Հայաստան

5-րդ Շարասյունը Ոչնչացնում Է Արցախը

Արցախում ակտիվորեն աշխատում է 5-րդ շարասյունը, որը զբաղված է ռուսական հրամանները կատարելով՝ երբեք դրանք չքննարկելով և չմտահոգվելով իրենց արածի համար:

Սամվել Բաբայան

1inTV-ին զրուցել է գեներալ-լեյտենանտ, ԼՂՀ առաջին պաշտպանության նախարար, քաղաքական գործիչ Սամվել Բաբայանը:

Զրույցն ընթացել է Արցախում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների և դրան հետևանքով զարգացող երևույթների մասին:

Ինչպես նշել է Սամվել Բաբայանը, այն մարդիկ, ովքեր հիմա զբաղված են իբրև իշխանության փոփոխությունով Արցախը փրկելով, ավանտյուրայով են զբաղված: Նրանք արհեստական խնդիրներ են ստեղծում ու պայքարում դրա դեմ:

Սամվել Բաբայանի խոսքերով Արցախում ակտիվորեն աշխատում է 5-րդ շարասյունը, որը զբաղված է ռուսական հրամանները կատարելով՝ երբեք դրանք չքննարկելով և չմտահոգվելով իրենց արածի համար:

Ըստ Սամվել Բաբայանի՝ Արայիկ Հարությունյանին հեռացրել են, որովհետև նա թույլ գործիչ է, կարողացել են ջարդել: Նրանց նպատակն է ռուսական հրամամնները կատարելով այնպիսի իրավիճակ ստեղխել, որ ոչ Արցախը համաձայնվի ստեղծված  իրավիճակին, ոչ՝ ադրբեջանցիները: Ռուսներն ամեն ինչ անելու են ստեղծված իրավիճակը սառեցնելու և նորից հետաձգելու: Անձամբ ինքը դեմ է սառեցման տարբերակին: Սա մի մեծ խնդիր է, որ լուծել է պետք, ոչ թե անընդհատ սառեցնել այնքան, մինչև ռուսներն իրենց գործերը լրիվ վերջացնեն բոլոր ուղղություններով և մի օր էլ վերջնական գինն ու բոնուսները ստանալուց հետո Արցախը նվիրեն ադրբեջանցիներին:

Սամվել Բաբայանը նաև նշեց, որ Ակնայի(Աղդամ) ճանապարհը բացելուն կտրականապես դեմ արտահայտված ՀՅԴ անդամ, ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխխանյաի դեմքով են այդ մարդիկ հիմա փորձում իշխանությունը զավթելու փորձ անել: 

Հայաստանում ևս մեծ թիվ են կազմում ռուսական 5-րդ շարասյան գործակալները: Նրանք ռուսների հրամանով ամեն ինչ կանեն, որ այստեղ էլ հասնեն իշխանափոխության: Նրանք Արցախով չեն հետաքրքրվում և երբևէ չեն էլ հետաքրքրվել: Նրանք բիզնեսմեններ են, որոնք հույս ունեն, որ Արցախում Արայիկ Հարությունյանին հեռացնելու իրենք նորից տեր կկանգնեն իրենց նախկին հնարավորություններին, կխուսափեն արդարադատությունից: Այդ մարդիկ հանցագործներ և դավաճաններ են, բայց կոչ են անում, որ իրեն՝ Սամվել Բաբայանին է պետք պատժել: Սամվել Բաբայանը նկատեց, որ Վարդանյանը հենց ռուսական գործիք է, որ կա, եկավ Արցախ, կազմակերպվեց բլոկադան, ստեղծվեց անելանելի իրավիճակ, որ ժողովուրդը չդիմանա, ծնկի ու հանձնվի իր թշնամուն, բայց ինքը հույս ունի, որ դա տեղի չի ունենա: Անձամբ ինքը կպայքարի ամեն գնով՝ Արցախի կործանումը թույլ չտալու համար:

Այն հարցին, թե արդյո՞ք չի զգուշանում, որ իրեն կարող են վնասել, չի վախենո՞ւմ իր կյանքի համար, Սամվել Բաբայանն ասաց, որ իր կյանքը մշտապես պայքարի մեջ է անցել, չի վախենում նրանցից ոչ ոքից: Արցախում այդ մարդիկ բոլորն էլ իրեն շատ լավ ճանաչում են, գիտեն ինքն ով է, ուստի թող հանգիստ մնան իրեն տեղում: Նա ցավ հայտնեց, ասելով, որ այս պահին ուղղակի հնարավոր չէ մի կողմ քաշվել ու հայտարարել, որ ես իմ բաժին կռիվը վերջացրել եմ, ես հերոս եմ ու կմնամ հերոս, ող հիմա էլ ուրիշները պայքարեն(հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը 1996թ. արժանացել է ԼՂՀ բարձրագույն՝ Արցախի հերոսի կոչմանը՝ ոսկե արծվի շքանշանի: Սամվել Բաբայանը հրաժարվել է այդ կոչումից 1997թ. Ծ. Խ. ):

Ամբողջական տեսանյութը՝
https://www.facebook.com/watch/?v=851290886363360

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *