24.7 C
Yerevan

Ողջունե­լի, Բայց Ոչ Բավա­րար

Բյուրոն որպես բարձրա­գույն ղեկա­վա­րություն պարտա­կա­նություն ունի հսկել ապա­կենտրոն աշխարհասփյուռ կառույցնե­րը, որ ինքնա­վար լինե­լով հանդերձ, չշեղվեն ազատ, անկախ ու սոցիա­լա­պես արդար պետա­կա­նություն ստեղծե­լու կազմա­կերպա­կան ծրագրից։

Ժան Թիթիզյան

Ըստ վստա­հե­լի աղբյուրնե­րի, Արեւմտյան Ամե­րի­կա­յի ՀՅԴ  երկու հակա­դիր կողմե­րը  հանգել  են վերա­միա­վորման որոշման, դադա­րեցնե­լով դատա­կան գործե­րը,  չեղարկե­լով հեռացման պատիժնե­րը ու ժամա­նա­կա­վոր ղեկա­վա­րություն համադրե­լու եւ կազմա­կերպե­լու վերա­կանգնումը։ Ողջունե­լի լինե­լով հանդերձ՝ այս լուրն, անբա­վա­րար է։ 

Անբաւա­րար է պարզ այն պատճա­ռաւ  որ այդ կողմե­րի խզման պատճառն այն է, որ Բյուրոն մինչեւ այսօր, մանա­վանդ Հայաստա­նին սպառնա­ցող պատե­րազմա­կան այս օրե­րին, բացա­հայտ հակադրվում է ինքնիշխա­նութեան համար պայքա­րող պետության ու դեմոկրա­տա­կան կարգեր իրա­կա­նացնող  ժողովրդին։

Բյուրոն որպես բարձրա­գույն ղեկա­վա­րություն պարտա­կա­նություն ունի հսկել ապա­կենտրոն աշխարհասփյուռ կառույցնե­րը, որ ինքնա­վար լինե­լով հանդերձ, չշեղվեն ազատ, անկախ ու սոցիա­լա­պես արդար պետա­կա­նություն ստեղծե­լու կազմա­կերպա­կան ծրագրից։ Սակայն մեր 32 տարվա անկա­խության ընթացքում ու նույնիսկ մինչանկա­խություն, Բյուրոն  ընդդի­մա­ցավ Խորհրդա­յին բռնա­տի­րությունից ազա­տա­տագրվե­լու ժողովրդի պայքա­րին։ Այս ընթացքում  Բյուրոն իրեն ենթա­կա կառույցնե­րով հալա­ծեց  Հայաստա­նի դեսպաննե­րին եւ դեռ ավե­լին։ Բյուրոն ոչ միայն չի սանձում, այլ հնա­րա­վոր բոլոր  միջոցնե­րով սատա­րում է իրեն  ենթա­կա Հայաստա­նի ՀՅԴ Գերա­գույն Մարմնին  ու նրա գործո­ղություննե­րին Հայաստա­նը և Արցա­խը կեղե­քած ավա­զակնե­րի հետ, մեր իշխա­նությունը տապա­լե­լու, Ռուսա­մետ վարչա­պետ նշա­նա­կե­լու եւ Պուտինյան միությա­նը վերա­միա­նա­լու համար։ Այլ կերպ ասած, այն ինչ արին բոլշև­իկնե­րը 1920թ, հիմա ավա­զակնե­րը ու դաշնակցությունը փորձում են միա­սին անել։ Կալուգի­նը ճիշտ էր։

Հետեւա­բար, նորանշա­նակ Արեւմտյան Ամե­րի­կա­յի ղեկա­վա­րությունը  բարո­յա­պես պարտա­վոր է  մամուլով բացա­հայտե­լու խզման խորքա­յին էությունը և արտա­հերթ ընդհա­նուր ժողով գումա­րե­լով, ուղղել այս ապազգա­յին ընթացքն ու վերա­կանգնել կազմա­կերպության համբա­վը։

Այլա­պես ինչու՞ եք միա­վորվում։ Մոռա­ցաք՞ խմբա­գիրներ Աբո Պողիկյա­նի եւ  Նազա­րեթ Բերբերյա­նի անտե­ղի պատիժնե­րը, որ միտված էին Բյուրո­յի կողմից ենթա­կա ժողո­վուրդին ապա­կողմնո­րո­շե­լու համար։

Մեր ազգի գոյա­տեւման միակ գրա­վա­կա­նը Հայաստա­նի  ինքնիշխան ու ազատ պետոււթյունն է։ ՀՅԴ‑ը պետք է վերա­դառնա իր ստեղծման առա­քե­լությա­նը։

ժան Թիթիզյան

Առնչվող Հոդվածներ