Հայաստան

Դաշնակցի Ընտրությունը Քաղաքակրթական Ինքնորոշման Հարց Է

Եթե քո ընտրությունը կանգ է առնում մի տեղ, ուր դու ոչինչ չունես քաղաքակրթորեն, ապա դա քեզ չի պաշտպանելու: Ում որ ընտրել ես, որ քո անվտանգությունը պահպանի, նա եթե քո հետ չի կիսում քո արժեհամակարգը, քո աշխարհընկալումները, ապա դու ստիպված են ենթարկվել նրան ու նրա արժեքներին:

Հրանտ Վարդանյան

1inTV-ի եթերում հյուրընկալվել էր ռեժիսոր Ռուբեբ Բաբայանը:

Խոսելով առաջիկայում սպասվող Երևանի քաղաքապետի ընտրություններին և պատասխանելով այն մեկնաբանությանը, որ առաջադրված թեկնածուների մեծ մասն իր ժամանակի իշխանություն է եղել, բայց չի կիսում որևէ հարցի հանդեպ իր պատասխանատվության բաժինը, Բաբայանն ասաց, որ խոսքն այստեղ, ըստ էության գնում է համակարգային պատասխանատվության մասին: Պատասխանատու լինել, նշանակում է նաև ընկալել սխալվելու հնարավորությունը, իսկ երբ քաջություն ունես սխալն ընդունելւ, ապա այդ նույն սխալը երկրորդ անգամ չես անի: Բայց մեզանում տարածված է միշտ ինչ որ մեկին մեղադրել, ողջ պատասխանատվությունը թողնել նրա ուսերին: Մինչդեռ պատասխանատու են բոլորն անխտիր: Պատասխանատու է ոչ միայն տվյալ օրվա և պահի իշխանությունը, այլև ընդդիմությունը, պատասխանատու են բոլոր նրանք, ովքեր մասնակից են եղել, համաձայն են եղել մտնել քաղաքական խաղի մեջ:

Ռուբեն Բաբայանը հատուկ անդրադարձ կատարեց ընդդիմությանը, ասելով, որ ընդդիմության դերն ու նշանակությունը շատ մեծ է մեր քաղաքական դաշտում: Ընդդիմությունը ոչ թե պիտի գա, մերժի ներկայումս գոյություն ունեցողներին, պախարակի նրանց և իշխանություն դառնալով անի նույն բանը, այլ, նախ և առաջ, քաջություն պետք է  ունենալ պատասխանատու ընդդիմություն դառնալ: Հասկանալ իրենց արածի և ցանկացածի տարբերությունը: Անգլիացիները հետաքրքիր արտահայտություն ունեն, որում ասվում է. «Դժոխքը լի է բարի ցանկություններով, դրախտը՝ բարի գործերով»: Ու հենց այդտեղ մենք պիտի հասկանանք, թե ինչ ենք ասում և ինչ ենք անում: Որն է լինելու մեր ասածի ու արածի տարբերությունը և հետևանքը: Անհնար է լինել պատասխանատու, բայց չգիտակցել հետևանքները: Օրինակ այսօր մենք համակարգային անպատասխանատվություն ունենք:

Ռուբեն Բաբայանը նաև անդրադարձ կատարեց պետության քաղաքակրթական ինքնորոշման հարցին և էությանը: Խոսելով արտաքին պաշտպանության մասին, նա ասաց, որ դա ոչ թե պարզապես անվանում է, այլ քաղաքակրթական կողմնորոշման հետևանք, որի համար մեծ աշխատանք պի տի կատարվի: ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ն պարզապես հեշտ և հասարակ ընտրություններ չեն: Այդ ընտրությունը նախ պիտի հիմնավորված լինի քաղաքակրթորեն, ապա մեծ աշխատանք կատարավի այդ ուղղությամբ: Եթե քո ընտրությունը կանգ է առնում մի տեղ, ուր դու ոչինչ չունես քաղաքակրթորեն, ապա դա քեզ չի պաշտպանելու: Ում որ ընտրել ես, որ քո անվտանգությունը պահպանի, նա եթե քո հետ չի կիսում քո արժեհամակարգը, քո աշխարհընկալումները, ապա դու ստիպված են ընթարկվել նրան ու նրա արժեքներին: Դաշնակցի որոնումը պարզապես դիվանագիտական զրույց չէ, այլ, նախ քաղաքակրթական կողմնորոշում, ապա և մեծ չափի աշխատանք, որը նաև մեծ պատասխանատվություն է պահանջում: Դաշնակից ընտրելիս պետք է հասկանալ, թե նա ով է: Նա պատրա՞ստ է պաշտպանել քո արժեքները, որովհետև նա էլ է դրանց հավատում: Ո՞վ է քո դաշնակիցը, ինչին է հավատում և ինչով առաջնորդվում:

Ռուբեն Բաբայանը խոսեց նաև այս օրերրն տարածված «Չկա Հայաստան առանց Արցախ, չկա Հայաստան առանց Սփյուռք» արտահայտությանը, ասելով, որ նախ և առաջ չկա Արցախ առանց Հայաստան, չկա Սփյուռք առանց Հայաստան: Մենք պիտի հասկանանք ու գիտակցենք, որ մեր բոլոր ցանկությունների ելակետը պիտի լինի Հայաստանի Հանրապետությունը, մեր նպատակն ու ջանքերը պիտի լինեն Հայաստանի Հանրապետությունը: Եթե խոսենք անվանումներով ու նրանց բաժին գործերով, ապա այո՛, Արցախն ունի ինքնորոշման իրավունք և Հայաստանը իրավունք չունի նրան խանգարել, բայց Արցախն էլ չպիտի Հայաստանից ակնարկներով Մեղրիի միջանցքի բացում պահանջի, քանի որ դա իր աղետալի հետևանքն է ունենալու ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար: Հենց այստեղ է այն պատասխանատվության ու հետևանքի գիտակցման հարցը, որը համակարգային ընկալման անհրաժեշտություն ունի:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *