Հայաստան

Եթե Ռուսաստանը Առաջարկի, Եթե Ադրբեջանը Համաձայնվի

Շատ բան Ռուսաստանից է կախված: Որ օրը ռուսները օգնություն ցանկանան, հաջորդ օրն այդ օգնությունը կլինի, բայց ռուսները չեն ուզում: Ռուսաստանը պետք է առաջարկի, Ադրբեջանը պետք է համաձայնվի, նման հարցերը շատ երկար ու բարդ են:

Վիգեն Խաչատրյան

Ներկայացնում ենք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի վերջին հարցազրույցը:

Հիշեցնենք, որ Վիգեն Խաչատրյանը երեկ՝ հունիսի 22-ին մահացել է սրտի կաթվածից:

Իր վերջին հարցազրույցում Վիգեն Խաչատրյանն անդրադարձել է Լավրովի այն հայտարարությանը, թե Արևմուտքը ամեն կերպ փորձում է սեպ խրի ՀԱՊԿ անդամակցության միջև: Պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյո՞ք ռուսները նկատի ունեն Երևանին և արդյո՞ք կաշկանդվածություն կա Երևանին ուղղակիորեն մտահոգություն հայտնելու առումով, Վիգեն Խաչատրյանն ասաց, որ եթե նկատի ունեն հենց Երևանին, ապա կարող են ուղղակիորեն խոսել, խնդիր չկա, բայց կաշկանդվածություն հավանաբար կա, քանի որ հենց Լավրովի կողմից հնչել են հայտարարություններ, որոնք ոչ մի կերպ չեն պահպանվել, ինչպես օրինակ, որ Լաչինի մջանցքը կբացվի, բայց այն չբացվեց, կամ որ ճանապարհին թույլ չի տրվելու տեխնիկա տեղադրել, որը տեղադրվեց: Բնական է, որ Լավրովը կաշկանդվածություն ունենա Երևանին որևէ խոսք ուղղելուց առաջ:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա, չի եղել, նման հարց չի քննարկվել: Այո, Հայաստանն ունի անվտանգային խնդիրներ և մտածում է բոլոր ուղղություններով: Պարտադիր չէ ՀԱՊԿ-ից դուրս գալու համատեքստ լինի: Իսկ ինչ վերաբերում է միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցին, ապա դա միայն Հայաստանի ցանկության հարցը չէ, ասաց Վիգեն Խաչատրյանը: Հայասատնն այս պահին չի կարող միայնակ նման որոշում կայացանել: Աշխատանքներ անշուշտ տարվում են այդ ուղղությամբ, բայց ոչ ամեն ինչ կարելի է հրապարակայնացնել: Այստեղ շատ կարևոր է Ռուսաստանի ցանկությունը: Այն տպավորությունն է, որ ռուսնեը կամ չեն ուզում կամ չեն կարողանում իրենց պարտավորությունները մինչև վերջ կատարել: Այդ իսկ պատճառով էլ կան ցանկություններ ռուսական խաղաղապահ զորքերը համալրելու, ուժեղացնելու ձգտում: Ուժեղացնել ՄԱԿ խաղաղապահներով:
Շատ բան Ռուսաստանից է կախված: Որ օրը ռուսները օգնություն ցանկանան, հաջորդ օրն այդ օգնությունը կլինի, բայց ռուսները չեն ուզում: Ռուսաստանը պետք է առաջարկի, Ադրբեջանը պետք է համաձայնվի, նման հարցերը շատ երկար ու բարդ են: 

Վիգեն Խաչատրյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչ համահավասարության սկզբունքով են աշխատում օրենսդիրն ու գործադիրը ու ինչու ՔՊ-ը խորհրդարանում չի հակառակում վարչապետին: Տպավորություն է, որ ՔՊ-ում միայն մի հոգի է որոշում կայացնողը:

Պատասխանելով այդ հարցերին, Վիգեն Խաչատրյանը նշեց, որ և՛ օրենսդիրը, և՛ գործադիրը աշխատում են հավասարության սկզբունքներով: Այնպես չի, որ գործադիրը ենթարկվում է օրենսդիրին ու ամեն հարց չէ, որ օրենսդիրի շրջանակներում էկարգավորվում: Կան հարցեր, որով զբաղվում են գերատեսչությունները: Օրինակ արտաքին քաղաքականության մասով ավելի ճիշտ կլինի, որ հարց բարձրացնի ոչ թե օրենսդիրը, այլ արտաքին գործերի նախարարությունը: Այստեղ ինչ որ բան հորինելու կարիք չկա, քանի որ Սահմանադրությունն ինքը կարգավորում է այդ բոլոր հարցերը, սահմանում է լիազորությունները:

Ինչ վերաբերում է որոշումների կայացնելու կամ հակառակել-չհակառակելուն, ապա Վիգեն Խաչատրյանն ասաց, որ ՔՊ-ում միայն մի հոգի չէ, որ որոշում է կայացնում: Իրենք խմբակցությունով պարբերաբար հավաքվում են և ազատ ու անկաշկանդ մթնոլորոտում քննարկում բոլոր հարցերը, ոչ ոք չի ճնշվում: Բնականաբար կարող են բազմաթիվ առաջարկներ ձևավորվել, որոնք սակայն չեն հասնում Օրենսդիր, չեն մտնում քննարկման: Դա հենց հակառակելու, այսպես ասած քննարկման փուլն է, երբ մեկը կարող է առաջարկ անել, բայց այդ առաջարկը կարող է մերժվել: Պարզապես քաղաքացիներին այդ գործընթացը տեսնելի չէ: ԱԺ պատգամավորի կատարած աշխատանքի միայն7-8 տոկոսն է երևում, մնացյալը չբարձրաձայնվող հանձնաժողովների, նիստերի, քննարկումների և այլ միջոցառումների տեսքով ու ձևով է կատարվում: Իսկ այն հարցերը, որոնք հասնում են ԱԺ, բնականաբար արդեն իսկ քննարկված ու մշակված, ընդհանուր համաձայնություն ստացված են լինում: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի հակառակել մի բանի, որին ինքդ համաձայնություն ես տվել:

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *