18.7 C
Yerevan

ՌԴ-ից Ամեն Ինչ Սպա­սե­լի Էր

Այս հանրա­հա­վաքնե­րը, որ հանդի­սա­նում են Ռ. Քոչարյա­նի վերջին փամփուշտնե­րը, չեն կարող հաջո­ղության հասնել, որովհետև ինչքա՞ն կարող ես ամի­սը մի քանի հարյուր դոլար վճա­րե­լով ցուցա­րարներ բերել ու հույս ունե­նալ, որ նրանց հետև­ից կգան հազա­րա­վորնե­րը:

Նազա­րեթ Բերբերյան

1inAM‑ի հյուրն էր Ազդակ և Դրօ­շակ պարբե­րա­կաննե­րի նախկին խմբա­գիր Նազա­րեթ Բերբերյա­նը:

Զրուցի սկզբում Ն. Բերբերյա­նը, պատասխա­նե­լով այն հարցին, թե իր համար անականկա՞լ էր այն ամենն ինչ տեղի ունե­ցավ Արցա­խում Ռուսաստա­նի ձեռամբ, ասաց, որ Ռուսաստա­նի կողմից վաղուց արդեն ոչինչ անակնկալ չէ ու թեև ինքն անձամբ պատրաստ էր ամեն տեսակ ստո­րություննե­րի, բայց չէր կարծում, որ ռուսներն այս աստի­ճան դաժան վերա­բերմունք ցույց կտան հայե­րի հանդեպ: Արդեն արել էին ամեն հնա­րա­վոր բան ու կարծես միայն սա էր մնա­ցել, սա էլ արե­ցին:

Ն. Բերբերյա­նը նշեց, որ ռուսա­կան քաղա­քա­կա­նությունը հայե­րի նկատմամբ միշտ էլ ճնշող է եղել, թեև դեռ չէր հասել ցեղասպա­նության մակարդա­կի, դա էլ արե­ցին: Ու ինչպես որ կործանվել են նախկին ռեժիմնե­րը, որոնք արել են սխա­լը սխա­լի հետև­ից, այնպես էլ Պուտինյան Ռուսաստանն է կործանվե­լու: Ռուսա­կան վերին էշե­լոննե­րում նստած է կույր քաղա­քա­կա­նության այն ախտե­չը, որ բնո­րոշ են եղել ռուսա­կան մեծա­պե­տա­կան բոլոր ռեժիմնե­րին: Այժմ էլ ՌԴ‑ը շրջա­պատված է ու վաղ թե ուշ ընկնե­լու է:

Խոսե­լով Երև­ա­նում տեղի ունե­ցող ընդդի­մա­դիր հանրա­հա­վաքնե­րի մասին, Ն. Բերբերյա­նը նշեց, որ ինքը շատ լավ է հասկա­նում, թե ինչ է տեղի ունե­նում և  մեկ անգամ արդեն ասել է, որ հանրա­հա­վաքնե­րը հնա­ցած ավանդույթներ են չեն աշխա­տում: Այս հանրա­հա­վաքնե­րը, որ հանդի­սա­նում են Ռ. Քոչարյա­նի վերջին փամփուշտնե­րը, չեն կարող հաջո­ղության հասնել, որովհետև ինչքա՞ն կարող ես ամեի­սը մի քանի հարյուր դոլար վճա­րե­լով ցուցա­րարներ բերել ու հույս ունե­նալ, որ նրանց հետև­ից կգան հազա­րա­վորնե­րը: Իր բարե­կամնե­րի մեծ մասն ապրում է Հայաստա­նում և նրանց մեծա­մասնությունը դեմ է այդ հանրա­հա­վաքնե­րին: Այդ ցույցե­րը ոչնչի չեն հանգեցնե­լու, ոչինչ չեն փոխե­լու: Քոչարյա­նը պետք է հասկա­նա, որ Պուտի­նը ոչ միայն իր, այլև Նիկոլ Փաշինյա­նի վրա է դրամ ծախսում և բոլոր նրանց, ովքեր կարող են ոչ միայն իր օգտին, այլև իր դեմ խոսել: Դա ևս փիա­ռի ձև է:

Ըստ Բերբերյա­նի, ընդդի­մության ներկա­յա­ցուցիչնե­րը գոնե պետք է ներո­ղություն խնդրեն, առա­ջին հերթին: Որովհետև, եթե հիշենք 2018թ. ապա կհի­շենք, թե ինչ կրքով ժողո­վուրդը գնաց հեղա­փո­խության: Որովհետև մեծ էր ատե­լությունը­ժո­ղովրդին կեղե­քած իշխա­նություննե­րի դեմ, որոնց ապա­րանքնե­րը ցայսօր  երև­ում են բոլոր մեծ ճանա­պարհնե­րի վրա:

Ն. Բերբերյա­նը խոսեց նաև այդ ամե­նին ՀՅԴ մասնակցությունից՝ նշե­լով, որ այն մարդիկ, ովքեր հիմա ներկա­յացնում են ՀՅԴ‑ն, ոչ մի աղերս չունեն իսկա­կան ՀՅԴ հետ, այն ՀՅԴ հետ, որը խորհրդա­յին ժամա­նակնե­րում և դրա­նից առաջ պայքա­րում էր հանուն պետության ու պետա­կա­նության, բայց ինչպես որ Կալուգինն էր ասում, թե ինչպես մտան ՀՅԴ շարքեր ու ինչպես այն դարձրին ԽՍՀՄ շշա­հե­րին ծառա­յեցնող կառույց, այնպես էլ այդ երև­ույթը տաևրածվեց անկա­խա­ցած ՀՀ ողջ իշխա­նա­կան վերնա­խա­վում:

Ն. Բերբերյա­նը օրի­նակ բերեն նաև Լիբա­նա­նը ու այն թե ինչպես ֆրանսիա­ցի­ներյն հաջո­դած ԽՍՀՄ‑ը և ԱՄՆ‑ը հսկա­յա­կան գումարներ էին ծախսում իրենց պետք եկած մթնո­լորտն ու հանրա­հա­վաքնե­րը կազմա­կերպե­լու համար:

Մանրա­մասնե­րը տեսանյութում՝

Առնչվող Հոդվածներ