29.8 C
Yerevan

Կովկասն Այլևս Ռուսաստա­նի­նը Չէ

Կովկա­սը և մասնա­վո­րա­պես Անդրկովկասն այլևս Ռուսաստա­նին չեն պատկա­նում: Ռուսաստա­նի ավանդա­կան «տարածք» համարվող Անդրկովկա­սի թեմա­յով արդեն ուրիշ երկրներն են միմյանց հետ խոսում առանց Ռուսաստա­նին տեղյակ պահե­լու կամ նրա­նից թույլտվություն հարցնե­լու:

Կայծ Մինասյան

1inTV-ին տեսա­կա­պով զրուցել է ֆրանսաբնակ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ:

Հիշեցնենք, որ տեղի էր ունե­ցել զրույց Փարի­զի և Պեկի­նի միջև, և այդ զրույցի երեք թեմա­նե­րից մեկը եղել է Արցա­խը:

Մեկնա­բա­նե­լով այդ խոսակցությունը, Կայծ Մինասյանն ասաց, որ դա շատ հետաքրքիր երև­ույթ է, որը առա­ջին հերթին ցույց է տալիս այն, որ Կովկա­սը և մասնա­վո­րա­պես Անդրկովկասն այլևս Ռուսաստա­նին չեն պատկա­նում: Ռուսաստա­նի ավանդա­կան «տարածք» համարվող Անդրկովկա­սի թեմա­յով արդեն ուրիշ երկրներն են միմյանց հետ խոսում առանց Ռուսաստա­նին տեղյակ պահե­լու կամ նրա­նից թույլտվություն հարցնե­լու: Եվ, որ առա­վել ուշագրավ է, այդ երկրնե­րը, այս դեպքում Ֆրանսիան և Չինաստանն են, որոնք ավանդա­կան ներկա­յություն չունեն այս տարա­ծաշրջա­նում:

Քաղա­քա­գե­տի խոսքով Ֆրանսիան ավե­լի է կոշտացնե­լու Բաքվի դեմ իր քաղա­քա­կա­նությունը: Ադրբե­ջանն այսպես թե այնպես ոչ մի շանս չունի Ֆրանսիա­յի դեմ դուրս գալու, դա անի­րա­կան է: Ու թեև Ֆրանսիան իր տնտե­սա­կան շահերն ունի տարա­ծաշրջա­նում և այս ամե­նը չի ենթադրում, որ Փարի­զը հանկարծ դառնա­լու է «հայա­սեր» կամ այս ամենն անում է զուտ հանուն Հայաստա­նի, բայց նկա­տե­լի է, որ Ֆրանսիան Բաքվին զսպե­լու կարիք ունի, դա կարող է անել ամեն տեսակ միջոցնե­րով, առայժմ անում է ոչ ուղղա­կի, միջնորդա­վորված:

Խոսե­լով ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի մասին, Կայծ Մինասյանն ասաց, որ կան և՛ լավ ու դրա­կան երև­ույթներ, և՛ անհանգստություն առա­ջացնող ընթացքներ: ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում հայկա­կան կողմի ելույթը բավա­կան զուսպ էր, նույնիսկ ավե­լի քան անհրա­ժեշտ է: ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստը իր չափով նպաստեց հարցի միջազգայնացմա­նը, բայց մտա­հո­գիչ է, որ խոսքը գնաց հիմնա­կա­նում մարդա­սի­րա­կան թեմա­յով, շեշտե­լով միայն Լաչի­նը, մինչդեռ իրա­վա­կան և քաղա­քա­կան մասի ընդգծումը ևս կարև­որ է:

Կած Մինասյանն անդրա­դարձավ նաև ներքին քաղա­քա­կա­նությա­նը, ասե­լով, որ եթե ինքը իշխա­նություն լիներ, ապա առա­ջին քայլը որ կաներ, դա ողջ երկրի քաղա­քա­կան ներկա­յությունից կոա­լի­ցիոն կառա­վա­րություն հավա­քելն ու ուշարդությունը երկրի համար թիվ մեկ օրա­կարգ սահմա­նե­լով առաջ գնալն է: Աշխարհն այսօր լուրջ չի վերա­բերվում «անկա­խություն», «հայրե­նիք», «երկիր» եզրույթնե­րին, միակ կարև­ո­րը պետությունն ու ինքնիշխա­նությունն է: Դրանք են ճանաչված, դրանք են թույլ տալիս ժողովրդին ապրել: Մնա­ցած ամեն ինչը պարապ խոսքեր են:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ