Ի՜նչ պատահեց այդ հայահոծ շրջաններին, ի՜նչ կորցրեցին կամ պահեցին այդ վայրերում եվ առ այդ՝ ի՜նչ սխալներ գործեցին հայկական/ավանդական կուսակցությունները եւ հայրենի իշխանությունները:
Յարութ Գալայճեան
Վերջին 50 տարիներին հայկական 3 պատմական գաղութներ՝ պատերազմական արհավիրքների/ներքին քաղաքական խլրտումների պատճառով հայտնվեցին արտագաղթ/ներգաղթ ընտրության դեմ հանդիման։
3 գաղութներն էլ գտնվում էին Հայաստանի սահմանամերձ շրջանների մեջ եվ տասնամյակների ընթացքին կուտակած էին հայկական հսկա ներուժ։
Ի՜նչ պատահեց այդ հայահոծ շրջաններին, ի՜նչ կորցրեցին կամ պահեցին այդ վայրերում եվ առ այդ՝ ի՜նչ սխալներ գործեցին հայկական/ավանդական կուսակցությունները եւ հայրենի իշխանությունները•••
Հայ քաղաքական փորձագետներն ու ընկերաբանները մի օր կտան այդ հարցումների պատասխանները։
Անկախ այդ բոլորից, արժի արձանագրել, որ Հայաստանի Վերանկախացումից առաջ՝ Լիբանահայության ջախջախիչ մեծամասնությունը նախընտրեց արտագաղթել Արեւմուտք, իսկ պարսկահայության մեծ մասը նախընտրեց Արեւմուտքը եւ կարեւոր մի մաս էլ ներգաղթեց հայրենիք զարկ տալով մեր երկրի ընկերատնտեսական կյանքին։
Սուրիո մեջ շուրջ 100 տարի ապաստան գտած ու ստեղծագործած հայության մի մասը արտագաղթեց Արեւմուտք եվ մոտ 20 հազարը որոշակի դժվարություններով հանդերձ՝ ներգաղթեց Հայաստան ու հաջողեցավ էնթեկրվել նոր իրականության, միաժամանակ՝
զարկ տվեց հայրենի խոհանոցային եւ արհեստագիտական ոլորտներին։
Չմոռանանք, որ այդ ներգաղթները պատահեցին երբ՝ սերժոքոչարյանական Թալանող Տասնամյակներին 100 հազարներով (շուրջ կես միլիոն) հայեր հանգրվանաբար փախուստ կտային Հայաստանից, առավելաբար դեպի Ռուսաստան եվ Արեւմուտք։
Ըստ երեվույթին ու այս օրերին, տեղաշարժի հերթը կարծեք մեր սփյուռքյան մեծագույն գաղութինն է։
Ի՜նչ ուղղություն կընտրի ռուսահայությունը• որքա՜ն հայեր մնալու են Ռուսաստան, որ կռվեն իրենց ուքրանիահայ եղբայրների դեմ• վերջապես, ի՜նչ ծավալով կորոշեն վերջնականորեն տեղափոխվել Հայաստան։
Հառաջիկա ամիսներին կհստականա շատ բան։
Կմնա, որ ՀՀ Գործադիրը պատշաճորեն պատրաստ լինի ռուսահայ լայնածավալ հոսքի հավանականության։
Մուղնի
11 Սեպտեմբեր 2023