կողմից:
Նա որպես պարտված երկրի ղեկա­վար՝ իր բարե­կիրթ վարքի ու համեստ պահվածքի շնորհիվ հարգանք էր վայե­լում անգամ մեր հաղթա­նա­կած ղեկա­վարնե­րի շրջա­նում:

Մերոնք նրան չէին ծաղրում, չէին նվաստացնում, նրա նկատմամբ ավե­լորդություններ թույլ չէին տալիս:

Իսկ որդի Իլհա­մը մանկուց մեծա­ցել է՝ հոր ծանր հոգե­վի­ճակն ու ընկճախտն աչքի առաջ…
Նա տան պատե­րի ներսում, ամե­նօրյա ռեժի­մով ակա­նա­տես է եղել հոր տվայտանքնե­րին, սթրեսնե­րին, խորը ապրումնե­րին, ցասմանն ու ներքուստ ճնշվա­ծությա­նը…

Այդ ամե­նը գուցե վերջի­նիս ստի­պել է ինքն իր հետ պայման կապել՝ հետա­գա­յում վրեժ լուծե­լու, «պատմա­կան տարածքնե­րը հետ վերա­դարձնե­լու», պարտված վիճա­կից դուրս գալու, արժա­նա­պատվությունը վերա­կանգնե­լու համար:

Այս համա­տեքստում յուրո­վի հոգե­վի­ճակ է նաև այն, որ հայրա­կան կողմը Սիսիա­նից էր…

Ինչևէ, Հեյդա­րին այդպես էլ չհա­ջողվեց այն, ինչ հետո հաջո­ղե­լու էր Իլհա­մը:
Կամ միգուցե ստացվեց՝ հենց իր որդուն հետա­գա­յի համար պատրաստե­լով…

Սակայն պսակված հաջո­ղության զուգընթաց, ակնբախ են Իլհա­մի բարո­յա­հո­գե­բա­նա­կան բարդույթնե­րը…

Իլհամ Ալիևը սուբլի­մացնում (վեհա­ցում, վսե­մա­ցում) է իր բարդույթնե­րը՝ Արցա­խի հաշվին…

«Մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի ամե­նա­մեծ երա­զանքը Շուշան, Ղարա­բաղն ու Զանգե­զուրն ազատ տեսնելն էր։
Մենք իրա­կա­նացրել ենք նրա, ողջ ադրբե­ջա­նա­կան ժողովրդի, և ողջ աշխարհի ադրբե­ջանցի­նե­րի երա­զանքը»,- հայտա­րա­րում էր Իլհամ Հեյդար օղլուն՝ օկուպացված Շուշիից ժողովրդին ուղղված իր ուղերձում։

Մինչդեռ, Հեյդար Ալիևը երբեք չի երա­զել ո՛չ Շուշիի, ո՛չ Ղարա­բա­ղի, առա­վել ևս՝ Զանգե­զուրի մասին։
Նա, լինե­լով ադեկվատ, քան իրեն հաջորդո­ղը, սթափ էր գնա­հա­տում իրա­վի­ճա­կը։

«Լեռնա­յին Ղարա­բաղն այլևս Ադրբե­ջան չէ. Ադրբե­ջա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցում պետա­կան ​​հայե­ցա­կարգ կամ քաղա­քա­կա­նություն չունի»,- բազմիցս ասում էր Հեյդար Ալիևը։

Ել չեմ խոսում այն մասին, թե ինչպես նա
իր ելույթնե­րից մեկում, ի լուր աշխարհին անձամբ հաստա­տում էր, որ միայն 1936 թվա­կա­նից է հայտնվել «ադրբե­ջանցի­ներ» անվա­նումն ու «ադրբե­ջա­նե­րեն» լեզուն:
Մինչ այդ Ռուսաստա­նի բոլոր փաստաթղթե­րում, բոլոր բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րը Հարա­վա­յին Կովկա­սի թյուրքա­կան էթնիկ տարրին անվա­նում էին «կովկասյան թաթարներ»։
Նա սրտնե­ղե­լով էր հիշում, որ 1918–1936 թվա­կաննե­րին էլ իրենց սկսե­ցին անվա­նել թուրք։

Ավե­լին՝ Հեյդար Ալիևը 2001 թվա­կա­նին Քի-Ուեսթում նույնպես պատրաստ էր հակա­մարտությունը կարգա­վո­րե­լու համա­ձայնա­գիր ստո­րագրել, սակայն երկրի քաղա­քա­կան էլի­տա­յի ճնշման տակ վերջին րոպեին հրա­ժարվեց ստո­րագրել փաստա­թուղթը։

Ինչևէ, Հեյդար Ալիևը լքեց աշխարհն՝ իր անվան ու հեղի­նա­կության դիմաց իր տեղն ապա­հո­վե­լով որդի Իլհա­մին:

Իհարկե, վերջի­նիս նախա­գահ կարգե­լու համար տարվում էին տիտա­նա­կան աշխա­տանքներ, պատրաստում էին ըստ արժա­նա­վույն:
Հատկա­պես կրթության համար չէր խնայվում ոչինչ:
Արդյունքում վերջինս, հոր անվան շնորհիվ ավարտեց Մոսկվա­յի՝ Միջազգա­յին Հարա­բե­րություննե­րի պետա­կան ինստի­տուտը:

Սակայն Իլհամն, այնքան է կտրված իրա­կա­նությունից և մեծա­ցած «աբիժնիկ» հոգե­վի­ճա­կով, որ անգամ բարձրա­գույն կրթությունն արտերկրի նման հեղի­նա­կա­վոր բուհում, առիթ չի հանդի­սա­ցել, որ գոնե Բուհի պրոֆե­սո­րա­դա­սա­խո­սա­կան անձնա­կազմից իմա­նար և ուժ գտներ ընդունել, որ «ադրբե­ջանցի» ազգ գոյություն չի ունե­ցել, որ նրանք Ալթա­յից ու Մանջուրիա­յից ժամա­նած քոչվոր եկվորներ են, որ «Ադրբե­ջա­նը»՝ Ստա­լին պապի­կի մտա­ցա­ծին պրո­յեկտն է, որ այն արհեստա­ծին պետություն է, որ այլ բան չեն կարո­ղա­ցել մոգո­նել, ստիպված
պարսկա­կան Ատրպա­տա­կան նահանգի անվա­նումն են վերցրել ու որպես երկրի անվա­նում սկսել օգտա­գործել:

Որ Ռուսաստա­նի՝ Բոլշև­իկյան կուսակցության Կավբյուրո­յի կողմից Արցախն օկուպացնելն ու Ադրբե­ջա­նա­կան ԽՍՀ-ին հանձնե­լը չի նշա­նա­կում, թե Արցա­խը Ադրբե­ջա­նինն է…

Որ անգամ ներկա­յիս Ադրբե­ջա­նը, հանդի­սա­նա­լով Մուսաֆա­թա­կան Ադրբե­ջա­նի իրա­վա­հա­ջորդը, չի ճանա­չում Արցա­խը որպես Ադրբե­ջա­նի մաս…

Այդ իսկ պատճա­ռով է, որ նա այսօր ստի­պում է Փաշինյա­նին ստո­րագրել հենց այդպի­սի իրա­վա­կան փաստա­թուղթ, որով Հայաստա­նը մեկընդմիշտ կհրա­ժարվի Արցա­խի հանդեպ ունե­ցած իր իրա­վունքնե­րից։
Քանզի առ այսօր չկա և չի եղել հակա­ռակն ապա­ցուցող ոչ մի իրա­վա­կան փաստա­թուղթ…

Իսկ Ստա­լի­նի ապօ­րի­նի որո­շումը իրա­վա­կան ուժ չունի և չէր էլ կարող ունե­նալ…

Այնպես որ չփորձեք ասել, թե Արցա­խը մերը չէ…
Ուրիշ բան, եթե ասեք՝ մերն է, բայց չենք կարող պահել…

Իհարկե այս հանգա­մանքնե­րը մեծ հաշվով Ալիև­ին բնավ չեն հետաքրքում, առա­վել ևս՝ անհանգստացնում:
Մանա­վանդ, որ նրա կնքա­հոր «դաբրոն» կա…
Էրդո­ղա­նը պակաս հայրություն չի անում…

Ընդհա­կա­ռա­կը, թքած ունե­նա­լով իրա­կան պատմագրության վրա՝ վերջինս իրեն հարմար քարտեզնե­րով ու տեղա­նուննե­րով ստեղծել է իր պատմությունը:

Եվ այդ պատմության մեջ մենք բոլորս նրան պարտք ենք…
Գյուղեր, քաղաքներ, սարեր ու ձորեր են նրան պարտք ինչպես Հայաստա­նը, այնպես էլ Վրաստա­նը, Իրա­նը, անգամ՝ Ռուսաստա­նը:

Եվ այս ոմն քոչվոր առաջնորդին հաջողվում է համո­զել նստակյաց ժողովրդիս, որ մենք՝ բնիկ արիա­կաններս, եկել ենք Հնդկաստա­նից ու գրա­վել իրենց ապուպա­պե­րի հայրե­նի­քը…

Ավե­լին՝ այս մարդա­մե­կի բարբա­ջանքնե­րին չի հանդի­մա­նում հայ իշխա­նա­կան վերնա­խա­վը, իսկ այսօրվա վարչա­պե­տը ցանկա­ցած պատրվա­կով պատրաստ է գնալ ցանկա­ցած զիջման…

Ինչևէ, այսօր նրանք են խոսում հաղթո­ղի դիրքե­րից, փորձում են ամրագրել հաղթա­նա­կը, օրի­նա­կա­նացնել ձեռքբե­րա­ծը, կորզել ավե­լի­նը:
Եվ դա բնա­կան է…

Այն, ինչ մենք չարե­ցինք, այդ սխալն աչքի առաջ, նրանք բացա­ռում են նման սխա­լը…

Ամեն դեպքում գնա­հա­տանքի ու դրվա­տանքի արժա­նի է…
Մարդ պետք է սովո­րի ուրիշնե­րի սխալնե­րի ու դառը փորձի վրա…

Իսկ մե՞նք…
Դե մենք էլ «պայմա­նա­վորվել ենք, որ
ցանկա­ցած պարա­գա­յում, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համա­րե­լու»…

Այսօր, մենք տառա­պում ենք Ստոկհոլմյան սինդրո­մով, բարո­յա­հո­գե­բա­նա­կան անկման ու տոտալ ապա­տիա­յի մեջ ենք…
Ու սա, ապա­գա արհա­վիրքնե­րի հետ միա­սին կշա­րունակվի դեռ այնքան ժամա­նակ, մինչև չսթափվենք, գիտակցության չգանք, մինչ որ չմիա­վորվենք ու հանրա­յին պահանջ չձև­ա­վո­րենք…

Իսկ մինչ այդ, «հաղթա­նա­կի» էյֆո­րիա­յից «արբած», վերջի­նիս լեզուն ավե­լի կերկա­րի, հռե­տո­րա­բա­նությունն ու սպառնա­լիքնե­րը ավե­լի կսաստկա­նան, անպա­տիժ մնալն էլ մեզ համար կստեղծի նոր հավա­նա­կան վտանգներ…

Այսօր մենք ի զորու չենք նրան սանձել, իջեցնել երկնքից ու կարգի հրա­վի­րել…

Չնա­յած որ նման լպիրշ վարքա­գի­ծը նրա ծանր մանկության հետև­անքն է…
Պետք է ըմբռնումով մոտե­նալ…

Համե­նայն դեպս, այս մղձա­վանջն էլ է անցնե­լու, լավ օրերն էլ են գալու…

Նման բախտախնդիր տեսա­կա­նին մնա­լու է պատմության աղբա­նո­ցում, իսկ մեր երե­խա­նե­րի մեջ Վազգեններ ու Անդրա­նիկներ, Մոնթե­ներ ու Դուշմաններ են ծնվե­լու…
Վերա­կանգնե­լու ենք այն, ինչ մերն է…

Աստված մեզ զորա­վիգ…

Գրա­ռումը՝ Դավիթ Կարա­պետյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ