ՄԵՐ ՈՒՂԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ Երևան Քաղաքի Ավագանու 2023 Թվականի Սեպտեմբերի 17-ի Ընտրությունների Նախընտրական Միջավայրի Վերաբերյալ

(Մաս առաջին)

Կարևոր է նշել, որ մինչ այս, վարչական շրջանների ղեկավարների աշխատանքի և կառավարության ու քաղաքապետարանի կողմից համատեղ իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի համակարգման լիազորությունները նախկինում քաղաքապետի որևէ տեղակալիվերապահված չեն եղել, ինչը փաստել է հենց ինքը՝ Տ. Ավինյանը։

Նախաբան

Այն, որ Հայաստանում ընտրությունների անցկացումը մշտապես ուղեկցվել է ակնառու և գաղտնի իրավախախտումներով, երբեք ոչ ոքի չի զարմացրել: Հայաստանում մարդիկ սովոր են, որ «ընտրություն» նշանակում է «կեղծիք»: Սկսած 1990-ականներից Հայաստանում ընտրությունները, լինի համապետական, թե համայնքային, աչքի են ընկել իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահմամբ, ընտրակեղծիքներով, ընդդիմության կողմից ջղակծկումներով: 

Հայաստանում թերևս միայն Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության առաջին և Նիկոլ Փաշինյանի առաջին վարչապետության ընտրություններն են, որ ամենամաքուրն են եղել՝ զուտ այն պատճառով, որ չկային ընդդիմադիրներ, կամ նրանց չընտրելու որևէ զանգվածային կանխատեսումներ: Դրանցից բացի մյուս ընտրությունները խոշոր հաշվով չեն եղել ընտրություններ, եղել են վարչական հնարավորությունները պահպանելուն ուղղված քայլեր, ուստի զարմանալի չէ, որ այդ վարչական լիազորությունները պահպանելու համար էլ իշխանությունների կողմից կիրառվել են հենց այդ նույն վարչական ռեսուրսները: Իհարկե այս ամբողջ խառնաշփոթի մեջ կորել-անհետացել է «ընտրության» իմաստն ինքն իրենով, քանի որ բացակայել են ընտրության իմաստն ու էությունը: Ընտրություն ասվածը, որ ենթադրում է «ընտրություն» ոչ թե «պարտադրանք» կամ «առևտուր», բացակայել է հայկական «ընտրական տրամաբանությունից ու տրամադրությունից»: Իհարկե դա ևս լրիվ հասկանալի և տրամաբանական է: ԽՍՀՄ գոյության ողջ ընթացքում «ընտրվում էին» ԳԽ պատգամավորներ, ներկայացուցիչներ ու Աստված գիտե էլ ինչ: Իհարկե նրանց ոչ ոք էլ չէր ընտրում,  նրանց նշանակում էին, իսկ հետո ժողովուրդն իմանում էր, որ ինքը մոտ օրերս Գերագույն Խորհուրդ է ընտրել: Կամ էլ նույնիսկ չէր էլ տեղեկանում ու հետաքրքրվում:
Այս անգամ ևս, քաղաքապետի ընտրություն ասվածը կրկնում է նախորդ տարիների տխրահռչակ փորձերը: Դժբախտաբար Հայաստանում դեռևս չի կարգավորվում ընտրության սկզբունքային առողջացումը:

Մեր Ուղին

Իսկ թե ինչպես և ինչ, առաջարկում ենք ծանոթանալ այս հոդվածին՝

23.08.2023

Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որի ցուցակի առաջին համարը՝ Հայկ Մարությանը, դարձավ Երևանի քաղաքապետ։ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի ավագանու անդամները փակ, գաղտնի քվեարկությամբ պաշտոնանկ արեցին Հ․ Մարությանին, որի փոխարեն նոր քաղաքապետ ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ Մեկ տարի անց՝ 2023 թվականի մարտի 17-ին Հ․ Սարգսյանը հրաժարական տվեց։ Քաղաքապետի պարտականությունները սկսեց կատարել քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունները նշանակվեցին 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի քվեարկության օրվանից 25 օր առաջ՝ օգոստոսի 23-ին։

Նախընտրական քարոզարշավը և ընտրություններով պայմանավորված քաղաքական իրադարձությունները Երևանում մեկնարկել են ավելի վաղ։ Դրանցից որոշներն ուղեկցվել են վարչական ռեսուրսի խնդրահարույց օգտագործմամբ, ինչի արդյունքում ձևավորվել է անհավասար մրցակցային միջավայր, և, առնվազն հանրային տեսանելիության առումով, իշխող քաղաքական ուժի թեկնածուն ստացել է ակնհայտ առավելություն։

1. Վարչական ռեսուրսի օգտագործում

1.1 Պաշտոնի և վարչական լծակների ստանձնումը

2022թ․-ի մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնապես հայտարարեց Երևան քաղաքի նախատեսվող ընտրություններում իր քաղաքապետի թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի մասին։

Տ․ Ավինյանը 2018թ․ մայիսից զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնը, որից հրաժարվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո` 2021թ․ օգոստոսին։ 2022թ․ սեպտեմբերին Տ․ Ավինյանը Երևանի ավագանու կողմից ընտրվեց Երևանի քաղաքապետի տեղակալ։ Նրան վստահվեցին քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման, մշակույթի և տուրիզմի, կոմունալ տնտեսության, տրանսպորտի վարչությունների, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատանքի համակարգումն ու վերահսկողությունը, ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից համատեղ իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի կատարումը։ Կարևոր է նշել, որ մինչ այս, վարչական շրջանների ղեկավարների աշխատանքի և կառավարության ու քաղաքապետարանի կողմից համատեղ իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի համակարգման լիազորությունները նախկինում քաղաքապետի որևէ տեղակալիվերապահված չեն եղել, ինչը փաստել է հենց ինքը՝ Տ. Ավինյանը։ Մեկ այլ ուշագրավ փաստ է, որ դեռևս գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում նրա փոխարեն տեղակալ   Տ․ Ավինյանն է հիմնականում մասնակցել ՀՀ կառավարության նիստերին՝ պայմանավորելով դա իր՝ փոխվարչապետի աշխատանքային փորձով։

2023թ․ մարտի 17-ին Երևանի քաղաքապետ Հ․ Սարգսյանի հրաժարականից հետո իրականացվեց աշխատանքի վերաբաշխում և Տ․ Ավինյանին փոխանցվեցին ևս մի շարք լիազորություններ, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի ներքին աշխատանքների կազմակերպումը և գործակարգավարական նիստերի վարումը։ Հարկ է նկատել, որ վերջին գործառույթը մի քանի օր շարունակ իրականացվել է առանց իրավական հիմքի: Մասնավորապես, 2017թ. հունիսի 13-ի Երևանի քաղաքապետի կողմից գործակարգավարական խորհրդակցությունների անցկացման մասին 1993-Ա որոշման համաձայն «գործակարգավարական խորհրդակցությունները վարում է Երևանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ քաղաքապետի առաջին տեղակալը»։ Տվյալ դրույթը փոփոխվեց 2023թ․ մարտի 31-ի 715-Ա որոշմամբ՝ գործակարգավարական առաջին նիստը փաստացի վարելուց չորս օր անց։

Երևան քաղաքի ավագանու մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներսում իշխանության վերաբաշխումը, նոր դերաբաշխումները և փոխքաղաքապետի կողմից Երևանի քաղաքապետի գործառույթների փաստացի իրականացումը հստակորեն միտված են եղել եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տ. Ավինյանի գործունեության լրացուցիչ լուսաբանման խթանմանը և երկարաժամկետ քարոզչության միջոցով մրցակցային առավելություն ստանալուն։

Պետք է նշել, որ Երևանի փոխքաղաքապետ դառնալուն զուգահեռ Տ. Ավինյանը պահպանել է փոխվարչապետի պաշտոնով պայմանավորված 100 տոկոս պետական մասնակցությամբ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» («ԱՆԻՖ») ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդինախագահի պաշտոնները։ Ընդ որում, «ԱՆԻՖ» ՓԲԸ խորհրդի նախագահի պաշտոնի և Ավինյանի՝ քաղաքապետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու անհամատեղելիության հիմքով ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սկսել է վարչական վարույթ, որի նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն: Վերջինս նախաձեռնել է քրեական վարույթ։

Տեղեկանքը պատրաստվել է Եվրոպական ﬕության ֆինանսական աջակցությամբ: 

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական ﬕության տեսակետները:

[շարունակելի]

Աղբյուրը՝

Facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *