22.8 C
Yerevan

Մեզ Անհնար Է Շեղել Մեր Ճանա­պարհից, Որովհետև Մեզ Համար Միևնույնն Է, Թե Ուր Ենք Գնում

Մաս երկրորդ

Այս հանգա­մանքնե­րը էական են՝ հասկա­նա­լու համար թե՛ ներկա­յումս ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմում Ուկրաի­նա­յին արևմտյան աջակցության տրա­մա­բա­նությունը, և թե՛ Հայաստա­նի պարա­գա­յում օտա­րերկրյա ներխուժումնե­րին դիմա­կա­յե­լու հարցում միայն հայկա­կան ռազմա­կան նվա­զած ներուժի վերա­բերյալ թեզի սնանկությունը։

Սուրեն Սահակյան

Ի տարբե­րություն Եվրո­պա­յի՝ այդ տարա­ծաշրջա­նից դուրս գտնվող երկրներն ի սկզբա­նե հարա­բե­րություննե­րի այսպի­սի կարգա­վո­րումներն իրենցը համա­րել չէին կարող։ Այսպես, ժամա­նա­կին եվրո­պա­կան թատե­րա­բե­մում ակտիվ Օսմանյան կայսրությունն ու ընդհանրա­պես իսլա­մա­դա­վան երկրնե­րը պատկե­րացնում էին բոլո­րի միա­վո­րումն իսլա­մի ներքո և շարիա­թի օրենքնե­րով ապրող աշխարհ, որտեղ խոսք չկար բազմա­զա­նության մասին։ Ռուսաստա­նում «Խառնակ ժամա­նակներն» էին, որ բնութագրվում են պետա­կա­նության ճգնա­ժա­մով, տնտե­սա­կան անկա­յունությամբ, իրար հաջորդող ապստամբություննե­րով։ Հետա­գա­յում այստեղ նույնպես բազմա­զա­նության պայմաննե­րում համա­կե­ցության մասին խոսք լինել չէր կարող։ Թեև փոխվել են քաղա­քա­կան ռեժիմնե­րը, դիկտա­տորնե­րի անուննե­րը՝ ցարից մինչև նախա­գահ, բայց կառա­վարման բովանդա­կությունը դրա­նից մեծ փոփո­խություննե­րի չի ենթարկվել․ մինչ այժմ ռուսա­կան կառա­վարման ձևը աբսոլյուտիզմն է։ Արև­ելքում՝ Չինաստա­նում, նույնպես բազմա­զա­նության պայմաննե­րում ապրե­լու ավանդույթներ չկա­յին։ Քաղա­քա­կան փիլի­սո­փա­յությունն ասում էր, որ կայսրներն իշխում են երկնքի տակ գոյություն ունե­ցող ամեն ինչի վրա և, հետև­ա­բար, ամեն ինչ պետք է ձևա­փոխվի նրանց պատկե­րա­ցումնե­րին ու մշա­կույթին համա­հունչ։ Եվրո­պա­յի սահմաննե­րից դուրս ինքնիշխա­նությունն անհասկա­նա­լի էր, իսկ ուժե­րի հավա­սա­րակշռությամբ խաղա­ղության մեջ ապրե­լու պրակտի­կան ընկա­լում չէր կարող գտնել։ 

Սակայն նույնիսկ ամե­նա­բարդ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման համար Վեստֆալյան խաղա­ղության պայմաններն այնքան պարզ են և համա­պարփակ, որ դրանցով գործնա­կա­նում հնա­րա­վոր է կարգա­վո­րել աշխարհի բոլոր տարա­ծաշրջաննե­րի ժողո­վուրդնե­րի ու պետություննե­րի միջև հարա­բե­րություննե­րը՝ անկախ կրո­նից, քաղա­քա­կան փիլի­սո­փա­յությունից կամ քաղա­քակրթա­կան մակարդա­կից։ Այն բազմա­զա­նությամբ, որ առկա էր 17-րդ դարի Եվրո­պա­յում, այսօր կարե­լի է բնութագրել ամբողջ գլո­բա­լի­զացված աշխարհը։ 

Վեստֆալյան խաղա­ղության պայմաննե­րի երաշխա­վո­րը ժամա­նա­կի խոշոր եվրո­պա­կան տերություններ էին՝ Ֆրանսիան և Շվե­դիան, սակայն պետք է նշել Անգլիա­յի բացա­ռիկ դերա­կա­տա­րությունը, որ շարունակվեց ընդհուպ 20-րդ դար։ Ի տարբե­րություն ցամա­քա­յին պետություննե­րի՝ Անգլիան հզոր նավա­տորմ ունե­նա­լու պարա­գա­յում ավե­լի պաշտպանված էր, և դա նրան հնա­րա­վո­րություն էր տալիս առանց մեծ ռիսկե­րի արդյունա­վետ միջամտել համաեվրո­պա­կան գործե­րին։ Մյուս կողմից, որպես ժամա­նա­կի տնտե­սա­կան առա­ջա­տարնե­րից մեկը, միջազգա­յին առևտրի էական դերա­կա­տար, խաղա­ղությունը նրա համար կենսա­կան անհրա­ժեշտություն էր։ Եվ Անգլիա­յի այդպի­սի դիրքը ապա­գա դարե­րի նրա վարած քաղա­քա­կա­նության համար վճռո­րոշ նշա­նա­կություն ունե­ցավ։ Հենց նա՛ էր դառնում եվրո­պա­կան խաղա­ղության պահպանման հիմնա­կան երաշխա­վո­րը, որը դաշնա­կիցնե­րին փոխե­լու միջո­ցով զսպում էր ցամա­քա­յին որևէ տերության աճող ախորժա­կը և, հետև­ա­բար, պատե­րազմնե­րը։  Որևէ պետություն, որ հնա­րա­վոր կհա­մա­րեր հարև­ան պետությա­նը պատե­րազմով պարտության մատնել, պետք է նկա­տի ունե­նար, որ ընդունված կանոննե­րը խախտե­լու դեպքում գործ է ունե­նա­լու ոչ միայն հարև­ա­նի, այլ նաև Անգլիա­յի հետ։ Հենց այսպի­սի քաղա­քա­կա­նությունն է ապա­գա­յում Անգլիա­յի վարչա­պետ դարձած լորդ Պալմերստո­նի ներկա­յումս տարածված այս խոսքե­րի հիմք դարձել․ «Անհե­ռա­տես է կարծել, թե Անգլիան անփո­խա­րի­նե­լի դաշնա­կիցներ և մշտա­կան թշնա­մի­ներ ունի։ Մենք հավերժա­կան թշնա­մի­ներ և հավերժա­կան բարե­կամներ չունենք։ Միայն մեր շահերն են հավերժա­կան, և մեր պարտքն է մեր շահե­րին հետա­մուտ լինե­լը»։

Ամփո­փե­լով Վեստֆալյան խաղա­ղության պայմաննե­րի թեման, արձա­նագրենք դրա էությունը։ Դրանցով մի կողմից պետություննե­րին տրվում էին իրա­վունքներ՝ ինչ սահմաննե­րում կարե­լի է գործել, ինչ կարե­լի է անել, իսկ ինչ՝ չի կարե­լի, մյուս կողմից դրանք ձևա­վո­րում էին ուժե­րի այնպի­սի հավա­սա­րակշռություն, որը կանոննե­րի խախտման դեպքում կզսպի և թույլ չի տա, որ մեկը ենթարկեցնի մյուսնե­րին․ կանոննե­րը խախտո­ղին պատժում են բոլո­րը։ Այսպի­սով, միայն ուժեղ լինե­լը ողջա­միտ ու բավա­րար չի լինում պատե­րազմ սկսե­լու և, առա­վել ևս, հաղթա­նա­կի ակնկա­լի­քի համար։ Միջազգա­յին այսպի­սի իրա­վունքի յուրա­քանչյուր սուբյեկտ՝ մեծ, թե փոքր պետություն, պետք է նույնչափ զսպված լինի և նույնչափ պաշտպանված լինի, որքան մյուսը։ 

Այս հանգա­մանքնե­րը էական են՝ հասկա­նա­լու համար թե՛ ներկա­յումս ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմում Ուկրաի­նա­յին արևմտյան աջակցության տրա­մա­բա­նությունը, և թե՛ Հայաստա­նի պարա­գա­յում օտա­րերկրյա ներխուժումնե­րին դիմա­կա­յե­լու հարցում միայն հայկա­կան ռազմա­կան նվա­զած ներուժի վերա­բերյալ թեզի սնանկությունը։ Հայ քաղա­քա­կան միտքը բավա­կան մեծ կասկա­ծամտությամբ է վերա­բերվում իրա­վունքին՝ որպես ուժի աղբյուր,  չափա­զանց մեծ նշա­նա­կություն տալիս ուժին՝ որպես իրա­վունքի աղբյուր։ Այնինչ միջազգա­յին իրա­վունքը հենվում է ուժի և իրա­վունքնե­րի նկա­րագրված փոխներգործության վրա։ Հնա­րա­վոր չէ անտե­սել ուժի գործո­նը, և ինչպես մենք հետա­գա­յում կտեսնենք, այն կարող է էական ազդե­ցություն ունե­նալ իրա­վունքնե­րի բաշխման հարցում, սակայն միջազգա­յին հարա­բե­րություննե­րը հիմնված են ուժի կիրա­ռումը հավա­սա­րա­պես սահմա­նա­փա­կե­լու, այն ռացիո­նա­լի­զացնե­լու և իրա­վունքնե­րի շրջա­նակնե­րում ողջամտո­րեն կիրա­ռե­լու դրույթի վրա։ Եվ ամե­նա­կարև­ո­րը՝ Վեստֆալյան պայմա­նագրից հետո ուժե­րի հավա­սա­րակշռության հասնելն արդեն համա­կարգ դարձավ, և դրան հասնե­լը համաշխարհա­յին դերա­կա­տա­րում ունե­ցող շատ երկրնե­րի համար հռչակվեց որպես արտա­քին քաղա­քա­կա­նության նպա­տակ, իսկ դրա խախտումը հավա­սա­րակշռությունը վերա­կանգնե­լու և պաշտպա­նե­լու նպա­տա­կով ձևա­վորված կոա­լի­ցիա­նե­րի էր հանգեցնե­լու։ Ապա­գա­յի համար հստա­կեցնենք, որ եթե այժմ տարբեր տարա­ծաշրջաննե­րում ուժա­յին բալանսը բնա­կան կերպով չի ձևա­վորվում, ապա խաղա­ղության պահպանման նպա­տա­կով այն ձևա­վո­րում են արհեստա­կա­նո­րեն և հակա­ռա­կը՝ շատ հաճախ պատե­րազմներ հրահրե­լու համար բավա­րար է լինում կողմե­րի միջև սպա­ռա­զի­նության հավա­սա­րակշռության խախտումը։

Վիեննա­յի կոնգրես

Վեստֆալյան պայմա­նագրի կնքումից տասնամյակներ անց տեղի ունե­ցած պատե­րազմներն այլևս տեղա­յին բնույթ ունեին թե՛ աշխարհագրության, թե՛ հետև­անքնե­րի առումով։ Պետություննե­րի զսպման մեխա­նիզմներն աշխա­տե­ցին այն պայմաննե­րում, երբ Լյուդո­վի­կոս 14-րդի Ֆրանսիան՝ Վեստֆալյան կարգե­րի պաշտպա­նը, փորձում էր Եվրո­պա­յում հեգե­մո­նիա­յի հասնել։ Եվրո­պա­յի միասնա­կան դիմադրությա­նը հանդի­պած ու մեկուսա­ցած Ֆրանսիան թաղվեց ներքին հակա­սություննե­րի ու խնդիրնե­րի մեջ, որոնք հանգեցրին Ֆրանսիա­կան մեծ հեղա­փո­խության և, ի վերջո, Նապո­լեոն Բոնա­պարտի կառա­վարման ժամա­նա­կաշրջա­նին։

Աշխարհի կարգ ու կանո­նին մարտահրա­վեր նետած Նապո­լեո­նը ցանկա­նում էր հեղա­փո­խության գաղա­փարնե­րի տարածման, միա­պե­տա­կան կարգե­րը վերջնա­կա­նա­պես տապա­լե­լու քողի տակ Ֆրանսիա­յին ենթարկեցնել ամբողջ Եվրո­պան։ Հաջողված ռազմա­կան արշավնե­րի ընթացքում նա երկրին միացրեց որոշ տարածքներ, իսկ գրա­ված մյուս տարածքնե­րում ստեղծեց խամա­ճիկ հանրա­պե­տություններ։ Նապո­լեո­նի անպարտության առասպե­լը մի պահ նույնիսկ կարող էր հավատ ներշնչել, որ նա կարող է Եվրո­պա­յից հետո Ասիան էլ ծնկի բերել։ Բայց այս անգամ էլ հակա­նա­պո­լեո­նա­կան դաշինք ձևա­վորվեց, որը ռուսա­կան զորքը հասցրեց մինչև Փարիզ։ 

Նոր աշխարհա­կարգի վերա­բերյալ բանակցություններն անցկացվե­ցին Վիեննա­յում 1814–15 թվա­կաննե­րին։ Կոնգրե­սին հրա­վիրված էին եվրո­պա­կան բոլոր երկրնե­րը՝ բացի Օսմանյան կայսրությունից։ Որոշվեց ապա­գա­յում Ֆրանսիա­յի ախորժա­կը զսպե­լու համար Սրբա­զան Հռո­մեա­կան կայսրության տարածքում գտնվող մոտ 4 տասնյակ իշխա­նա­պե­տություննե­րից Գերմա­նա­կան համա­դաշնություն ստեղծել, որի ներուժը բավա­րար էր Ֆրանսիա­յին զսպե­լու համար, բայց, ներքին հակա­սություննե­րով պայմա­նա­վորված, ներուժը բավա­րար չէր, որպեսզի հաղթա­նա­կած դաշնա­կիցնե­րի համար վտանգ ներկա­յացներ։ 

Կողմե­րը հերթա­կան անգամ արձա­նագրե­ցին, որ բոլոր պարա­գա­նե­րում էվոլյուցիոն զարգա­ցումը նախընտրե­լի է ռազմա­կան բախումնե­րից, և համա­կարգի կանոննե­րի պաշտպա­նությունը կարև­որ է առա­ջա­ցող այս կամ այն տարա­ձայնություննե­րից։ Այս արձա­նագրումը կարև­որ էր, որովհետև ֆրանսիա­կան հեղա­փո­խությունը նմա­նա­տիպ հեղա­փո­խա­կան տրա­մադրություններ էր առա­ջացրել համարյա բոլոր երկրնե­րում։ Թեև հաղթա­նա­կը Նապո­լեո­նա­կան Ֆրանսիա­յի նկատմամբ էր, սակայն Կոնգրե­սի քննարկման հիմնա­կան մտա­հո­գության առարկան միա­պե­տա­կան կարգե­րի պաշտպա­նությունն էր։ Հետա­գա­յում հիմնա­կա­նում հենց հակա­միա­պե­տա­կան շարժումնե­րը ճնշե­լու նպա­տա­կով էլ օգտա­գործվե­ցին դաշնա­կիցնե­րի ուժե­րը։ 

Մասնա­կիցնե­րը համա­ձայնության եկան Եվրո­պա­յի նոր քարտե­զի և կայսրություննե­րի նոր տարածքնե­րի շուրջ։ Ստեղծված կարգե­րի պաշտպան հռչակվեց Ռուսաստա­նի, Ավստրիա­յի և Պրուսիա­յի մասնակցությամբ «Սրբա­զան դաշինքը»։ Այսպի­սով, Ռուսաստա­նը ինստի­տուցիո­նալ կերպով ներգրավվեց եվրո­պա­կան անվտանգա­յին համա­կարգի մեջ։ Սխալ կլի­նի ասել, որ եվրո­պա­կան երկրնե­րը ուրախ էին այդպի­սի հեռանկա­րից։ Պատմագրության մեջ է մնա­ցել ռուս ցար Ալեքսանդր 1‑ինի աշխարհի կարգե­րի ապա­գա­յի վերա­բերյալ պատկե­րա­ցումնե­րից տարբեր երկրնե­րի պատվի­րակնե­րի տարա­կուսանքը։ Եվրո­պա­յին, որ կրո­նա­կան հողի վրա բախումնե­րի հետև­անքով առա­ջա­ցած կործա­նա­րար պատե­րազմնե­րից հետո արդեն 150 տարի խաղա­ղության հաստա­տումը տեսնում էր միմյանց բազմա­զա­նությունն ու իրա­վունքնե­րը հարգե­լու և ուժի հավա­սա­րակշռության միջո­ցով, Ալեքսանդրը առա­ջարկում էր որպես համա­գործակցության հիմք ընդունել ուղղա­փառ քրիստո­նեա­կան արժեքնե­րը։ 

Այնուա­մե­նայնիվ, Վիեննա­յում կողմե­րը համա­ձայնության եկան, որ վիճե­լի հարցե­րը լուծվե­լու են կոնսենսուսի հասնե­լու ճանա­պա­հով, ինչը ներկա­յումս գործող կարգե­րի՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտա­կան անդամնե­րի վետո­յի իրա­վունքի նախա­տիպն էր։ Այս մոտե­ցումը, ինչպեսև ներկա­յումս, շատ խնդիրնե­րի լուծումը բարդացնում էր, սակայն գտնված լուծումնե­րը մեծ տերություննե­րին զերծ էին պահում միմյանց շահե­րը անտե­սե­լու պատճա­ռով մեծ պատե­րազմնե­րից։ Մյուս բոլոր դեպքե­րի համար կողմե­րը հանձն էին առնում հարգել միմյանց շահե­րը, ինքնիշխա­նությունը և վեճե­րը լուծել խաղաղ բանակցություննե­րի միջո­ցով։ 

{շարունա­կե­լի}

https://hetq.am/hy/article/153559?fbclid=IwAR0Qc2wmmthyj_8JrtYj4NwpkMInJxcuRSllBy_Tf5Xlg-2OvOzmBJ1iW‑A

Առնչվող Հոդվածներ