21.3 C
Yerevan

Լռությունը Անտարբե­րություն Չէ

Ռուսներն ամեն ինչ անում են, որ այս հարցում բացա­ռեն Արևմուտքին, Արևմուտքն էլ՝ համա­պա­տասխա­նա­բար՝ Ռուսաստա­նին: Դրա­նից օգտվում են մեր թշնա­մի­նե­րը: 

Վիգեն Հովսեփյան

1inTV-ին հեռա­վաչ կապով զրուցել է Լոս-Անջե­լե­սի Արևմտյան Ամե­րի­կա­յի Համա­հայկա­կան Խորհրդի անդամ դոկտոր Վիգեն Հովսեփյա­նի հետ:

Զրույցն ընթա­ցել է Լոս-Անջե­լե­սում Ադրբե­ջա­նի հյուպա­տո­սա­րա­նի առջև տեղի ունե­ցած հավա­քի, դրա նշա­նա­կության և հղված ուղերձնե­րի մասին:

Դոկտոր Հովսեփյանն իր խոսքում նշեց, որ այդ միջո­ցա­ռումը, որին նաև մասնակցել էին կոնգրե­սա­կաններ ու այլ պաշտոնյա­ներ՝ հիմնա­կա­նում երկու նպա­տակ ուներ: Առա­ջի­նը՝ ուղերձ նախա­գահ Բայդե­նին ու նրա վարչա­կարգին և երկրորդը՝ ներքին առումով՝ հայ համայնքին: 

Ընդհա­նուր միջո­ցա­ռումը դոկտ. Հովսեփյա­նը դրա­կան գնա­հա­տեց, արդյունա­վետ: Ընդ որում նշեց, որ իրենց միա­ցած պաշտոնյա­նե­րը նույնպես իրենց ձայնը միացրին հայե­րի ձայնին, պահանջը՝ պահանջին: Պահանջնե­րը զիջո­ղա­կան չէին, արմա­տա­կան էին և իր մասշտա­բի ու բնույթի առումով միջո­ցա­ռումը կարե­լի է դրա­կան և արդյունա­վետ գնա­հա­տել: Միջո­ցա­ռումը ինքն իրե­նով դրա­կան արդյունք ունե­ցավ, բայց այն որպես մեկ երև­ույթ՝ սահմա­նա­փակ բան է ու ընդհա­նուր պայքա­րի տրա­մա­բա­նության մեջ պիտի դիտարկվի՝ որպես մեծ ծրագրի մի մաս միայն, որ իրա­գործվում է հանուն հայության և Հայաստա­նի՝ ցեղասպա­նության ճանա­չումից մինչև ՀՀ ու Արցախ կատարված օգնություննե­րը: Այդ ամե­նը պետք է հավաքվի, պետք է կուտակվի:

Վիգեն Հովսեփյա­նը խոսեց նաև այն մասին, որ Ադրբե­ջա­նի հյուպա­տո­սա­րա­նի առջև կազմա­կերպված միջո­ցառման մաս էր կազմում 24-ժամյա հացա­դուլը՝ արցախցի եղբայրնե­րին ու քույրե­րին ցույց տալու համար, որ իրենք միայնակ չեն, որ իրենց մասին չեն մոռա­ցել ու անում են հնա­րա­վոր ամեն ինչ՝ ժամ առաջ որևէ արդյունք ունե­նա­լու համար: Այդ 24-ժամյա հացա­դուլը նաև ազգա­կիցնե­րի միջև հոգե­կան կամուրջ ստեղծե­լուն էր ուղղված: Արցա­խում իրոք որ ամեն ինչ շատ վատ է ու ամեն րոպե կարող է շատ ավե­լի բարդ իրա­վի­ճակ ստեղծվել, այնպես, որ մենք հիմա կարիք ունենք վերա­գո­տեպնդվե­լու և մեր միասնությունը վերա­հաստա­տե­լու: Իսկ առաջնա­հերթություննե­րի մասին խոսե­լիս՝ Վիգեն Հովսեփյա­նը նշեց, որ օրի­նակ նպա­տակ կա հասնել ԱՄՆ կողմից Ադրբե­ջա­նի հանդեպ զենքի արգելքին: Օրենքը թեև կա, բայց շատ դեպքե­րում նախա­գահնե­րը և վարչախմբե­րը, կարո­ղա­նում են շրջանցել այդ ամե­նը:

Անդրա­դառնա­լով վերջին շաբաթնե­րի այն դիտարկմա­նը, թե ինչու է Սփյուռքը լուռ, Վիգեն Հովսեփյանն ասաց, որ Սփյուռքի լռությունն անտարբե­րություն չէ: Եթե մտա­հոգ են, թե Սփյուռքը ինչու է լուռ, ապա վաղուց էր պետք մտա­ծել այդ մասին և նաև մտա­ծել, թե Սփյուռքին ինչպես ներգրա­վել գործընթացնե­րի մեջ: Բայց Սփյուռքը ուղղա­կի գործիք չէ, որ կոճա­կը սեղմես և այն աշխա­տի: Եվ Սփյուռքը իրոք գործում է: Կարև­որ հանդի­պումներ և ճնշումներ են եղել ԱՄՆ  իշխա­նություննե­րի վրա, որոնք հանրայնացման ենթա­կա չեն,  աշխա­տանք տարվում է ու յուրա­քանչյուր խումբ , բացի նրա­նից, որ նման միացյալ որևէ միջո­ցա­ռում է իրա­կա­նացնում, նաև ունի իր առանձին օրա­կարգն ու գործո­ղության դաշտը:

Խոսե­լով ՄԱԿ խորհրդից ակնկա­լի­քի, Ֆրանսիա­յի ներկա­յացնե­լիք բանաձևի մասին, Վիգեն Հովսեփյանն ասաց, որ անշուշտ գնա­հա­տե­լի է, որ անվտանգության խորհրդի մշտա­կան անդամնե­րից մեկի կողմից նման մի բան է արվում: Բայց չմո­ռա­նանք նաև, որ բոլորն էլ խոսքից այն կողմ քիչ են անցել: Ամեն մեկն իր մտա­գություններն ու շահերն ունեն: Ռուսերն ամեն ինչ անում են, որ այս հարցում բացա­ռեն Արևմուտքին, Արևմուտքն էլ՝ համա­պա­տասխա­նա­բար՝ Ռուսաստա­նին: Դրա­նից օգտվում են մեր թշնա­մի­նե­րը: Բայց իհարկե ողջունե­լի է Ֆրանսիա­յի քայլը: Վիգեն Հովսեփյանն ասաց նաև, որ դժվար թե Ֆրանսիան միայնակ նման բան աներ, հավա­նա­բար ինչ որ ներքին համա­ձայնություններ կան Ֆրանսիա­յի և այլ երկրնե­րի միջև:

Ինչ վերա­բե­րում է հայաստանյան վերլուծա­բաննե­րին, Վիգեն Հովսեփյա­նը նկա­տեց, որ Հայաստա­նում իրա­տե­սությունն ու վատա­տե­սությունը շփո­թում են իրար: Հայկա­կան թերա­հա­վա­տությունն ամե­նուր է առկա, բայց գոյություն ունի ռեալ իրա­վի­ճակ, որը պետք է հաշվի առնել ու աշխա­տանք ծավա­լել, ոչ թե պարզա­պես ասել, որ չի ստացվի: Ժամա­նա­կին նույն թերա­հա­վա­տությունը շատ հարցե­րի վերա­բերյալ է եղել, ինչպես օրի­նակ ԱՄՆ կողմից Ցեղասպա­նության ճանաչմա­նը հասնե­լը:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ