21.3 C
Yerevan

Անտեսված Ցգուշա­ցումներ

(Վերջին մաս՝ լրա­ցում)

Դաշնակցութիւնը նաեւ նպա­տակ չէ կամ ինքնանպա­տակ։ Դաշնակցութիւնը միջոց մըն է նպա­տա­կի մը ծառայելու։Այս պարա­գա­յին նպա­տա­կը Հայ ազգն է եւ Հայաստա­նը։ Եթէ այդ նպա­տա­կին տանող ճամբէն սկսած է սայթա­քիլ աւե­լի լաւ է դուրս գալ եւ այլ միջոցնե­րով ծառա­յել ազգին եւ Հայրե­նի­քին

Հրաչ Սիմոնյան

Նախա­բան

Այս նախա­բա­նով ցանկա­նում ենք ներկա­յացնել Հրաչ Սիմոնյա­նի գրառման վերջին մասը: Ընթերցողն ինքը կարող է կարդալ և իր սեփա­կան գնա­հա­տա­կաննե­րը տալ, թե՛ գրառմա­նը, թե՛ իրա­կա­նությա­նը: Իսկ իրա­կա­նությունն այն է, երբ ամեն կերպ ինքնարդարցման փորձեր են կատարվում այնտեղ, ուր վաղուց պիտի ուշքի գալու նշաններ երև­ա­յին:

«Մեր Ուղի­նը», տեղադրե­լով Հրաչ Սիմոնյա­նի գրա­ռումը, մեկ նպա­տակ ուներ՝ ևս մեկ անգամ հավաստե­լով, որ կարև­ո­րում է քննա­դա­տա­կան ու կառուցո­ղա­կան ցանկա­ցած մոտե­ցում և պատրաստ է խոսքի հնա­րա­վո­րություն տալ բոլոր նրանց, ովքեր ունեն նման մոտե­ցում և մտա­հո­գություն:

«Մեր Ուղի­նը» հավա­տում է քննա­դա­տության օգտա­կա­րությանն ու կառուցո­ղա­կա­նությա­նը: Միայն քննա­դա­տե­լով և համե­մա­տե­լով է հնա­րա­վոր որա­կումներ տալ այս կամ այն երև­ույթին: Բայց այդ համե­մա­տության համար ևս պետք է գոյություն ունե­նան տրա­մա­բա­նա­կան և ողջա­միտ չափա­նիշներ: Այս դեպքում, չափա­նիշ կարող է հանդի­սա­նալ ՀՅԴ վերջին տասնամյակնե­րի խոսքի և գործի մեջ եղած նկա­տե­լի տարբե­րություննե­րը և հայ սոցիա­լիստա­կան մտքի կաղա­պա­րումն ու դանդա­ղե­ցումը: Զրկե­լով մարդուն և գործչին խոսե­լու, քննարկե­լու, քննա­դա­տե­լու հնա­րա­վո­րությունից և սկզբունքա­յին էությունից, ցանկա­ցած երև­ույթ՝ լինի կուսակցություն, թե մեկ այլ բան, շատ արագ լճա­նում է, կորցնում իր թափը, նպա­տակն ու էությունը և վերածվում մի անո­րոշ իրադրության: Եվ հենց այդ ամե­նից ելնե­լով է, որ «Մեր Ուղի­նը» ընթերցո­ղին ներկա­յացրեց դեռևս 2019թ. գրված զգուշացման տողե­րը, որոնք սակայն, ինչպես և նման ամեն բան, մնա­ցին անտեսված:

Մեզ բոլո­րիս անհրա­ժեշտ է ամեն գնով պահել խոսե­լու և քննարկե­լու իրա­վունքը: Այն մեզ թույլ է տալիս ցնորքը տարանջա­տել իրա­կա­նությունից, երա­զը տարբե­րել արթմնի իրա­վի­ճա­կից: Որովհետև այդ զգուշացնող, ծակող խոսքե­րը բժշկա­կան նշտա­րի ազդե­ցություն ունեն՝ ցավոտ են, բայց սթա­փեցնող և օգտա­կար: Դա մերժե­լու, դրա­նից հրա­ժարվե­լու սկզբունքը տանում է դեպի ինքնա­մո­ռա­ցում, ինքնա­մերժում: Աշխարհում չկա և չի եղել մարդկա­յին կառուցած բացարձակ լավ բան: Ամեն ինչ երև­ում է համե­մա­տության մեջ, իսկ համե­մա­տության համար հարկա­վոր է հրա­ժարվել «աստվա­ծա­յին անսխա­լա­կա­նության» համախտա­նի­շից և ունե­նալ քաջություն իրա­կա­նությա­նը նայե­լու համար:

Հակա­ռակ դեպքում մեզ բոլո­րիս սպառնում են նոր ու էլ ավե­լի ծանր կորուստներ, ինչպես այդ արդեն իսկ պատա­հեց:

Մեր Ուղին

Հրաչ Սիմոնյա­նի գրառման եզրա­փա­կիչ մասը՝

Այս ալ գրած էի,անոնց համար որ նեղա­ցած էին գրութիւնէս ՝ Կարգ մը «ներս» եղողներ անհանգստա­ցած են «դուրս»ը եղողնե­րով, ուզե­ցի երկու տող մըն ալ այդ ուղղութեամբ գրել այդ մտայնութիւնը ունե­ցող մարդկանց՝

 Կուսակցութիւնը բանակ չէ որմէ դուրս եկո­ղը դասա­լիք ըլլայ։ 

Դաշնակցութիւնը նաեւ նպա­տակ չէ կամ ինքնանպա­տակ։ Դաշնակցութիւնը միջոց մըն է նպա­տա­կի մը ծառայելու։Այս պարա­գա­յին նպա­տա­կը Հայ ազգն է եւ Հայաստա­նը։ Եթէ այդ նպա­տա­կին տանող ճամբէն սկսած է սայթա­քիլ աւե­լի լաւ է դուրս գալ եւ այլ միջոցնե­րով ծառա­յել ազգին եւ Հայրե­նի­քին։

 Այս բոլո­րը ըսե­լէ ետք, կ՚ընդունիմ որ Դաշնակցութիւնը նաեւ գաղա­փա­րա­խօ­սութիւն է, պատմա­կան իրա­կա­նութիւն է որուն հետ մարդիկ (ներա­ռեալ ես) զգա­ցա­կան կապեր ունին եւ կը դժուա­րա­նան բաժնուիլ, դուրս գալ կամ ուրիշ միջոցներ չեն տեսներ պայքա­րե­լու եթէ դուրս գան։ 

Ես յարգանք ունիմ այդ մարդկանց նկատմամբ որոնք կը մնան եւ «ներսէն» կը պայքա­րին եւ այդ նպա­տա­կով ալ «դուրսէն» գրած եմ Ընդհա­նուր ժողո­վի մասին, իմ բաժինս բերե­լու եւ յաջո­ղութիւն մաղթե­լու բոլոր անոնց որոնք տակաւին «ներսն» են։ 

Հոկտ 19, 2019

Առնչվող Հոդվածներ