Հայաստան

Հանրահավաքների Ժամանակն Անցել Է

Ժողովուրդը պիտի ապրի իր կյանքն առաց որևէ կոնկրետ գծից կախված լինելու: Ամեն հարց ունի իր չափը, սահմանը: Մեր կյանքը չպիտի մեկ հարցից կախված լինի, մենք չպետք է մեկ դաշնակցի սպասումով ապրենք:

Նազարեթ Բերբերյան

1inTV-ին զրուցել է «Դրոշակ» և «Ազդակ» պարբերականների նախկին գլխավոր խմբագիր Նազարեթ Բերբերյանի հետ:

Խոսելով այն մասին, որ Երևանի քաղաքապետի սպասվող ընտրություններում մասնակցություն չունեն երկրի ընդդիմության երկու խոշորագույն ներկայացուցիչները, Նազարեթ Բերբերյանն ասաց, որ դա հետևանք է համընդհանուր լճացման: Իրավիճակն այնքան քարացած ու լճացած է, որ այդ ուժերը չեն մասնակցում ընտրություններին, որովհետև նրանց համար պարզ է արդյունքը իրենց մասով՝ ձախողում: Իսկ այն, որ նրանք, քաղաքապետի ընտրություններին չմասնակցելով հանդերձ կազմակերպում են հանրահավաքներ, իրենց հանձնառու են համարում Հայաստանի, Արցախի փրկության հարցով՝ ըդամենը սովորույթի ուժ է: Նրանք իրենք էլ գիտեն, որ ոչնչի չեն հասնելու: Հասարակությունը վաղուց արդեն հոգնել է քաղաքական այդ ոչ մի տեղ չտանող ճանապարհից: Ձեռքերը լվացել է, այլևս չի ուզում մասնակցել այդ երևույթներին:

Քաղաքական ուժերը շարունակում են հանրահավաքները, որպեսզի հնարավոր լինի հավաքել առավելագույնս քանակով մարդկանց: Եթե 300 հազար չի ստացվում, հավաքել 80 հազար, բայց դա էլ չի ստացվելու: Հանրահավաքների ժամանակն անցել է: Անցել են այն ժամանակները, երբ պետք է զանգված հավաքել ինչ որ մեկին ինչ որ բան հասկացնելու կամ ապացուցելու համար: Իսկ քաղաքական ուժերը դա անում են, որովհետև այլևս ոչինչ չեն կարողանում անել և այլևս ոչնչի հույս չունեն: Նրանք քաղաքականապես պարտվել են, ընդ որում բոլորը:

Անդրադառնալով այն բանին, որ ամեն դեպքում այդ հանրահավաքներին մասնակցում են առավելագույնը 5-10 հազար մարդ, մինչդեռ խոսքը վերաբերում է Արցախին կամ մեկ այլ հարցի, արդյո՞ք դա խնդիր չէ, որովհետև երրորդ կողմի հայացքով տպավորություն է ստեղծվում, թե մարդիկ այդ խնդրով հետաքրքրված չեն՝ Նազարեթ Բերբերյանն ասաց, որ Հայաստանին այսպես թե այնպես հաշվի առնող չկա: Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում, բայց մենք դեռևս դա չենք հասկացել: Գոնե վերջին 30-35 տարին  բավական էր հասկանալու համար, որ մեծ ուժերը իրար հետ ինչ որ կոնսենսուսի գալիս են, համաձայնվում են, կիսում են իրար հետ: Ու դա անում են մեր հաշվին ու առանց մեր կարծիքը հարցնելու: Բայց մենք դեռևս չենք կարողանում դա հասկանալ և սպասում ենք, որ Մոսկվայում, Բրյուսելում, կամ ինչ որ մի սենյակում կվճռվի մեր բախտը: Մինչդեռ ժողովուրդը պիտի ապրի իր կյանքն առաց որևէ կոնկրետ գծից կախված լինելու: Ամեն հարց ունի իր չափը, սահմանը: Մեր կյանքը չպիտի մեկ հարցից կախված լինի, մենք չպետք է մեկ դաշնակցի սպասումով ապրենք:

Հարկավոր է հասկանալ, որ միջազգային խաղերը այնքան լուրջ են, որ մեզ նույնիսկ թույլ չեն տա խաղից դուրս գալ: Ու մենք դա հասկանալով պետք է նաև հասկանանք, որ մենք մեզնից ինչ որ բան ներկայացնում ենք, մենք քաշ ունենք, դեր ու արժեք ունենք Բոլորի, նույնիսկ թուրքերի համար, այնպես ինչպես, որ ռուսների:

Ժողովուրդը ելքը գտել է, նրա կյանքը մի հարցով չէ կախված, կոնկրետ դաշնակցով կամ կոնկրետ որևէ գործընթացով: Ժողովուրդը պիտի ապրի: Միակ մղձավանջն այն է մեր հարևան ուժերը բռնի ուժող չստիպեն այս կամ բան այն անելը

Ինքնաճանաչում և ինքնահաստատում է պետք: Ունենք ազգային, բայց չունենք պետական մակարդակով:

Արցախի նախագահի ընտրությունների հետ կապված Նազարեթ Բերբերյանն ասաց, որ հարկավոր է ազատվել այդ գործակալական ցանցից, որը ինչպես երեսուն տարի առաջ, հիմա էլ իր սև գործն է անում: Չպետք է թույլ տալ, որ լինի այն, ինչ եղավ Քոչարյանի ժամանակով, երբ վերջինս եկավ ու փորձանք դարձավ այս երկրի գլխին:

Մանրամասները տեսանյութում՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *