21.3 C
Yerevan

Հանուն, Թե Ընդդեմ Երև­ա­նի

Այնքան լավ բաներ են խոստացել…չի լինի՞, որ բոլորն էլ ընտրվեն: Համ իրենք գոհ կլի­նեն, համ մենք լավ կապրենք: Թե չէ էսպես չի լինի: Էս տարբեր Հայաստաննե­րը իրար հետ յոլա չեն գնում, իրար ծաղրում են, իրար վիրա­վո­րում, երև­անցի­նե­րին էլ վախեցնում:

Արա­յիկ Մկրտումյան



Սեպտեմբե­րի 17-ին տեղի կունե­նա Երև­ա­նի քաղա­քա­պե­տի ընտրություններ և այդ առի­թով արդեն իսկ սկսվել են խլվլոցնե­րը, իրար մեղադրե­լը, միմյանց սխալնե­րը հանել-գտնել-իրար աչք մտցնե­լը: Շուտով, հավա­նա­բար նաև կսկսվեն գաղտնիքնե­րի տարա­ծումներ, թե ով անցյա­լում ինչ հրե­շա­վոր արարքներ է գործել ու որ այդ թեկնա­ծուն հրեշնե­րի հրեշն է, Սատա­նա­յի ներկա­յա­ցուցի­չը երկրի վրա, հենց ինքը՝ Նեռը, հայ ազգի դահիճն ու աշխարհի բոլոր երկրնե­րի լրտե­սա­կան գործա­կա­լություննե­րի անդամ ու համա­տե­ղությամբ թուրքի ու հրեա­յի ծնունդ: Ու քանի որ բոլորն են բոլո­րին սևացնում, մտցնում դժոխք, ապա, երկու տարբե­րակ կա: Եթե ճիշտ են ասում, կստացվի, որ քաղա­քա­պե­տի ընտրություննե­րի թեկնա­ծունե­րը դժոխքի դևերն են՝ ամեն մեկն իր դիվա­յին ջոկա­տով: Իսկ եթե ստում են, ապա…ստում են: Ու չգի­տես էլ, թե որն է ավե­լի վատ, որ թեկնա­ծունե­րի մասին եղած սարսա­փը ճիշտ լինի, թե պարզվի, որ բոլո­րը ստա­խոս են: Իրար սևացնե­լու այդ նողկա­լի սովո­րությունը հանգեցրել է նրան, որ ընտրությունդ մնա­ցել է մասո­նա-ջհուդա-թուրքա-ռուսա-արևմտա­կան դավա­ճա­նի ու շարքա­յին ստա­խո­սի միջև:

Աստված էլ բեթա­րից ազա­տի: Բա որ պարզվի համ ստում են, համ իրենց մասին եղա­ծը ճիշտ է:

Մյուս կողմից էլ երև­անցուն ուղղված հրեշտա­կա­յին խոստումնե­րի, շողո­քորթումնե­րի մի այնպի­սի ալիք է սկսվել, որ ակա­մա ուրա­խա­նում ես, որ երև­անցի ես: Ամեն օր չէ, որ տասնյակ կուսակցություններ հետդ հարգանքով կխո­սեն, կասեն, որ գիտեն քո խնդիրնե­րի մասին, կվերլուծեն: Քեզ մարդ ես զգում, քեզ հարգված ես զգում: Էլ կանաչ քաղաք-այգու խոստում, էլ ապօ­րի­նի շինա­րա­րության վերա­ցում, մետրո­յի վագոննե­րի թարմա­ցում, անվճար տրասնպորտ, մաքուր միջա­վայր, գրա­դա­րաններ, մանկա­պարտեզ, երև­անցու ցավը տանե­լու պատրաստակամություն…էխ, կազի­նո­նե­րից լավ են համո­զում:

Մնում ես զարմա­ցած: Թե որ էսքան բան կարող եք անել, ինչո՞ւ մինչև հիմա չեք արել, ինչու մինչև հիմա չեք եկել, մենք էլ ստիպված վատ քաղա­քա­պե­տեր ենք ընտրել:

Իսկ անուննե՜րը…չուտես, չխմես ու կարդաս գրանցված կուսակցություննե­րի անուննե­րը: Որ իրար միացնես իսկա­կան ազգա­յին հայե­ցա­կարգ կստացվի:

Անուններն իրար միացնե­լով նման փառա­հեղ մի բան ստացվեց՝

«Հանրա­յին Ձայնն» ազդա­րա­րեց, որ երև­անցի­նե­րը միմյանց հետ «Քաղա­քա­ցիա­կան Պայմա­նա­գիր» կնքե­ցին հանուն «Արդար Հայաստան»-ի, քանզի «Հաղթա­նակ»-ի գրա­վա­կա­նը «Ուժն է Հայրենյաց» և որի «Ազգա­յին Առա­ջընթաց»-ը միտված է հանուն «Սոցիա­լա­կան Արդար Հայաստան»-ի, «Միացյալ Հայաստան»-ի, «Լուսա­վոր Հայաստան»-ի, որովհետև «Մայր Հայաստան»-ը(որի հիմքը Ծիրանն ու Ինտե­լեկտն է)՝ «Ապրե­լու Երկիր» է:

Կասկածներ կան, որ սեպտեմբե­րի 17-ից հետո սկսվե­լու է Հայաստա­նի «դրախտայնացման» գործընթա­ցը, որից հետո այս կուսակցություննե­րին կարե­լի է խնդրել, որ այս լավ բանե­րը Հայաստա­նի մյուս մարզե­րում էլ լինի: Ու ընդհանրա­պես, այնքան լավ բաներ են խոստացել…չի լինի՞, որ բոլորն էլ ընտրվեն: Համ իրենք գոհ կլի­նեն, համ մենք լավ կապրենք: Թե չէ էսպես չի լինի: Էս տարբեր Հայաստաննե­րը իրար հետ յոլա չեն գնում, իրար ծաղրում են, իրար վիրա­վո­րում, երև­անցի­նե­րին էլ վախեցնում, որ եթե սրան ընտրեց ուրեմն ապուշ է, եթե նրան չընտրեց ուրեմն էշ է, ժեխ է, ցեխ է, պիցցա­յա­կեր զոմբի ու էլի նման բաներ:

Ու երև­անցին, որ սովոր չէ քնքուշ վերա­բերմունքի, հանկարծ նկա­տում է, որ տասնչորս(առայժմ) խումբ իրեն մի կողմից շոյում է, մյուս կողմից էլ հորդո­րում ճիշտ ընտրություն անել, թե չէ կպարզվի, որ ինքը անա­սուն է:

Մի խոսքով ինչպես միշտ: Հայկա­կան ընտրություննե­րը իրենց տարերքի մեջ են, շոգը մի կողմից, թեկնա­ծունե­րը՝ մյուս: 

Լավ, լիրի­կան մի կողմ:

Հասկա­նա­լի է, որ այս ընտրություննե­րում արդեն իսկ կա առանձնացված ֆավո­րիտ, որ ՔՊ‑ն է և մի խումբ այլ կուսակցություններ ու թեկնա­ծուներ, որոնցից շատե­րին չենք ճանա­չում: Էլ չեմ խոսում, որ ամեն կուսակցություն մի քանի տասնյակ մարդ է առա­ջադրել ավա­գա­նու համար, որոնց ընդհանրա­պես մեծա­մասնությունը չի ճանա­չում: 

Հարց այդ կուսակցություննե­րին: Ինչո՞ւ չեք միա­վորվում: Ինչ է չգիտե՞ք, որ առանձին-առանձին հինգ տոկոս քվե էլ չեք տանե­լու: Ձեզ, որ լսում ենք, թվում է, թե բոլորդ էլ լավ բաներ եք անե­լու, լավ բաներ եք ցանկա­նում Երև­ա­նին ու երև­անցուն, ավելի՜ն՝ գալիս եք ծառա­յե­լու: Բայց չեք միա­վորվում: Չեք միա­վորվում, որ երև­անցին էլ գոնե մեկ անգամ ինչ որ միասնություն տեսնի, հասկա­նա, որ կա ինչ որ բան, հանուն որի դուք պատարստ եք հանդուրժել իրար: ՁԵր ասած երրորդ ուժը: Թե չէ էս թշնա­մանքը, որ ունեք իրար հանդեպ, հակա­սում է ձեր կուսակցություննե­րի անուննե­րին իսկ: Ամեն մեկդ ձեր ծրա­գիրն ունեք, բայց եթե ձեր նպա­տա­կը նույնն է, ապա ձեր ծրագրերն էլ կարող են իրար հետ խոսել: Ի վերջո դուք բոլորդ գալիս եք «հանուն Երև­ա­նի» ոչ թե «ընդդեմ Երև­ա­նի»: 

Էլի ստացվե­լու է ձայնե­րի փոշիա­ցում, ամեն կուսակցությունը քերե­լով տանի մի քանի հազար քվե ու քաշվի մի կողմ ու լինի այն, ինչ լինում է ընտրություննե­րում: Ու եթե մինչև սեպտեմբե­րի 17‑ը երև­անցին խելա­ցի է, որի քվեն ուզում է ստա­նալ, ապա սեպտեմբե­րի 20-ին առնվազն տասնե­րեք ուղղությամբ կհայհո­յեն, որ երև­անցին ապուշ է, որ գնաց նախրի մեջ ու էշի ճակա­տը համբուրեց: Խեղճ երև­անցին արդեն չգի­տի, գնա ընտրություննե­րին թե ոչ: 

Երև­ա­նի քաղա­քա­պետ լինելն էլ հեշտ բան չէ: Մի քաղաք՝ հազար խնդիր: Հազար խնդիր՝ մի քաղա­քա­պետ, մի քաղա­քա­պետ, միլիո­նից ավել մարդ, իսկ միլիո­նից ավել մարդու խնդիր լուծե­լը ամեն մեկի խելքի բանը չէ: 

Առնչվող Հոդվածներ