Հայաստան

Ապատեղեկատվության Մարտահրավերները

(Մաս վեցերորդ)

Հայ-ռուսական հարաբերությունները սկսել են աստիճանաբար վատանալ, որը սկիզբ է առնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարեխոսությունից։ 2007թ. նրա մյունխենյան ճառով սահմանված՝ աշխարհում սեփական ազդեցության ագրեսիվ աճի փորձերի փուլի սկզբից այդ գործընթացը միայն ուժեղացել է առաջին հերթին հետխորհրդային տարածքում։

Դավիթ Ստեփանյան

Հարկ է հատուկ նշել, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, ի դեմս նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, առանձնապես չի ջանացել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման հարցում։ Դա Հայաստանի քաղաքականության պաշտոնական առաջնահերթությունների շարքում ընդգծեց Մոսկվայի հանդեպ երբեք սեփական համակրանքը չթաքցրած Ռոբերտ Քոչարյանը 1998թ.՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո:

Չփորձելով անգամ փոքր-ինչ կասկած հայտնել հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի կատարած ոճրագործությունների փաստի վերաբերյալ՝ հարկ ենք համարում նշել, որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու 1993թ.-ից ի վեր Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումը Հայաստանի համար հրամայական են: Դրանց պատճառն այն ակնհայտ հնարավորություններն են, որոնք մեր երկրի համար Ռուսաստանից կոմունիկացիոն, էներգետիկ, համապատասխանաբար քաղաքական կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ կատարվող քայլեր են, և, իհարկե, Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի ագրեսիվության աստիճանի իջեցմամբ։ Մոսկվայում այս ամենը շատ լավ հասկանում են և օգտագործում սեփական հնարավորությունները հայ-թուրքական հաշտեցումը խոչընդոտելու նպատակով, և առաջին հերթին սեփական քարոզչության հնարավորությունները, ինչպես նաև սեփական ազդեցության գործակալների հնարավորությունները Հայաստանում և Ադրբեջանում։

Հասկանալի է, որ Հայաստանի պարագայում հայ քաղաքական որոշ ուժերի, օրինակ, ՀՅԴ-ի, ռուսամետ-հակաթուրքական գործունեությունն անկասկած հակասության մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության շահերի հետ, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը կասկածից վեր շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կանխելու հարցում։          

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կանխելը ռուսական քարոզչության նպատակներից մեկն է։ Կա ևս մեկ՝ առաջինին զուգահեռ, ուղեկցող և շարունակող նպատակ, որը Ռուսաստանից դեպի Արևմուտք Հայաստանի անխուսափելի շրջադարձը կանխելն է։

Հայ-ռուսական հարաբերությունները սկսել են աստիճանաբար վատանալ, որը սկիզբ է առնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարեխոսությունից։ 2007թ. նրա մյունխենյան ճառով[12] սահմանված՝ աշխարհում սեփական ազդեցության ագրեսիվ աճի փորձերի փուլի սկզբից այդ գործընթացը միայն ուժեղացել է առաջին հերթին հետխորհրդային տարածքում։ Ռուսաստանի մասնակցությունը հայ ժողովրդի դեմ 44-օրյա դավադրությանը, Մոսկվայի մերժումը` կատարել 1997թ. «Մեծ» պայմանագրում ամրագրված՝ Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանը պաշտպանելու սեփական պարտավորությունները, Հայաստանում ռուսական ազդեցության դագաղի վերջին մեխն էին։ Սակայն միայն այս պահին։ Գազային շանտաժի ռուսական բազմաթիվ փորձերը, մի շարք համակարգաստեղծ ձեռնարկություններ Հայաստանից խլելու փաստը, հայ-ադրբեջանական հակամարտությունում Ռուսաստանի խաղացած ողջ տհաճ դերը Մոսկվան փորձում է կոծկել․.. հերթական շանտաժով։

Մոսկվայում նույնպես որոշել են հեծանիվ չհորինել, իսկ Հայաստանում ակտիվորեն շրջանառում են դեռևս ցարական Ռուսաստանի ժամանակների հնացած քարոզչական պատումը՝ «ռուսները չեն լինի, թուրքերը մեզ կուտեն»։ Ընդ որում, բուն ձևակերպումից պարզ է, որ այդ արմատապես կեղծ պատումը հայերի շուրթերով նետվում է հայկական գիտակցության անկյունները. հայկական քաղաքական ուժերի, այսպես կոչված, «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչների, ռուսական գոհունակությամբ տարբեր հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների և հարյուրամյակներով հիմարացած հայերի պատումները։ Կարևոր է նշել, որ նրանք բնակվում են ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և նույնիսկ աշխարհի այլ երկրներում: Այս ամբողջ քարոզարշավին Մոսկվայից ակտիվորեն աջակցում են ռուսական լրատվամիջոցները, ռուս քարոզիչները, առաջին հերթին՝ հայկական ազգանուններով, և ռուսական իշխանությունը, վերջինս, որպես կանոն, ներկայացված է Պետդումայի տարբեր պատգամավորների կողմից:

Ցավոք, իրականությունը բոլորովին այլ տեսք ունի։ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանն անգամ մատ չի թափահարել, որպեսզի կանխի Ադրբեջանի և Թուրքիայի 44-օրյա ագրեսիայի արդյունքում մեր 4 հազար տղաների կորուստը։ Սա այն դեպքում, երբ Թուրքիայի բավական ակտիվ մասնակցությունն անվիճելի է այս պատերազմում։ Նույնիսկ ադրբեջանցի զինվորականների ընդհանուր ղեկավարումն իրականացրել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը, էլ չենք խոսում բայրաքթարի և այլ մանրուքների մասին։ Այսպիսով, Մոսկվան անձամբ հերքեց սեփական կեղծ քարոզչական պատում-առասպելը։ Ռուսները Հայաստանում եղել են ու կան, բայց մենք տեսնում ենք, որ դա բոլորովին չի խանգարել թուրքերին «մեզ ուտել», ընդ որում, ոչ միայն արցախյան ուղղությամբ 44-օրյա ագրեսիայի ժամանակ։ 2021թ., 2022թ., իսկ այժմ արդեն 2023թ. Հայաստանի անմիջական տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիոն գործողությունները հանգեցրեցին մի քանի հարյուր զոհերի՝ չհաշված վիրավորներին և կորցրած տարածքը:

Այս ուսումնասիրության մեջ մենք գիտակցաբար դիտարկել ենք ռուսական քարոզչամեքենայի միայն գլխավոր, Հայաստանում ակտիվորեն տարածվող միֆը։ Իրականում կան տասնյակ նման առասպելներ։ Դրանք վերաբերում են ոչ միայն անվտանգության ոլորտին, այլև տնտեսության, էներգետիկայի, հասարակական կյանքի այլ ոլորտների։ Այսօրվա Ռուսաստանում՝ բացառապես քարոզչության վրա կառուցված և դրան կառչած քարոզչական պետությունում, շատ լավ հասկանում և գիտակցում են ցեղասպանության, բազմադարյա զրկանքների ու ճնշումների ենթարկված հայ ժողովրդի բազմադարյա վախերը, այստեղից էլ թուրքական յաթաղանից արհեստականորեն սերմանվող ու բորբոքվող վախի միջոցով գիտակցության և հենց հայ հասարակության կառավարմանն ուղղված պատումը:

[շարունակելի]

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *