21.3 C
Yerevan

Նոյեմբե­րի 9‑ի Զրո­յա­ցող Ընթացքը

Ո՞ւր է Հայաստան-Սփյուռք ռազմա­վա­րա­կան ու ստրա­տե­գիա­կան համա­գործակցությունը: Ո՞ւր են Հայաստան-Սփյուռք հիմնադրված գրա­սենյակնե­րը, վերլուծա­կան կենտրոննե­րը, տակտի­կա­կան առումնե­րով կառուցված ուսումնա­կան կենտրոննե­րը, ստրա­տե­գիա­կան նշա­նա­կության բիզնեսնե­րը, նորա­րա­րա­կան լաբո­րա­տո­րիա­նե­րը: Չկան: Կա ընդա­մե­նը մի անա­տամ խորհրդա­ժո­ղով, որին նույնիսկ ոմանք լայաղ չարե­ցին ներկա գտնվե­լու:

Արա­յիկ Մկրտումյան

Այն, որ Ալիևն իր քայլե­րով ցույց է տալիս, որ նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնա­գի­րը ոչինչ է, կարծում եմ այլևս ոչ ոքի համար տարա­կուսանքի առիթ չէ: Եվ ճակա­տագրի հեգնանք է նաև այն, որ մենք այսօր, երբ բողո­քում ենք, որ Ադրբե­ջա­նը խախտում է իր իսկ ստո­րագրած պայմա­նա­գի­րը և պահանջում ենք, որ Ադրբե­ջա­նը կատա­րի իր հանձն առած պարտա­վո­րություննե­րը, կարծես մոռա­նում ենք, որ հենց հիմա պայքա­րում ենք այն պայմա­նագրի իրա­կա­նացման համար, որի կնքումը համա­րե­ցինք մեծա­գույն խայտա­ռա­կություն: ՉԷ, որ 2020-ինո­յեմբե­րի 9‑ի պայա­մա­նա­գի­րը մենք ընդունե­ցինք որպես ստո­րա­ցում: Իսկ հիմա ամեն ինչ անում ենք, որ գոնե այդ պայմա­նա­գի­րը իրա­կա­նություն դառնա: Այ դա է ստո­րա­ցումը: Երբ լիզում ես թքածդ: Ու հաշվի առնե­լով, թե Հայաստա­նում ինչ անհա­վա­նա­կան մակարդա­կի խայտա­ռա­կություն է տիրում, երբ ընդդի­մությունը Արցախ ուղարկված օգնության մասին խոսում է, որ գուցե մեջը ոչ մի ուտե­լիք էլ չկա, այլ պարզա­պես շոու է, երբ վարչա­պե­տը ասուլի­սի ժամա­նակ հարցնում է, թե տարվա այս եղա­նա­կին Արցա­խում ինչու սմբուկ չկա, երբ նախկին պաշտպա­նության նախա­րարն ասում է, թե ընդհա­նուր առմա­մաբ պատրաստ էին պատե­րազմին, բայց մտքնե­րով չէր անցել, որ Թուրքիան կխառնվի գործին, հասկա­նում ես, որ Հայաստա­նում վաղուց արդեն բանը բանից անցել է: Սա ուղղա­կի հումո­րի լիգա է, ոչ ավե­լին: Պարզա­պես շատ անո­րակ ու ոչ ծիծա­ղե­լի:

Նոյեմբե­րի ‑9-ին դեռ երա­նի ենք տալու: Որովհետև Ադրբե­ջա­նը ոչ մի կերպ չի պատրաստվում ինչ-ինչ զիջումներ անե­լու: Երա­նի ենք տալու, հատկա­պես եթե շարունա­կե­ցինք այս անպա­տասխա­նա­տու ու զզվե­լի պահվածքը: Քանի դեռ երկրում իշխա­նությունը շարունա­կեց իր անլուրջ պահվածքը: հատկա­պես, որ վարչա­պետն այնպի­սի զարմա­ցած տոնով է ասում, որ Ադրբե­ջա­նը ցանկա­նում է այնպես անել, որ նույնիսկ խաղա­ղության պայա­մա­նագրի կնքումից հետո հարցեր առա­ջացնի ՀՀ հանդեպ, որ լսո­ղին թվում է, թե Փաշինյա­նը հենց նոր եկավ Հայաստան ու տեղյակ չէ, թե ինչ էր կատարվում վերջին 30 տարում: Իշխա­նությունից հետ չի մնում ընդդի­մությունը: Ով ինչից խոսի, ընդդի­մության միակ գործը ռուսնե­րին պաշտպա­նելն է: Լավ կլի­ներ իրենց աշխա­տա­վարձն էլ ռուսա­կան պետդումա­յից գար:

Երևի թե իշխա­նա­կան ու ընդդի­մա­դիր պարոննե­րը լավ չեն հասկա­նում, որ ընդա­մե­նը տարիուկես հետո ռուսնե­րի՝ այստե­ղից գնա­լու ժամա­նակն է: Երևի կրկին հույս ունեն, որ Ռուսաստա­նը շուտով կավարտի ուկրաի­նա­կան պատե­րազմը ու Արցախն էլ կմնա կես-հայկա­կան, կես-ռուսա­կան: Ինչպես միշտ: Մենք նորից սպա­սում ենք: Իսկ եթե ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը երկար տևի՞: Իսկ եթե ռուսնե­րը պարտվե՞ն: Իսկ եթե, չնա­յած ամե­նինչին, ռուսներն այնքան թուլա­ցան, որ Ադրբե­ջա­նը Թուրքիա­յի ձեռամբ հայտա­րա­րի, որ ռուսնե­րի տունգնա­լու ժամա­նակն է: Իսկ եթե…..ու էլի հազար ու մի բան, որ կարող է գալ գլխնե­րիս, քանի դեռ այստեղ չգի­տես ինչով ենք զբաղված: Մենք երե­սուն տարի մսխե­լուց հետո էլի այնպես անհոգ ենք նստած իրար հետ քաղա­քա­փի­լի­սո­փա­յա­կան կռիվներ անում, ասես ամեն ինչ ավե­լի քան լավ է:

Ո՞ւր է մեր ուժե­րի հավա­սա­րակշռման իրա­կանքա­ղա­քա­կա­նությունը: Բացի սրան նրա­նի­ցո­ղորմություն խնդրե­լու, էլի ինչ որ բանի ունա՞կ ենք, թե ոչ: Ի վերջո երբ է մեր գլուխը մտնե­լու, որաշխարհը թքած ունի Արցա­խի հայե­րի վրա ուկարև­որ չէ, թե այնտեղ տասը հազար է ապրում, թեհարյուր հազար: Մենք ախր ցեղասպա­նությունվե­րապրած ժողո­վուրդ ենք: Մեզնից միլիո­նուկես ենսպա­նել ու մինչև հիմա հանգիստ մարսում են: Հանգիստ կոտո­րե­ցին ու մինչև հիմա հանգիստապրում են մեր հողե­րի վրա նստած: Շատ էլ թե որո­շերկրներ ճանա­չել են: Ու մենք բավա­րարվում ենքդրա­նով: Մենք բավա­րարվում ենք, որ ինչ որ երկի­րընդունում է, որ Ցեղասպա­նություն եղել է; Հասկանո՞ւմեք: Մենք ոչ թե թուրքե­րի համար միլիոն ու կեսխնդիր ենք սարքել, որ նրանք օր ու արև չունե­նանք, նստած սրան-նրան ենք խնդրում, որ ընդունեք էլի, որ մեզ սպա­նել են: Եվ ահա հարյուր տարի անց մերելքը դեռ չի հասնում, որ եթե հենց վաղը Արցա­խի­բո­լոր հայե­րին սրի քաշեն, էլի ոչ ոք չիանհանգստա­նա­լու: Ու ցեղասպան տականքն էլհանգիստ վայե­լում էր կյանքը, քանի դեռ հայվրի­ժա­ռուն նրան չսատկեցրեց: Ու մենք դեռ չեքհասկա­նում, թե ինչ է պետք անել ասյ իրավիճակո՞ւմ:

Ո՞ւր է Հայաստան-Սփյուռք ռազմա­վա­րա­կան ու ստրա­տե­գիա­կան համա­գործակցությունը: Ո՞ւր են Հայաստան-Սփյուռք հիմնադրված գրա­սենյակնե­րը, վերլուծա­կան կենտրոննե­րը, տակտի­կա­կան առումնե­րով կառուցված ուսումնա­կան կենտրոննե­րը, ստրա­տե­գիա­կան նշա­նա­կության բիզնեսնե­րը, նորա­րա­րա­կան լաբո­րա­տո­րիա­նե­րը: Չկան: Կա ընդա­մե­նը մի անա­տամ խորհրդա­ժո­ղով, որին նույնիսկ ոմանք լայաղ չարե­ցին ներկա գտնվե­լու: Ու ոչինչ ավե­լի: Դեռ շարունակվում է Հայաստան-Սփյուռք անտե­սա­նե­լի մունա­թը միմյանց նկատմամբ: Դեռ շարունակվում է իրար չվստա­հե­լու, իրար դավե­լու, իրա­րից բողո­քե­լու խայտա­ռակ պրակտի­կան: Չկա ոչ մի նշույլ, որ ՀՀ կառա­վա­րությունը և Սփյուռքը այնքան իմաստուն են, որ պատրաստ են միմյանց հետ խոսե­լու, իրար հետ ինչ որ գործ անե­լու: Գոնե մի անգամ մի կողմ են դրել սեփա­կան մեծամտությունն ու նեղսրտությունը: Չէ իհարկե չէ: Ամեն մեկը իր մտքում ու սրտում հայրե­նի­քի իր մոդե­լը, քաշն ու չափսե­րը ունի: Իր սեփա­կան եսա­սի­րա­կան հայրե­նի­քը:

Ի՞նչ նշա­նա­կություն ունի 120 հազար բնակչի կյանքը, երբ իրար ապա­ցուցե­լու հարցեր կան: Ու դեռ քանի միլիոն հայ պիտի սպանվի, որ մենք մի փոքր ուշքի գանք: 2020թ. Մարդիկ կային, որ իշխա­նություն էին պահանջում ու հայտա­րա­րում, որ Շուշին էլ հետ կբե­րեն, գերի­նե­րին էլ: Ո՞ւր են: Բա չեն գալի՞ս: Չեն փրկելո՞ւ: Թե՞ էստեղ դիվի­դենտ հավա­քել չի ստացվում:

Մեկ-մեկ ոմանք խոսում են «անջա­տում հանուն փրկության»-ից: Ումի՞ց անջա­տում: Արդեն Ադրբե­ջա­նին եք տվել, որ հիմա էլ անջա­տում եք պահանջում: Իսկ գուցե ոչ թե անջա­տում, այլ ճանա­չում: Իսկ գուցե մենք որպես պետություն այնքան իմպո­տենտ ենք, որ այլ ճար, քան հայե­րին Արցա­խից տեղա­փո­խե­լը, չունենք: Ինչ որ մեկը մտա­ծել ու քննարկե՞լ է: Թե սպա­սում ենք հերթա­կան ողբերգությա­նը, որ ուշա­ցած մարգա­րե­նե­րը տարիուկես հետո գան և ասեն, թե ութ ամիս առաջ այսինչը ասաց, որ այսպես էր որո­շել ու ինքը դեռ վաղուց. գիտեր, ինչ է լինե­լու:

Ելք ենք փնտրո՞ւմ: Ելքը նախ և առաջ միասնությունն է: Իսկ միասնության համար նախ և առաջ արմա­տա­խիլ անել ցանկա­ցած հակա­պե­տա­կան պահվածք: Առանց գթա­լու: Առանց որևէ պայմա­նա­կա­նություննե­րի: Իշխա­նություննե­րը շատ են սիրում կրկնել «հինգե­րորդ շարասյուն» բառե­րը: Ի՞նչ են արել, որ կանգնեցնեն այդ շարասյունը: Ուր է այդ շարասյունը: Ինչու մինչև հիմա լիկվի­դացված չէ:

Եվ այսպես անթիվ խնդիրներ և անօ­գուտ լաց ֆեյսբուքում, որ արցախցի­նե­րը քաղցած են: Ոչ մի կոնկրե­տություն չկա, ոչ մի գոնե մի փոքր գործո­ղություն, որ մենք մեզնից մի բան ենք ներկա­յացնում: Բեռնա­տար ենք ուղարկել կամրջի մոտ կանգնած սպա­սում են: Գետի­նը մտնելն էլ է քիչ մեզ համար:

Ու այս ամբողջ խայտա­ռա­կության, այս ամբողջ հիմա­րության ֆոնին հեռվում շրջա­պատված Արցախն է:

Առնչվող Հոդվածներ