21.3 C
Yerevan

Իշխա­նության Խարսխա­վորման Հրա­մա­յա­կա­նը

Արտա­կարգ պայմաննե­րը պահանջում են համա­պա­տասխան որո­շումներ. այսօր, ավե­լի քան երբևէ, մեր երկի­րը արտա­սո­վոր մեխա­նիզմնե­րի ստեղծման աննա­խա­դեպ կարի­քը ունի և առ այդ՝ ստեղծումը Լայնա­նիստ Նոր Կառա­վա­րության։

Յարութ Գալայճեան

Երև­ա­նի քաղա­քա­պե­տի ընտրություննե­րի արդյունքը բացա­հայտեց, որ իշխող մեծա­մասնության ժողովրդա­յին խարիսխը խարխլման վտանգի տակ է, ինչպես նաև կասկա­ծազրկվեց այն վարկա­ծը, որ Հայաստա­նի քաղա­քա­կան համա­կարգը դեռևս պտտվում է անհա­սուն հանգրվա­նում ու հետև­ա­բար՝ ակնհայտ դարձավ, որ Քաղա­քա­ցիա­կան Պայմա­նա­գի­րը միայնակ անկա­րող է հաղթա­հա­րել մեր երկրին սպառնա­ցող ներքին եւ արտա­քին մարտահրա­վերնե­րը։

Արդարև, մինչեւ հերթա­կան (եվ գուցե արտա­հերթ) ԱԺ‑ի ընտրություններ՝ վարչա­պե­տը պարտա­վոր է իր կառա­վա­րա­կան կազմը պատվաստել արտա­խորհրդա­րա­նա­կան ուժերով/անհատներով, ովքեր ունեն ժողովրդա­յին կայուն լսա­րան և ի վիճա­կի են Գործա­դի­րին շնորհել նոր ավիշ, ժողովրդա­յին հավելյալ ներկա­յա­ցուցչա­կա­նություն եվ քաղա­քա­կան բեկումնա­յին լուծումներ կայացնող ներուժ։

ԱՌԱՎԵԼ ԵՎՍ, մեր երկրին գոյութե­նա­կան վտանգներ սպառնա­ցող այս օրե­րին անընդունե­լի է business as usual պետա­կան գործա­վա­րությունը, որ սահմա­նա­փակված է ավանդա­կան միջոցնե­րով եվ մեկ մարդու վրա հետզհե­տե ահագնա­ցող պատասխա­նատվության ծանրա­բեռնվա­ծությամբ։

Արտա­կարգ պայմաննե­րը պահանջում են համա­պա­տասխան որո­շումներ. այսօր, ավե­լի քան երբևէ, մեր երկի­րը արտա­սո­վոր մեխա­նիզմնե­րի ստեղծման աննա­խա­դեպ կարի­քը ունի և առ այդ՝ ստեղծումը Լայնա­նիստ Նոր Կառա­վա­րության, որ օժտված լինի կուսակցա­կան և անկուսակցա­կան հեղի­նա­կություննե­րով ու անպայման՝ մեկ-երկու սփյուռքա­հայ մասնա­գետնե­րով։
Նման ժողովրդա­վա­րա­կան խիզա­խությամբ, հավելյալ թափանցի­կության նկա­տա­ռումով և check and balance‑ի նոր գործընթա­ցով կկանխարգելվեն ճակա­տագրա­կան սխալնե­րը, կհզո­րա­նա պետա­կան կամքը և կկազմա­քանդվի քաղա­քա­կան երկբև­ե­ռա­ցումը։

Մուղնի
18 Սեպտեմբեր 2023

Գրա­ռումը՝ Յարութ Գալայճեանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ