22.8 C
Yerevan

Հանրա­պե­տություն

1920թ. ապրի­լի 17-ին կրկին Ղարա­բաղ է վերա­դառնում Դրոն։ Նա ուղարկված էր Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րության կողմից Ղարա­բա­ղի պաշտպա­նությունը կազմա­կերպե­լու եւ մարզը Հայաստա­նին վերա­միա­վո­րե­լու նպա­տա­կով։

1920թ. մարտ-ապրի­լին Ադրբե­ջա­նը լայնա­ծա­վալ հարձա­կում էր սկսել ինչպես Ղարա­բա­ղում եւԶանգե­զուրում, այնպես էլ Հայաստա­նի սահմա­նա­մերձ բոլոր շրջաննե­րում։ Բացի այդ, հայե­րին առեւանգում, սպա­նում ու թալա­նում էին նաեւ Ադրբե­ջա­նի գրե­թե բոլոր շրջաննե­րում։ Ղարա­բաղն ընկճե­լու փորձե­րից բացի, Ադրբե­ջա­նը հարձակվում է նաեւ Հյուսի­սա­յին Արցա­խի մի շարք հայկա­կան գյուղե­րի վրա։

ԿՌԻՎՆԵՐ ԳԵՏԱՇԵՆՈՒՄ

Ապրի­լի 3‑ին ադրբե­ջա­նա­կան կանո­նա­վոր ստո­րա­բա­ժա­նումնե­րը շրջա­պա­տում են Գանձա­կի նահանգի Սուլուք գյուղը (հետա­գա­յում՝ Ադրբե­ջա­նա­կան ԽՍՀ‑ի Գետա­շե­նի ենթաշրջա­նի Ազատ գյուղը)։ Հայե­րը չեն դիմադրում եւ հանձնում են զենքը, ինչը սակայն չի փրկում կոտո­րա­ծից ու թալա­նից։ Գյուղի՝ մոտ երկու տասնյակ երի­տա­սարդներ իրենց զենքով հեռա­նում են մոտա­կա անտառնե­րը։ Շուտով ադրբե­ջանցի­նե­րը հայտնում են, որ Գետա­շե­նում կռիվներ են եւ Սուլուքի բնա­կիչնե­րի անվտանգությունն ապա­հո­վե­լու համար նրանց տեղա­հա­նե­լու են։ Սուլուքցի­նե­րը համա­ձայնում են եւ բռնում գաղթի ճանա­պարհը։ Անտա­ռում նրանց վրա են հարձակվում թաթա­րա­կան հրո­սա­կախմբե­րը եւ սկսում կոտո­րել անզեն մարդկանց։ Շուտով սակայն օգնության է հասնում հեռա­ցած հայե­րի զինված խումբը։

Հառաջ, 22 ապրի­լի, 1920թ., թիվ 22

«Այդ խումբը բաժանվում է երկու մասի ու տարբեր կողմե­րից այնպի­սի մի գրոհ է սկսում թուրք հորդա­նե­րի վրա, որ ոչ պատմել կարե­լի է, ոչ հավա­տալ… Զինված բազմությունը հանկարծա­կիի է գալիս ու խառնվում իրար, որ մի մասը ոտնա­կոխ է լինում, մի մասը կոտորվում է իրենց կրա­կից։ Փախչողնե­րը հավա­տացնում են, թե Հայաստա­նից կանո­նա­վոր զորքեր են եկել, որոնք եւ հարձակվե­ցին իրենց վրա ու շուտով կարող են նաեւ քաղա­քի վրա գալ»։

Ջարդից փրկված մոտ 400 սուլուքցի հեռա­նում է Ելե­նենդրոֆ։

Ապրի­լի սկզբին ակտիվ մարտեր են տեղի ունե­նում նաեւ Ղազա­խի շրջա­նին սահմա­նա­կից հայկա­կան գյուղե­րում։ Ապրի­լի 7‑ին ադրբե­ջանցի­նե­րը հարձակվում են Բերդա­վան (Ղալա­չա), Կոթի, Բարե­կա­մա­վան (Դոստլու), Դովեղ, Ոսկեւան (Ղոշղո­թան) գյուղե­րի վրա, առա­ջին երկուսը գրա­վում են եւ հիմնո­վին ավե­րում Կոթին։ Մի քանի օր անց հայկա­կան ուժերն անցնում են հարձակման, վերագրա­վում կորցրած եւ մի քանի ադրբե­ջա­նա­կան գյուղեր։

1920թ. ապրի­լի 11-ին Բաքվում գումարվում է հերթա­կան հայ-ադրբե­ջա­նա­կան համա­ժո­ղո­վը, որը որո­շում է հանձնա­ժո­ղով ուղարկել շրջան բախումնե­րը դադա­րեցնե­լու համար։ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նա­կա­տար Թեքինսկին ապրի­լի 17-ին հեռագրում է վարչա­պետ Խատիսյա­նին, որ իրենց առա­ջարկը՝ դուրս բերել զորքե­րը բոլոր գյուղե­րից եւ վերա­դառնալ մինչեւ կռիվնե­րը եղած սահմա­նին, հայկա­կան ուժե­րը չեն կատա­րում։ Խատիսյա­նը Թեքինսկուն պատասխա­նում է, որ «ձեր տեղե­կություննե­րը բոլո­րո­վին սխալ են», եւ տեղում աշխա­տում է ՀՀ ներքին գործե­րի նախա­րա­րի օգնա­կան Մանասյա­նը, որը եւ կարգա­վո­րում է բոլոր խնդիրնե­րը։ Մեկ օր անց՝ ապրի­լի 18-ին, Մանասյանն արդեն հաղորդում էր, որ «…իմ ներկա­յությամբ գավա­ռա­յին եւ ինքնա­վա­րության նախա­գա­հը եւ ազգաբնա­կության ներկա­յա­ցուցիչնե­րը համա­ձայնություն կնքե­ցին Ղազա­խի գենե­րալ-նահանգա­պե­տի եւ թաթար ազգաբնա­կության հետ»։

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՂԱՐԱԲԱՂ

Ապրի­լի առա­ջին օրե­րին, երբ Ասկե­րա­նում մի բուռ հայեր հերո­սա­բար դիմա­կա­յում էին ադրբե­ջա­նա­կան հարձակմա­նը, Զանգե­զուրի հայկա­կան ուժե­րը կարո­ղա­նում են ջարդել թաթարնե­րին եւ ճանա­պարհ բացել դեպի Ղարա­բաղ։

Հառաջ, 6 ապրի­լի, 1920թ., թիվ 72

«Գորիս, 2 ապրիլ։ Ժամը 22-ին։ Կռիվնե­րը շարունակվում են տասներկուե­րորդ օրը։ Ազա­տության համար պայքա­րող գյուղա­ցիության դրությունը հրա­շա­լի է։ Բոլոր ճակատնե­րում թշնա­մին ոչնչացված է եւ մատնված խուճա­պա­յին փախուստի։ Ադրբե­ջանյան 5‑րդ եւ 7‑րդ գնդե­րի ասկյարնե­րից շատե­րը գերի են ընկել։ Մինչեւ Բարգուշատ եւ Աքա­րա հողա­մա­սը գրավված է։ Զանգե­զուրը եւ Ղարա­բա­ղը միա­ցան»։

Ղարա­բա­ղի եւ Զանգե­զուրի միակ ճանա­պարհը Խծա­բերդ-Հարար-Կոռնի­ձորն էր, որն անցնում էր շատ բարդ լեռնա­յին տեղանքով։

Մարտի վերջին եւ ապրի­լի սկզբին այստեղ դեռ ձյուն էր ու մրրիկ։ Բացի այդ, հայկա­կան Հարա­րը ադրբե­ջա­նա­կան գյուղե­րով էր շրջա­պատված, որոնց մշտա­կան հարձա­կումնե­րին չդի­մա­նա­լով՝ հայե­րը հեռա­ցել էին։ Հաստատվե­լով գյուղում՝ ադրբե­ջանցի­նե­րը փաստո­րեն փակել էին Ղարա­բա­ղի եւ Զանգե­զուրի ճանա­պարհը։

Երկու շրջա­նի միջեւ գրե­թե բացա­կա­յում էր հեռա­խո­սա­յին, հեռագրա­յին կապը, եւ կարեւո­րա­գույն տեղե­կություննե­րը հաղորդվում էին սուրհանդակնե­րի միջո­ցով։ Ղարա­բա­ղի Ազգա­յին խորհրդի անդամ եւ 1920թ. դեպքե­րի ակա­նա­տես ու մասնա­կից Աբրա­համ Կիսի­բեկյա­նը գրում է.

«Ղարա­բա­ղի կապը Զանգե­զուրի հետ պաշտպանվում էր գլխա­վո­րա­պես սուրհանդակնե­րի միջո­ցով, որոնք շատ լավ ծանոթ էին բոլոր ճանա­պարհնե­րի, արա­հետնե­րի ու զանա­զան անցքե­րի, թաքստոցնե­րի հետ։ Սրանց անմի­ջա­կան մասնակցությամբ Զանգե­զուրից փոխադրում էին զենք ու ռազմամթերք։ …Նրանք ժամա­նա­կի հրա­մա­յա­կան պահանջի համա­ձայն՝ խոշոր դեր են խաղա­ցել՝ չխնա­յե­լով նույնիսկ իրենց կյանքը»,- գրում է նա։

Ղարա­բա­ղի եւ Զանգե­զուրի միջեւ ճանա­պարհա­յին կապը բացվում է, երբ գնդա­պետ Թարվերդյա­նի ուժե­րը, Զանգե­զուրից շարժվե­լով, վերցնում են Հարար գյուղը։

Կիսի­բեկյա­նը գրում է, որ ապրի­լի սկզբին իրենց հանձնա­րարվում է շտապ 200 ջորի ուղարկել Հարար՝ Ղարա­բա­ղի համար նախա­տեսված զինամթերքը տեղա­փո­խե­լու։ Հաղթա­հա­րե­լով դժվա­րին լեռնա­յին ճանա­պարհը՝ նրանք շուտով հասնում են Հագա­րու գետին, որտեղ եւ հանդի­պում են գնդա­պետ Թարվերդյա­նին։

Հասնե­լով Կոռնի­ձոր՝ Կիսի­բեկյա­նը կապվում է Զանգե­զուրի գենե­րալ-նահանգա­պետ Մելիք Յոլչյա­նի հետ, ստա­նում զենքն ու զինամթերքը տեղա­փո­խե­լու թույլտվություն։ Շուտով օժանդակ զորքե­րը նույն ճանա­պարհով վերա­դառնում են Ղարա­բաղ։

«Մեր քարա­վա­նը 1 կմ-ից ավե­լի էր ձգված։ Առջեւից գնում էին հարյուրյակ հեծյալներ, նրանց հետեւում էր հետեւակ զորքը՝ թվով 400 հոգի։ Զորքի հետեւից գնում էին ջորի­ներն իրենց ծանր բեռնե­րի տակ՝ հսկա­նե­րի նման։ Ջորի­նե­րին հետեւում էին 200 հետեւակ զինվորներ, որոնցից հետո գալիս էին գնդա­ցիրնե­րով զինվածներն ու ջորի­նե­րի եւ ձիաննե­րի քարա­վա­նը՝ բարձած ռազմամթերքով։ Սրանց հետեւում էր եւս երկու հարյուրյակ հետեւակ զինվոր, իսկ բոլո­րի վերջը՝ հետեւում էր մի հարյուրյակ հեծյալներ։ Այսպի­սով մեզ հետ գալիս էր 200 հեծյալ եւ 800 հետեւակ։

Մենք մեզ հետ բերում էինք Ղարա­բաղ 2 թնդա­նոթ (լեռնա­յին), 600 ռումբ, քսան եւ չորս գնդա­ցիր եւ մոտ միլիոն ու կես փամփուշտ։ Փամփուշտի մեծ մասը ֆրանսիա­կան («լեբել») հրա­ցա­նի էր. դժբախտա­բար այդ հրա­ցա­նից Ղարա­բա­ղում քիչ կար»,- գրում է նա։

Վերա­դառնա­լով Ղարա­բաղ՝ նոր ուժե­րը տեղա­կայվում են Սարուշե­նում։ Չորս գնդա­ցիր անմի­ջա­պես ուղարկում են Ասկե­րան, սակայն Ասկե­րա­նի պաշտպա­նությունն արդեն ճեղքվել էր։ Ադրբե­ջանցի­նե­րը փորձում են առա­ջա­նալ Սղնախ-Շուշի ուղղությամբ, սակայն հաջո­ղության չեն հասնում։ Ասկե­րա­նի անկումից երեք օր հետո՝ ապրի­լի 6‑ին, Ադրբե­ջա­նի ռազմա­կան նախա­րար Սամեդ-բեկ Մեհմանդա­րո­վի հանձնա­րա­րությամբ հայ բանագնացներ են ուղարկվում Սարուշեն՝ հանձնվե­լու առա­ջարկությամբ։ Հայե­րը կտրա­կա­նա­պես մերժում են, եւ կրկին թեժ մարտեր են ծավալվում։

Ապրի­լի 4‑ին խորհրդակցություն է հրա­վիրվում, որտեղ որոշվում է գնդա­պետ Թարվերդյա­նին ճանա­չել Ղարա­բա­ղի բոլոր զինված ուժե­րի հրա­մա­նա­տար։ Որոշվում է նաեւ փոխել մարտա­վա­րությունը եւ առա­վե­լա­պես պաշտպա­նա­կան մարտեր մղել, որովհե­տեւ զինամթերքը քիչ էր։ Ամսի 7‑ին եւ 8‑ին ադրբե­ջանցի­նե­րը գրո­հում են Դաշուշե­նի ուղղությամբ։ Իրադրությունը բավա­կա­նին վտանգա­վոր էր, եւ հայե­րը որո­շում են դիմել պատասխան հարձակման։

ԴՐՈՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂ

1920թ. ապրի­լի 17-ին կրկին Ղարա­բաղ է վերա­դառնում Դրոն։ Նա ուղարկված էր Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րության կողմից Ղարա­բա­ղի պաշտպա­նությունը կազմա­կերպե­լու եւ մարզը Հայաստա­նին վերա­միա­վո­րե­լու նպա­տա­կով։

Դրոն Ղարա­բաղ էր եկել նույն թվա­կա­նի ձմռա­նը, կազմա­կերպել էր Շուռնուխի ազա­տագրության գործո­ղությունը, ապա վերա­դարձել Երեւան Ղարա­բա­ղի համար առա­վել մեծ օգություն ստա­նա­լու ակնկա­լի­քով։

Ղարա­բա­ղում Դրոն հաստատվում է Սարուշե­նում, որտեղ էլ հրա­վի­րում է զինվո­րա­կան հրա­մա­նա­տարնե­րի խորհրդակցություն, ծանո­թա­նում իրադրությա­նը, սահմա­նա­յին շրջաննե­րում ուժե­րի տեղա­բաշխմա­նը, ինչպես նաեւ՝ Ասկե­րա­նի գործո­ղության մանրա­մասնե­րին։

«Ի՞նչ եք մտա­ծել, որ մտել եք Ասկե­րա­նի փոսի մեջ, եւ անուշադրության մատնե­լով՝ Շուշին թողնե­լով անտեր ու անտի­րա­կան։ Մի՞թե դուք այդքա­նը չեք հասկա­նում, որ Շուշին ում ձեռքին է գտնվում, նա էլ Ղարա­բա­ղի տերն է։ Ի՞նչ եք արել դուք, դուք փակել եք թշնա­մու բոլոր դռնե­րը եւ նրան հարկադրել կռվե­լու ձեր դեմ։ Դուք Ասկե­րա­նում ոչինչ չունեիք անե­լու։ Դուք ձեր բոլոր ուժե­րը պետք է կենտրո­նացնեիք հենց Շուշվա վրա եւ այնտեղ մաքրեիք թշնա­մուց, որից հետո թշնա­մին Ղարա­բա­ղի որեւէ կետում չէր կարող կանգնել»,- այսպես է նկա­րագրում Դրո­յի գնա­հա­տա­կա­նը իրա­վի­ճա­կին Աբրա­համ Կիսի­բեկյա­նը։

Թեեւ Դրո­յի գալը մեծ ոգեւո­րություն է առա­ջացնում հայե­րի շրջա­նում, սակայն Ադրբե­ջա­նը չէր հրա­ժարվել իր հարձա­կո­ղա­կան ծրագրե­րից։ Սահմա­նա­յին ամբողջ հատվա­ծում շարունա­կում էին ուժեր կենտրո­նացնել։ Հատկա­պես կարեւոր ռազմա­կա­յաննե­րից էին Ասկե­րա­նին եւ Վարանդա­յին սահմա­նա­կից Աբդալ եւ Գյուլափլի գյուղե­րը։ Ապրի­լի վերջին Ղարա­բա­ղի ուժե­րը հարձա­կում են սկսում այս գյուղե­րի վրա եւ ամբողջությամբ ոչնչացնում ադրբե­ջա­նա­կան հենա­կե­տե­րը։

ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ

1920թ. ապրի­լի 18-ին Ներքին Թաղա­վարդ գյուղում գումարվում է խորհրդա­ժո­ղով, որտեղ ընտրվում է Լեռնա­յին Ղարա­բա­ղի կառա­վարման մարմին, որի նախա­գա­հը Արսեն Հովհաննիսյանն էր։ Ներքին գործե­րի ղեկա­վա­րը Ասծա­տուր Ավե­տիսյանն էր, իսկ ռազմա­կան հարցե­րը ղեկա­վա­րում էր Դրոն։ Կառա­վա­րա­կան մարմնի կազմում կային նաեւ պարե­նա­վորման, գաղթա­կա­նա­կան գործե­րի, աշխա­տանքի, առողջա­պա­հության, արդա­րա­դա­տության բաժիններ։

Մարզի պաշտպա­նությունն ամրապնդե­լու համար Դրոն մի շարք կարեւոր քայլեր է ձեռնարկում։ Նախեւա­ռաջ ստեղծվում է ձիե­րի եւ ջորի­նե­րի հատուկ գումակ, որը գիշեր-ցերեկ Զանգե­զուրից եւ այլ վայրե­րից զենք ու ռազմամթերք էր տեղա­փո­խում Ղարա­բաղ։

Շուտով Ղարա­բա­ղում սկսում է շրջա­նառվել Հայաստա­նի Հանրա­պե­տության թղթադրա­մը։ Բոլոր ռազմա­ճա­կատնե­րը եւ ուղղություննե­րը միա­վորվում են հեռա­խո­սա­յին ընդհա­նուր գծով, ինչն էապես բարձրացնում է կապի արա­գությունն ու արդյունա­վե­տությունը։ Դրո­յի հանձնա­րա­րությամբ բոլոր կողմե­րից ամբողջությամբ շրջա­փակվում են Շուշին եւ Խանքենդը, որի պաշարվածնե­րը ստիպված էին Աղդա­մի հետ կապ պահել «գիշերնե­րը՝ գույնզգույն լապտերնե­րի ու զանա­զան ազդանշաննե­րի միջո­ցով»։ Մեծ ուշադրություն է դարձվում հետա­խուզությա­նը, որով ամբողջ Ղարա­բա­ղում սկսում է սբաղվել Կուռո Թարխանյանն ու իր հետա­խուզա­կան ջոկա­տը։

Ամեն ինչ արվում էր Ղարա­բա­ղի անվտանգությունն ապա­հո­վե­լու, ուժեր կենտրո­նացնե­լու եւ Շուշին ազա­տագրե­լու համար։ Սակայն գործն ավարտին չի հաջողվում հասցնել նոր, շատ ավե­լի վտանգա­վոր ռազմա­քա­ղա­քա­կան իրա­դարձություննե­րի պատճա­ռով. ապրի­լի վերջին Ադրբե­ջա­նում հաստատվում են խորհրդա­յին կարգեր։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ