28.7 C
Yerevan

Սոցցանցա­յին 2 Բառա­խաղ

Իսկ դրանց կիզա­կե­տում Արցա­խը չէ, այլ հենց Հայաստա­նը: Արցախն այդ առումով ոչ թե Հայաստա­նի համար է բեռ, այլ «բեռ» է Հայաստա­նի հանդեպ: Հայաստա­նի հանդեպ որեւէ ռազմա­վա­րա­կան նպա­տակ առա­վել դյուրին սպա­սարկե­լի է լինե­լու որեւէ աշխարհա­քա­ղա­քա­կան սուբյեկտի համար, եթե «ազատվեն» Արցա­խի խնդրից:

Հակոբ Բադալյան

Կա՞ Հայաստան առանց Արցախ, եւ կարո՞ղ է լինել Արցախ առանց Հայաստան:

Սրանք այլ բան չեն, քան պարզա­պես սոցցանցա­յին «բառա­խա­ղեր», միտված ընդա­մե­նը հավա­նումնե­րի վիճա­կագրության գերա­ճին:

Այո, գործնա­կա­նում առանց Արցախ Հայաստան էլ կարող է լինել, եւ մինչեւ անգամ առանց Հայաստան՝ Արցախ էլ, եթե մենք իրա­վի­ճա­կը գնա­հա­տենք այդ բառա­խա­ղա­յին պարզունա­կության տրա­մա­բա­նությամբ:

Բուն խնդիրն այն է, թե մենք ինչ բովանդա­կություն ենք պատկե­րացնում այդ «լինե­լու» ներքո: Այստեղ է, որ պետք է դուրս գալ այդ բառա­խա­ղե­րից եւ գնա­հա­տել մեր ռեգիո­նում, Հայաստա­նի եւ Արցա­խի շուրջ եղած, կուտակված, պտտվող, ծավալվող ռազմա-քաղա­քա­կան հետաքրքրություննե­րը, նպա­տակնե­րը, թիրախնե­րը, աշխարհա­քա­ղա­քա­կան եւ աշխարհտնտե­սա­կան շահե­րը:

Իսկ դրանց կիզա­կե­տում Արցա­խը չէ, այլ հենց Հայաստա­նը: Արցախն այդ առումով ոչ թե Հայաստա­նի համար է բեռ, այլ «բեռ» է Հայաստա­նի հանդեպ: Հայաստա­նի հանդեպ որեւէ ռազմա­վա­րա­կան նպա­տակ առա­վել դյուրին սպա­սարկե­լի է լինե­լու որեւէ աշխարհա­քա­ղա­քա­կան սուբյեկտի համար, եթե «ազատվեն» Արցա­խի խնդրից:

Որովհե­տեւ այդ խնդի­րը Հայաստա­նի հանրա­պե­տության լեգի­տիմ քաղա­քա­կան, ընդհուպ քաղա­քակրթա­կան, դավա­նա­քա­ղա­քա­կան, փաստարկ է, ներկա­յիս իրո­ղություննե­րում ամե­նաազդե­ցիկ փաստարկնե­րից մեկը:

Այո, դրա առկա­յությունը բնա­կա­նա­բար մեծ ջանք, ռեսուրս, էներգիա, պատասխա­նատվություն, ուժ է պահանջում նաեւ Հայաստա­նից: Բայց, մոլո­րություն է մտա­ծել, թե Արցա­խի խնդրի չլի­նե­լու պարա­գա­յում Հայաստա­նը չի ունե­նա­լու այդ նույն ուժի, էներգիա­յի, ռեսուրսի, ջանքի, պատասխա­նատվության պահանջը, բայց ունե­նա­լու է արդեն առանց աշխարհա­քա­ղա­քա­կա­նության մեր լեգի­տիմ ազդե­ցիկ փաստարկի, հետեւա­բար՝ այդ վերը շարադրած պահանջվող ռեսուրսնե­րի ավե­լի մեծ ծավա­լի անհրա­ժեշտությամբ:

Եվ այստեղ ապա­վի­նել այն բանին, թե Հայաստա­նը միջազգա­յին իրա­վունքի սուբյեկտ է եւ դա արդեն իսկ զորեղ փաստարկ է Հայաստա­նի հանդեպ որեւէ խնդրի առնչությամբ, կնշա­նա­կի զբաղվել պարզա­պես աշխարհա­քա­ղա­քա­կան կուրությամբ:

Ընկերներ, մեզ պետք է արձա­նագրել մի պարզ բան՝ աշխարհը թեւա­կո­խել է համաշխարհա­յին պատե­րազմի փուլ, համաշխարհա­յին պատե­րազմի փուլում չկա «միջազգա­յին իրա­վունքի սուբյեկտ» իրա­կան քաղա­քա­կան կատե­գո­րիա: Կասկածու՞մ ենք, ուրեմն գնանք հարցնենք այն պետություննե­րին, որոնք միջազգա­յին իրա­վունքի մեզ նման սուբյեկտ են, բայց այսօր պարզա­պես աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րի բախման օբյեկտ են՝ ոչ ավե­լի:

Այստեղ մենք կարող ենք որպես «… սրտի մխի­թա­րանք» բաժա­նել արտա­քին աշխարհը թշնա­մի­նե­րի ու բարե­կամնե­րի, չարե­րի ու բարի­նե­րի, ու ապրենք այդ ամե­նի շուրջ միմյանց բզկտե­լու «երջա­նիկ անհո­գությամբ», բայց դրա­նից թե համաշխարհա­յին պատե­րազմը չի դադա­րում՝ այն դեռ նոր է սկսել իր ակտիվ շրջա­փուլը, թե չի վերա­նում դրա պարտադրած տրա­մա­բա­նությունը եւ մասնա­կիցնե­րի ուժե­րի հարե­բե­րակցոությունը, որում պատկերնե­րը բոլո­րո­վին միարժեք չեն:

Գրա­ռումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

՝

Առնչվող Հոդվածներ