25.3 C
Yerevan

ՏԵՂԵԿԱՆՔ Երև­ան Քաղա­քի Ավա­գա­նու 2023 Թվա­կա­նի Սեպտեմբե­րի 17‑ի Ընտրություննե­րի Նախընտրա­կան Միջա­վայրի Վերա­բերյալ

(Մաս առա­ջին)

Կարև­որ է նշել, որ մինչ այս, վարչա­կան շրջաննե­րի ղեկա­վարնե­րի աշխա­տանքի և կառա­վա­րության ու քաղա­քա­պե­տա­րա­նի կողմից համա­տեղ իրա­կա­նացվող ենթա­կա­ռուցվածքա­յին ծրագրե­րի համա­կարգման լիա­զո­րություննե­րը նախկի­նում քաղա­քա­պե­տի որևէ տեղա­կա­լի­վե­րա­պահված չեն եղել, ինչը փաստել է հենց ինքը՝ Տ. Ավինյա­նը։

Նախա­բան

Այն, որ Հայաստա­նում ընտրություննե­րի անցկա­ցումը մշտա­պես ուղեկցվել է ակնա­ռու և գաղտնի իրա­վա­խախտումնե­րով, երբեք ոչ ոքի չի զարմացրել: Հայաստա­նում մարդիկ սովոր են, որ «ընտրություն» նշա­նա­կում է «կեղծիք»: Սկսած 1990-ականնե­րից Հայաստա­նում ընտրություննե­րը, լինի համա­պե­տա­կան, թե համայնքա­յին, աչքի են ընկել իշխա­նություննե­րի կողմից վարչա­կան ռեսուրսի չարա­շահմամբ, ընտրա­կեղծիքնե­րով, ընդդի­մության կողմից ջղակծկումնե­րով: 

Հայաստա­նում թերևս միայն Լևոն Տեր-Պետրոսյա­նի նախա­գա­հության առա­ջին և Նիկոլ Փաշինյա­նի առա­ջին վարչա­պե­տության ընտրություններն են, որ ամե­նա­մա­քուրն են եղել՝ զուտ այն պատճա­ռով, որ չկա­յին ընդդի­մա­դիրներ, կամ նրանց չընտրե­լու որևէ զանգվա­ծա­յին կանխա­տե­սումներ: Դրանցից բացի մյուս ընտրություննե­րը խոշոր հաշվով չեն եղել ընտրություններ, եղել են վարչա­կան հնա­րա­վո­րություննե­րը պահպա­նե­լուն ուղղված քայլեր, ուստի զարմա­նա­լի չէ, որ այդ վարչա­կան լիա­զո­րություննե­րը պահպա­նե­լու համար էլ իշխա­նություննե­րի կողմից կիրառվել են հենց այդ նույն վարչա­կան ռեսուրսնե­րը: Իհարկե այս ամբողջ խառնաշփո­թի մեջ կորել-անհե­տա­ցել է «ընտրության» իմաստն ինքն իրե­նով, քանի որ բացա­կա­յել են ընտրության իմաստն ու էությունը: Ընտրություն ասվա­ծը, որ ենթադրում է «ընտրություն» ոչ թե «պարտադրանք» կամ «առևտուր», բացա­կա­յել է հայկա­կան «ընտրա­կան տրա­մա­բա­նությունից ու տրա­մադրությունից»: Իհարկե դա ևս լրիվ հասկա­նա­լի և տրա­մա­բա­նա­կան է: ԽՍՀՄ գոյության ողջ ընթացքում «ընտրվում էին» ԳԽ պատգա­մա­վորներ, ներկա­յա­ցուցիչներ ու Աստված գիտե էլ ինչ: Իհարկե նրանց ոչ ոք էլ չէր ընտրում,  նրանց նշա­նա­կում էին, իսկ հետո ժողո­վուրդն իմա­նում էր, որ ինքը մոտ օրերս Գերա­գույն Խորհուրդ է ընտրել: Կամ էլ նույնիսկ չէր էլ տեղե­կա­նում ու հետաքրքրվում:
Այս անգամ ևս, քաղա­քա­պե­տի ընտրություն ասվա­ծը կրկնում է նախորդ տարի­նե­րի տխրահռչակ փորձե­րը: Դժբախտա­բար Հայաստա­նում դեռևս չի կարգա­վորվում ընտրության սկզբունքա­յին առողջա­ցումը:

Մեր Ուղին

Իսկ թե ինչպես և ինչ, առա­ջարկում ենք ծանո­թա­նալ այս հոդվա­ծին՝

23.08.2023

Երև­ան քաղա­քի ավա­գա­նու 2018 թվա­կա­նի սեպտեմբե­րի 23‑ի ընտրություննե­րում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որի ցուցա­կի առա­ջին համա­րը՝ Հայկ Մարությա­նը, դարձավ Երև­ա­նի քաղա­քա­պետ։ 2021 թվա­կա­նի դեկտեմբե­րի 22-ին Երև­ան քաղա­քի ավա­գա­նու անդամնե­րը փակ, գաղտնի քվեարկությամբ պաշտո­նանկ արե­ցին Հ․ Մարությա­նին, որի փոխա­րեն նոր քաղա­քա­պետ ընտրվեց Երև­ա­նի քաղա­քա­պե­տի առա­ջին տեղա­կալ Հրաչյա Սարգսյա­նը։ Մեկ տարի անց՝ 2023 թվա­կա­նի մարտի 17-ին Հ․ Սարգսյա­նը հրա­ժա­րա­կան տվեց։ Քաղա­քա­պե­տի պարտա­կա­նություննե­րը սկսեց կատա­րել քաղա­քա­պե­տի առա­ջին տեղա­կալ Լևոն Հովհաննիսյա­նը։

Երև­ան քաղա­քի ավա­գա­նու հերթա­կան ընտրություննե­րը նշա­նակվե­ցին 2023 թվա­կա­նի սեպտեմբե­րի 17-ին։ Նախընտրա­կան քարո­զարշա­վը կմեկնարկի քվեարկության օրվա­նից 25 օր առաջ՝ օգոստո­սի 23-ին։

Նախընտրա­կան քարո­զարշա­վը և ընտրություննե­րով պայմա­նա­վորված քաղա­քա­կան իրա­դարձություննե­րը Երև­ա­նում մեկնարկել են ավե­լի վաղ։ Դրանցից որոշներն ուղեկցվել են վարչա­կան ռեսուրսի խնդրա­հա­րույց օգտա­գործմամբ, ինչի արդյունքում ձևա­վորվել է անհա­վա­սար մրցակցա­յին միջա­վայր, և, առնվազն հանրա­յին տեսա­նե­լիության առումով, իշխող քաղա­քա­կան ուժի թեկնա­ծուն ստա­ցել է ակնհայտ առա­վե­լություն։

1. Վարչա­կան ռեսուրսի օգտա­գործում

1.1 Պաշտո­նի և վարչա­կան լծակնե­րի ստանձնումը

2022թ․-ի մարտի 31-ին «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցությունը պաշտո­նա­պես հայտա­րա­րեց Երև­ան քաղա­քի նախա­տեսվող ընտրություննե­րում իր քաղա­քա­պե­տի թեկնա­ծուի՝ Տիգրան Ավինյա­նի մասին։

Տ․ Ավինյա­նը 2018թ․ մայի­սից զբա­ղեցրել է Հայաստա­նի Հանրա­պե­տության առա­ջին փոխվարչա­պե­տի պաշտո­նը, որից հրա­ժարվել է արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից հետո‘ 2021թ․ օգոստո­սին։ 2022թ․ սեպտեմբե­րին Տ․ Ավինյա­նը Երև­ա­նի ավա­գա­նու կողմից ընտրվեց Երև­ա­նի քաղա­քա­պե­տի տեղա­կալ։ Նրան վստահվե­ցին քաղա­քա­պե­տա­րա­նի շինա­րա­րության և բարե­կարգման, մշա­կույթի և տուրիզմի, կոմունալ տնտե­սության, տրանսպորտի վարչություննե­րի, Երև­ան քաղա­քի վարչա­կան շրջաննե­րի ղեկա­վարնե­րի աշխա­տանքի համա­կարգումն ու վերահսկո­ղությունը, ՀՀ կառա­վա­րության և Երև­ա­նի քաղա­քա­պե­տա­րա­նի կողմից համա­տեղ իրա­կա­նացվող ենթա­կա­ռուցվածքա­յին ծրագրե­րի կատա­րումը։ Կարև­որ է նշել, որ մինչ այս, վարչա­կան շրջաննե­րի ղեկա­վարնե­րի աշխա­տանքի և կառա­վա­րության ու քաղա­քա­պե­տա­րա­նի կողմից համա­տեղ իրա­կա­նացվող ենթա­կա­ռուցվածքա­յին ծրագրե­րի համա­կարգման լիա­զո­րություննե­րը նախկի­նում քաղա­քա­պե­տի որևէ տեղա­կա­լիվերա­պահված չեն եղել, ինչը փաստել է հենց ինքը՝ Տ. Ավինյա­նը։ Մեկ այլ ուշագրավ փաստ է, որ դեռևս գործող քաղա­քա­պետ Հրաչյա Սարգսյա­նի պաշտո­նա­վարման ընթացքում նրա փոխա­րեն տեղա­կալ   Տ․ Ավինյանն է հիմնա­կա­նում մասնակցել ՀՀ կառա­վա­րության նիստե­րին՝ պայմա­նա­վո­րե­լով դա իր՝ փոխվարչա­պե­տի աշխա­տանքա­յին փորձով։

2023թ․ մարտի 17-ին Երև­ա­նի քաղա­քա­պետ Հ․ Սարգսյա­նի հրա­ժա­րա­կա­նից հետո իրա­կա­նացվեց աշխա­տանքի վերա­բաշխում և Տ․ Ավինյա­նին փոխանցվե­ցին ևս մի շարք լիա­զո­րություններ, մասնա­վո­րա­պես՝ Երև­ա­նի քաղա­քա­պե­տա­րա­նի ներքին աշխա­տանքնե­րի կազմա­կերպումը և գործա­կարգա­վա­րա­կան նիստե­րի վարումը։ Հարկ է նկա­տել, որ վերջին գործա­ռույթը մի քանի օր շարունակ իրա­կա­նացվել է առանց իրա­վա­կան հիմքի: Մասնա­վո­րա­պես, 2017թ. հունի­սի 13‑ի Երև­ա­նի քաղա­քա­պե­տի կողմից գործա­կարգա­վա­րա­կան խորհրդակցություննե­րի անցկացման մասին 1993‑Ա որոշման համա­ձայն «գործա­կարգա­վա­րա­կան խորհրդակցություննե­րը վարում է Երև­ա­նի քաղա­քա­պե­տը, իսկ վերջի­նիս բացա­կա­յության դեպքում՝ քաղա­քա­պե­տի առա­ջին տեղա­կա­լը»։ Տվյալ դրույթը փոփոխվեց 2023թ․ մարտի 31‑ի 715‑Ա որոշմամբ՝ գործա­կարգա­վա­րա­կան առա­ջին նիստը փաստա­ցի վարե­լուց չորս օր անց։

Երև­ան քաղա­քի ավա­գա­նու մեծա­մասնություն կազմող քաղա­քա­կան ուժի ներսում իշխա­նության վերա­բաշխումը, նոր դերա­բաշխումնե­րը և փոխքա­ղա­քա­պե­տի կողմից Երև­ա­նի քաղա­քա­պե­տի գործա­ռույթնե­րի փաստա­ցի իրա­կա­նա­ցումը հստա­կո­րեն միտված են եղել եղել «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցության թեկնա­ծու Տ. Ավինյա­նի գործունեության լրա­ցուցիչ լուսա­բանման խթանմա­նը և երկա­րա­ժամկետ քարոզչության միջո­ցով մրցակցա­յին առա­վե­լություն ստա­նա­լուն։

Պետք է նշել, որ Երև­ա­նի փոխքա­ղա­քա­պետ դառնա­լուն զուգա­հեռ Տ. Ավինյա­նը պահպա­նել է փոխվարչա­պե­տի պաշտո­նով պայմա­նա­վորված 100 տոկոս պետա­կան մասնակցությամբ «Հայաստա­նի պետա­կան հետաքրքրություննե­րի ֆոնդ» («ԱՆԻՖ») ՓԲԸ տնօ­րեննե­րի խորհրդի նախա­գա­հի և Հայաստա­նի ազգա­յին պոլի­տեխնի­կա­կան համալսա­րա­նի հոգա­բարձունե­րի խորհրդինախա­գա­հի պաշտոննե­րը։ Ընդ որում, «ԱՆԻՖ» ՓԲԸ խորհրդի նախա­գա­հի պաշտո­նի և Ավինյա­նի՝ քաղա­քա­պե­տի տեղա­կա­լի պաշտոն զբա­ղեցնե­լու անհա­մա­տե­ղե­լիության հիմքով ՀՀ կոռուպցիա­յի կանխարգելման հանձնա­ժո­ղո­վը սկսել է վարչա­կան վարույթ, որի նյութերն ուղարկել է Գլխա­վոր դատա­խա­զություն: Վերջինս նախա­ձեռնել է քրեա­կան վարույթ։

Տեղե­կանքը պատրաստվել է Եվրո­պա­կան ﬕության ֆինանսա­կան աջակցությամբ: 

Բովանդա­կության համար պատասխա­նատվություն է կրում «Ակա­նա­տես» դիտորդա­կան նախա­ձեռնությունը, և պարտա­դիր չէ, որ այն արտա­հայտի Եվրո­պա­կան ﬕության տեսա­կետնե­րը:

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

Facebook.com

Առնչվող Հոդվածներ