Հայաստան

Կովկասն Այլևս Ռուսաստանինը Չէ

Կովկասը և մասնավորապես Անդրկովկասն այլևս Ռուսաստանին չեն պատկանում: Ռուսաստանի ավանդական «տարածք» համարվող Անդրկովկասի թեմայով արդեն ուրիշ երկրներն են միմյանց հետ խոսում առանց Ռուսաստանին տեղյակ պահելու կամ նրանից թույլտվություն հարցնելու:

Կայծ Մինասյան

1inTV-ին տեսակապով զրուցել է ֆրանսաբնակ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ:

Հիշեցնենք, որ տեղի էր ունեցել զրույց Փարիզի և Պեկինի միջև, և այդ զրույցի երեք թեմաներից մեկը եղել է Արցախը:

Մեկնաբանելով այդ խոսակցությունը, Կայծ Մինասյանն ասաց, որ դա շատ հետաքրքիր երևույթ է, որը առաջին հերթին ցույց է տալիս այն, որ Կովկասը և մասնավորապես Անդրկովկասն այլևս Ռուսաստանին չեն պատկանում: Ռուսաստանի ավանդական «տարածք» համարվող Անդրկովկասի թեմայով արդեն ուրիշ երկրներն են միմյանց հետ խոսում առանց Ռուսաստանին տեղյակ պահելու կամ նրանից թույլտվություն հարցնելու: Եվ, որ առավել ուշագրավ է, այդ երկրները, այս դեպքում Ֆրանսիան և Չինաստանն են, որոնք ավանդական ներկայություն չունեն այս տարածաշրջանում:

Քաղաքագետի խոսքով Ֆրանսիան ավելի է կոշտացնելու Բաքվի դեմ իր քաղաքականությունը: Ադրբեջանն այսպես թե այնպես ոչ մի շանս չունի Ֆրանսիայի դեմ դուրս գալու, դա անիրական է: Ու թեև Ֆրանսիան իր տնտեսական շահերն ունի տարածաշրջանում և այս ամենը չի ենթադրում, որ Փարիզը հանկարծ դառնալու է «հայասեր» կամ այս ամենն անում է զուտ հանուն Հայաստանի, բայց նկատելի է, որ Ֆրանսիան Բաքվին զսպելու կարիք ունի, դա կարող է անել ամեն տեսակ միջոցներով, առայժմ անում է ոչ ուղղակի, միջնորդավորված:

Խոսելով ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի մասին, Կայծ Մինասյանն ասաց, որ կան և՛ լավ ու դրական երևույթներ, և՛ անհանգստություն առաջացնող ընթացքներ: ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում հայկական կողմի ելույթը բավական զուսպ էր, նույնիսկ ավելի քան անհրաժեշտ է: ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստը իր չափով նպաստեց հարցի միջազգայնացմանը, բայց մտահոգիչ է, որ խոսքը գնաց հիմնականում մարդասիրական թեմայով, շեշտելով միայն Լաչինը, մինչդեռ իրավական և քաղաքական մասի ընդգծումը ևս կարևոր է:

Կած Մինասյանն անդրադարձավ նաև ներքին քաղաքականությանը, ասելով, որ եթե ինքը իշխանություն լիներ, ապա առաջին քայլը որ կաներ, դա ողջ երկրի քաղաքական ներկայությունից կոալիցիոն կառավարություն հավաքելն ու ուշարդությունը երկրի համար թիվ մեկ օրակարգ սահմանելով առաջ գնալն է: Աշխարհն այսօր լուրջ չի վերաբերվում «անկախություն», «հայրենիք», «երկիր» եզրույթներին, միակ կարևորը պետությունն ու ինքնիշխանությունն է: Դրանք են ճանաչված, դրանք են թույլ տալիս ժողովրդին ապրել: Մնացած ամեն ինչը պարապ խոսքեր են:

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *