24.7 C
Yerevan

Վերարժև­ո­րե­լով Անցյա­լը

Մաս II

Երբ Բագրատ Առա­քելյա­նը հարցրել է, թե Մաքսա­յին Միությա­նը անդա­մակցե­լու հարցում ինչու չհարցրիք համայն հայության կարծի­քը և հանրաքվե չանցկացրիք, Սերժ Սարգսյա­նը պատասխա­նել է. «Ես չէի կարող մի գիշե­րում բոլո­րիդ կարծի­քը հարցնել»: Սա ցուցմունք է առ այն, որ Սերժ Սարգսյա­նին ԵՏՄ մտնե­լու հարցում մտա­ծե­լու համար մեկ գիշեր ժամա­նակ են տվել: Ակնհայտ է՝ այդ որո­շումը կայացրել էր կամ Վլա­դի­միր Պուտի­նը կամ նրա սպառնա­լիքնե­րի արդյունքում կայացրել էր Սերժ Սարգսյա­նը: Կամ էլ՝ Պուտի­նը նկա­րագրել էր այն հետև­անքնե­րը, որ սպասվում են Հայաստա­նին, և վախեցրել Սարգսյա­նին։

Ռոբերտ Անանյան

Շախմա­տիստի և ուժեղ գեո­պո­լի­տիկ կարո­ղություննե­րով առաջնորդի համբավ ունե­ցող Սերժ Սարգսյա­նը տապալվեց։ 

ԵՏՄ-ին Հայաստա­նի անդա­մակցությունը ոչ թե Ռուսաստա­նի աջակցությունն էր ապա­հո­վել Հայաստա­նի համար, այլ՝ արա­գացրել էր Լեռնա­յին Ղարա­բա­ղը Ադրբե­ջա­նի ենթա­կա­յության տակ դնե­լու ռուս-ադրբե­ջա­նա­կան համա­ձայնության իրա­կա­նացման պրո­ցե­սը։ 

Հայաստանն արդեն Ռուսաստա­նի գրպա­նում էր, անհրա­ժեշտ էր գոհացնել արդեն Ադրբե­ջա­նին։ Լեռնա­յին Ղարա­բա­ղում ռուսա­կան ռազմա­կան կոնտինգենտ տեղա­կա­յե­լու սցե­նա­րի իրա­գործումը բերե­լու էր Հարա­վա­յին Կովկա­սում Մոսկվա­յի ազդե­ցության մեծացմա­նը։ Ռուսաստա­նը Ղարա­բա­ղը համա­րում է Ադրբե­ջա­նի­նը։ Եվ Ղարա­բա­ղում ռազմա­կան ներկա­յություն ունե­նա­լը Կրեմլի տրա­մա­բա­նությամբ, կնշա­նա­կեր, որ Ռուսաստա­նը ռազմա­կան հենա­կե­տեր ունի, Հայաստա­նում, Ադրբե­ջա­նում, Վրաստա­նում (Աբխա­զիա, Հարա­վա­յին Օսե­թիա)։ 

Սակայն ռուս-ադրբե­ջա­նա­կան համա­ձայնությամբ պատե­րազմի սցե­նա­րը ձգձգվեց Սասնա ծռե­րի ապստամբության, Սերժ Սարգսյա­նի՝ խաղաղ լուծման գնա­լու խոստումնե­րի, ապա նաև՝ 2018-ին Հայաստա­նում տեղի ունե­ցած հեղա­փո­խության և նոր իշխա­նության գալու արդյունքում։ 

Ուկրաի­նա­յի դեմ նոր պատե­րազմի պատրաստվող Վլա­դի­միր Պուտի­նի սպա­սեց ևս երկու տարի։ 

Փաշինյա­նի իշխա­նությունը Լավրո­վի պլա­նի խաղաղ լուծմա­նը չհա­մա­ձայնվեց։ 2020-ին Ռուսաստա­նը, Թուրքիան և Ադրբե­ջա­նը համա­տեղ «հաջողված օպե­րա­ցիա» անցկացրին Լեռնա­յին Ղարա­բա­ղի դեմ։ Շոյգուն ողջ առողջ է դեռևս, կարող է ավե­լի շատ մանրա­մասնե­րով սա փաստել։ Իսկ Շոյգուի հետ ուղիղ կապ չունե­ցողնե­րը կարող են իրենց հարց տալ՝ ինչի՞ խորհրդա­նիշ է Աղդա­մում տեղա­կայված ռուս-թուրքա­կան մոնի­թո­րինգա­յին կենտրո­նը, եթե ոչ՝ 2020‑ի պատե­րազմի ռուս-թուրքա­կան համա­ձայնեցման։ 

ԵՏՄ-ին Հայաստա­նի անդա­մակցությունը Սերժ Սարգսյա­նի ռազմա­վա­րա­կան սխալն էր, որը ո՛չ միայն չլուծեց Լեռնա­յին Ղարա­բա­ղի կոնֆլիկտը՝ հայկա­կան պատկե­րա­ցումնե­րին համարժեք, այլև արգե­լա­կեց Հայաստա­նի՝ եվրո­պա­կան նտեգրման հեռանկա­րը, ու իհարկե՝ չլուծեց Հայաստա­նի անվտանգության խնդի­րը։ 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ից հետո Հայաստա­նի դեմ Ադրբե­ջա­նի ռազմա­կան հարձա­կումնե­րը տեղի են ունե­ցել Ռուսաստա­նի լուռ համա­ձայնությամբ, եթե չասենք՝ ռուս-ադրբե­ջա­նա­կան միասնա­կան օպե­րա­ցիա­ներ էին՝ ընդդեմ Հայաստա­նի՝ Զանգե­զուրի միջանցք կորզե­լու նպա­տա­կով։ 

Կարծում եմ, կար հաշվարկ, որ 2020 թվա­կա­նի պատե­րազմի արդյունքնե­րից մեկն էլ լինե­լու էր Հայաստա­նի անկա­խության կորուստը՝ Ռուսաստա­նի լիարժեք վասա­լա­յին տարածք դառնա­լը, սակայն քաղա­քա­կան այդ ծրա­գի­րը չիրա­գործվեց՝ Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի պետա­կա­նա­մետ վարքագծի և դիրքա­վորման շնորհիվ։ Կմանրա­մասնեմ՝ այլ առի­թով։ 

2013 թվա­կա­նի սեպտեմբե­րի 4‑ին Եվրո­պա­կան Խորհրդա­րա­նի արտա­քին հարա­բե­րություննե­րի կոմի­տեի նախա­գահ Էլմար Բրո­քը հայտա­րա­րեց, որ Մաքսա­յին միությա­նը անդա­մակցե­լու մասին որո­շումը Հայաստա­նի նախա­գա­հը կայացրել է Ռուսաստա­նի ճնշման ներքո: Եվրա­միության պաշտոնյա­ներն էլ հրա­ժարվել էին Ասո­ցացման համա­ձայնագրի տնտե­սա­կան և քաղա­քա­կան բաղադրիչնե­րը առանձնացնել, և ստո­րագրել՝ տնտե­սա­կան թույլ բաղադրի­չով կամ՝ առանց դրա։ 2013‑ի սեպտեմբե­րի 3‑ից մեկ տարի անց՝ Սերժ Սարգսյանն անուղղա­կի խոստո­վա­նեց, որ Հայաստա­նի՝ ԵՏՄ-ին անդա­մակցե­լու որո­շումը կայացվել է մեկ գիշե­րում՝ Մոսկվա­յում։ 2014‑ի սեպտեմբե­րի 23‑ի համա­րում «Առա­վոտ» թերթը հրա­պա­րա­կեց նույն տարվա հունվա­րին Սերժ Սարգսյա­նի Չեխիա կատա­րած այցի մի հրա­պա­րա­կում այն մասին, թե ինչպես է Սարգսյա­նը Պրա­հա­յում Հայաստա­նի դեսպա­նա­տա­նը պատասխա­նում տեղի հայե­րի հարցե­րին: Հարցուպա­տասխա­նը տեղի է ունե­ցել այն բանից հետո, երբ դահլի­ճից դուրս են բերվել տեսա­ձայնագրող սարքե­րը: 

Պրա­հա­յում բնակվող լրագրող Շուշան Ղազարյա­նը ձայնագրել կամ սղագրել է հարցուպա­տասխա­նը: Երբ Բագրատ Առա­քելյա­նը հարցրել է, թե Մաքսա­յին Միությա­նը անդա­մակցե­լու հարցում ինչու չհարցրիք համայն հայության կարծի­քը և հանրաքվե չանցկացրիք, Սերժ Սարգսյա­նը պատասխա­նել է. «Ես չէի կարող մի գիշե­րում բոլո­րիդ կարծի­քը հարցնել»: 

Սա ցուցմունք է առ այն, որ Սերժ Սարգսյա­նին ԵՏՄ մտնե­լու հարցում մտա­ծե­լու համար մեկ գիշեր ժամա­նակ են տվել: Ակնհայտ է՝ այդ որո­շումը կայացրել էր կամ Վլա­դի­միր Պուտի­նը կամ նրա սպառնա­լիքնե­րի արդյունքում կայացրել էր Սերժ Սարգսյա­նը: Կամ էլ՝ Պուտի­նը նկա­րագրել էր այն հետև­անքնե­րը, որ սպասվում են Հայաստա­նին, և վախեցրել Սարգսյա­նին։ 

2017-ին ստո­րագրված Հայաստան — Եվրա­միություն «Համա­պարփակ եւ ընդլայնված գործընկե­րության համա­ձայնա­գի­րը» թեև հիմնված էր մինչև Վիլնյուսի գագաթնա­ժո­ղո­վը բանակցված Ասո­ցացման համա­ձայնագրի վրա, սակայն ի տարբե­րություն 2013‑ի Ասո­ցացման համա­ձայնագրի՝ տնտե­սա­կան բաղադրի­չը էակա­նո­րեն թույլ է։ Հայաստա­նը իր տնտե­սա­կան քաղա­քա­կա­նության բազմա­թիվ իրա­վունքներ զիջել է Ռուսաստա­նի ԵՏՄ-ին։ 

2013‑ի սեպտեմբե­րի 3‑ին Սերժ Սարգսյա­նի կայացրած միանձնյա որո­շումը էական խոչընդոտ ավե­լացրեց Հայաստա­նի՝ Եվրա­միությա­նը անդա­մակցե­լու հեռանկա­րում։ Եթե 2013‑ի սեպտեմբե­րի 2‑ին Հայաստա­նը Եվրա­միությանն անդա­մակցե­լու իրա­կան հեռանկա­րի համար պետք է ընդա­մե­նը ստո­րագրեր և հաջո­ղությամբ կատա­րեր Ասո­ցացման համա­ձայնա­գի­րը, ապա այսօր՝ հավելյալ ռիսկ է առա­ջացրել։ 

Եվրա­միությա­նը անդա­մակցե­լու համար Հայաստա­նը նախ պետք է դուրս գա ԵՏՄ-ից, ինչը բնա­կա­նո­րեն Ռուսաստա­նի հակազդե­ցությանն է արժա­նա­նա­լու։ Կախված՝ Ուկրաի­նա­յի պատե­րազմում ռուսա­կան բանա­կի հաջո­ղություննե­րից կամ անհա­ջո­ղություննե­րից՝ կլի­նի թույլ կամ կոշտ հակազդե­ցություն Ռուսաստա­նից։ 

Համոզված եմ, Եվրա­միությանն անդա­մակցե­լու հարցում եվրո­պա­ցի­նե­րը կարող են Հայաստա­նի առաջ պայման դնել նաև ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Սակայն չեմ կարծում, թե որևէ մեկը չեղարկել է փոքր քայլե­րի արվեստը։ 

Սեպտեմբե­րի 3‑ը հայկա­կան օրա­ցույցում ես համա­րում սև օր։ Այն խափա­նել է Հայաստա­նի եվրաինտեգրման պրո­ցե­սը, մեծացրել է Ռուսաստա­նից Հայաստա­նի անա­ռողջ կախումը, Հայաստա­նի տնտե­սությա­նը զրկել է տեխնո­լո­գիա­կան առա­ջընթա­ցից, բարձր ստանդարտներ ներդնե­լու իրա­կան ծրագրե­րից, մեծ ներդրումնե­րից, ՀՀ քաղա­քա­ցի­նե­րի բարե­կե­ցությունը մեծացնե­լու և պետության արդիա­կա­նացման երաշխա­վորված ճանա­պարհից։ 

Փոխա­րե­նը՝ Հայաստանն ստա­ցել է ոչինչ՝ կեղծ անվտանգություն և ռուսա­կան կեղծ խոստումներ՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցում։ Ադրբե­ջա­նի կազմում Լեռնա­յին Ղարա­բա­ղը տարա­լուծող Լավրո­վի նոր պլա­նը ջախջա­խիչ հարված է հասցնում ԵՏՄ-ին անդա­մակցե­լու՝ առանց այդ էլ թույլ հիմնա­վո­րումնե­րին։ 

Բայց ես լավա­տես եմ։ 2013‑ի համե­մատ՝ փոխվել է Հայաստա­նի հասա­րա­կությունը։ 2013‑ի սեպտեմբե­րի 3‑ի որոշման դեմ միայն մեկ փոքրիկ ցույց եղավ, որին նաև ես եմ բախտ ունե­ցել մասնակցել։ 2013-ին Հայաստա­նում Ռուսաստա­նի ունե­ցած 83%-անոց ռեյտինգը կրճատվել է 3–4 անգամ՝ իր իսկ հակա­հա­յաստանյան գործո­ղություննե­րի պատճա­ռով։ 

Փոխվել է նաև Հայաստանյան հասա­րա­կության արժե­քա­յին պատկա­նե­լիությունը։ Խորհրդա­յին նոստալգիա­յով հագե­ցած անա­պա­գա ռուսա­մե­տությունն էակա­նո­րեն կրճատվել է, և գերիշխող են դարձել Հայաստա­նի ինքնիշխա­նության, անկա­խության, ժողովրդա­վա­րա­կան զարգացման, արևմուտքի հետ խորը և անկաշկանդ գործակցության գնա­լու գաղա­փարնե­րը։ 

Վստահ եմ, Ռուսաստա­նի հիվանդա­բեր ազդե­ցությունից վերջնա­կան ազատվե­լը և ինքնիշխա­նության վերա­կանգնումը Հայաստա­նի համար լինե­լու է ժամա­նա­կի հարց։ Ես հավա­տում եմ էվոլյուցիա­յի ուժին։

Աղբյուրը՝

Facebook.com

Առնչվող Հոդվածներ