21-րդ դարում զարգացած մարդը մեծագույն ռեսուրս է, իսկ Քոչարյանի գործունեության հետևանքով Հայաստանը զրկվել է իրլավագույն ուղեղներից ու հիմա ստիպված են անընդատ դիմել արտասահմանյան ուղեղային կենտրոններին: Բայց հիմա կառավարությունը ներդնում է անում ապագայի համար:
Հակոբ Արշակյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, անդրադարձել էր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հրամանով 2001-2003 թթ. պետական գույքի մասնավորեցման մասին օրենքին, երբ Հայաստանի ամբողջ տարածքում չնչին գներով մասնավորեցվեցին թվով ավելի քան 900 գիտահետազոտական ինստիտուտներ, գործարաններ, հանքարդյունաբերական ընկերություններ, բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկող և այլ ձեռնարկություններ ճակատագրի, ռազմարդյունաբերության, գիտության ուղղությամբ տարվող ներկա քաղաքականությանը:
Հակոբ Արշակյանը սուր քննադատության ենթարկեց մասնավորեցման այդ քաղաքականությունը, որի հետևանքով Հայաստանի գիտատեխնիկական և արդյունաբերական ողնաշարն ուղղակի փշրվեց, որի հետևանքով հազարավոր բանիմաց մարդիկ մնացին առանց աշխատանքի, արտագաղթեցին երկրից՝ իրենց հետ տանելով իրենց գիտական պոտենցիալն ու կարողությունները:
Հակոբ Արշակյանը թվարկեց մի շարք գործարաններ և գիտահետազոտական ինստիտուտներ, որոնց պահպանման դեպքում Հայաստանն այսօր կարող էր հզոր գիտա-արդյունաբերական երկր դառնալ՝ գերակայելով ժամանակակից շատ և շատ գիտական ոլորտներում, բայց դրանց վերացումը Հայաստանը դարձրեց բանանային երկիր: Հակոբ Արշակյանի թվարկածների ցանկում նշվում էին տասնյակ գործարաններ և ինստիտուտներ, որոնց թվում՝
«Վանաձորի ավտոմատիկա», «Երևանի օպիտկաֆիզիկական չափումների» ԳՀԻ «Ալֆա» ՓԲԸ, «Արև» ՓԲԸ, «Կենսոտեխնոլոգիական» ԳՀԻ, «Պրոգրես» ՓԲԸ «Էլեկտրա-մեքենաշինության գիտահետազոտական նախագծակոնստրուկտորական և տեխնոլոգիաներ ինստիտուտ», «Երևանի կաբելային արդյունաբերություն» «Կայծակ» բարձր լարման տեխնիկայի ինստիտուտ, «ավտոմատիկայի սարքեր և տարրերի պետական հատուկ կոնստրուկտորական բյուրո» ՓԲԸ, «Կոնդենսատոր» գիտաարտադրական պետական ՓԲԸ, «Գյուղատնտեսության մեքենայացման-էլեկտրաֆիկացման» ԳՀԻ, «Աերոզոլ» պետական ՓԲԸ, «Սարքերի հատուկ կոնստրուկտորական բյուրո», «կաբելային արտադրության» ՓԲԸ, «Կաբելային տեխնոլոգիական սարքավորումներ, «Քիմտեխ» քիմատեխնոլոգիական ԳՀԻ, «Լեռնամետալուրգիայի» ինստիտուտ, «Կապանի կապի միջոցների» ԳՀԻ, «Հաշվողական տեխնիկայի» ինֆորմատիկայի ԳՀԻ, «Տեղեկատվական համակարգերի հետազոտական կենտրոն», «Էլեկտրատեխնիկա», «Վանաձորի լուսատեխնի»կ ՓԲԸ, «Կապանի Լուսատեխնիկ» ՓԲԸ, «Արմենմատոր» ՓԲԸ, «Հայ էլեկտրամեքենա» ՓԲԸ, «Առևտրա-արտադրական կենտրոն», «Էլսարք», «Ռելե» ՓԲԸ, «Մարս» ՓԲԸ, «Տեխնոսարք» ՓԲԸ, «Գագարինի լուսատեխնիկ» ՓԲԸ, «Հայ կաբել», «Վանաձորի Քվանտ գործարան», «Նոյեմբերյանի Ելակ» և այլն:
Հակոբ Արշակյանը նշեց, որ այդ գործարանների և ինստիտուտների թիվը կազմում է 932՝ ներառյալ Կապանի, Ագարակի, Ալավերդու պղնձեմոլիբդենային գործարանները:
Հակոբ Արշակյանը հարց ուղղեց Արթուր Խաչատրյանին, թե արդյո՞ք նրանց առաջնորդն այդ ամենը ստորագրելիս պատկերացնում էր, թե ինչ է անում ու հիմա Հայաստան խմբակցության պատգամավորներն ինչու չեն այդ հարցը քննարկում, այլ փորձում են մեղադրել իրենց, երբ այդ ողջ մասնավորեցումը, թալանը կատարվել է հենց իրենց օրոք և դրա փոխարենը զբաղված են անհեթեթ մեղադրանքներ հչեցնելով:
Իր խոսքը եզրափակելով՝ Հակոբ Արշակյանն ասաց, որ ներիկայիս կառավարությունը պատվով է կատարում իր գործը: Գիտության ֆինանսավորումը ավելացել է երկու անգամ, ռազմաարդյունաբերական ոլորտինը՝ չորս անգամ: Հայաստանի պաշտպանությանն անհրաժեշտ ամեն ինչի մի հսկա մասը հիմա արտադրվում է Հայաստանում; Ինչո՞ւ այն ժամանակ չի արվել: Որովհետև կամք չի եղել, բացատրեց Արշակյանը:
Իր խոսքում նա նշեց, որ 21-րդ դարում զարգացած մարդը մեծագույն ռեսուրս է, իսկ Քոչարյանի գործունեության հետևանքով Հայաստանը զրկվել է իր լավագույն ուղեղներից ու հիմա ստիպված են անընդատ դիմել արտասահմանյան ուղեղային կենտրոններին: Բայց հիմա կառավարությունը ներդնում է անում ապագայի համար: Այդ ներդրումները դառնում են լաբորատորիաներ, որտեղ զարգանում է գիտությունը: Բնական է, որ այդ ամենը մի օրում չի ավարտվի և հետևանքը կերևա հինգ-յոթ տարի հետո, մինչդեռ կարելի էր այդ ամենն անել 2000-ականներին:
Հակոբ Արշակյանի ելույթն ամբողջությամբ՝