ՄԵՐ ՈՒՂԻՆ

ՌԴ-ից Ամեն Ինչ Սպասելի Էր

Այս հանրահավաքները, որ հանդիսանում են Ռ. Քոչարյանի վերջին փամփուշտները, չեն կարող հաջողության հասնել, որովհետև ինչքա՞ն կարող ես ամիսը մի քանի հարյուր դոլար վճարելով ցուցարարներ բերել ու հույս ունենալ, որ նրանց հետևից կգան հազարավորները:

Նազարեթ Բերբերյան

1inAM-ի հյուրն էր Ազդակ և Դրօշակ պարբերականների նախկին խմբագիր Նազարեթ Բերբերյանը:

Զրուցի սկզբում Ն. Բերբերյանը, պատասխանելով այն հարցին, թե իր համար անականկա՞լ էր այն ամենն ինչ տեղի ունեցավ Արցախում Ռուսաստանի ձեռամբ, ասաց, որ Ռուսաստանի կողմից վաղուց արդեն ոչինչ անակնկալ չէ ու թեև ինքն անձամբ պատրաստ էր ամեն տեսակ ստորությունների, բայց չէր կարծում, որ ռուսներն այս աստիճան դաժան վերաբերմունք ցույց կտան հայերի հանդեպ: Արդեն արել էին ամեն հնարավոր բան ու կարծես միայն սա էր մնացել, սա էլ արեցին:

Ն. Բերբերյանը նշեց, որ ռուսական քաղաքականությունը հայերի նկատմամբ միշտ էլ ճնշող է եղել, թեև դեռ չէր հասել ցեղասպանության մակարդակի, դա էլ արեցին: Ու ինչպես որ կործանվել են նախկին ռեժիմները, որոնք արել են սխալը սխալի հետևից, այնպես էլ Պուտինյան Ռուսաստանն է կործանվելու: Ռուսական վերին էշելոններում նստած է կույր քաղաքականության այն ախտեչը, որ բնորոշ են եղել ռուսական մեծապետական բոլոր ռեժիմներին: Այժմ էլ ՌԴ-ը շրջապատված է ու վաղ թե ուշ ընկնելու է:

Խոսելով Երևանում տեղի ունեցող ընդդիմադիր հանրահավաքների մասին, Ն. Բերբերյանը նշեց, որ ինքը շատ լավ է հասկանում, թե ինչ է տեղի ունենում և  մեկ անգամ արդեն ասել է, որ հանրահավաքները հնացած ավանդույթներ են չեն աշխատում: Այս հանրահավաքները, որ հանդիսանում են Ռ. Քոչարյանի վերջին փամփուշտները, չեն կարող հաջողության հասնել, որովհետև ինչքա՞ն կարող ես ամեիսը մի քանի հարյուր դոլար վճարելով ցուցարարներ բերել ու հույս ունենալ, որ նրանց հետևից կգան հազարավորները: Իր բարեկամների մեծ մասն ապրում է Հայաստանում և նրանց մեծամասնությունը դեմ է այդ հանրահավաքներին: Այդ ցույցերը ոչնչի չեն հանգեցնելու, ոչինչ չեն փոխելու: Քոչարյանը պետք է հասկանա, որ Պուտինը ոչ միայն իր, այլև Նիկոլ Փաշինյանի վրա է դրամ ծախսում և բոլոր նրանց, ովքեր կարող են ոչ միայն իր օգտին, այլև իր դեմ խոսել: Դա ևս փիառի ձև է:

Ըստ Բերբերյանի, ընդդիմության ներկայացուցիչները գոնե պետք է ներողություն խնդրեն, առաջին հերթին: Որովհետև, եթե հիշենք 2018թ. ապա կհիշենք, թե ինչ կրքով ժողովուրդը գնաց հեղափոխության: Որովհետև մեծ էր ատելությունըժողովրդին կեղեքած իշխանությունների դեմ, որոնց ապարանքները ցայսօր  երևում են բոլոր մեծ ճանապարհների վրա:

Ն. Բերբերյանը խոսեց նաև այդ ամենին ՀՅԴ մասնակցությունից՝ նշելով, որ այն մարդիկ, ովքեր հիմա ներկայացնում են ՀՅԴ-ն, ոչ մի աղերս չունեն իսկական ՀՅԴ հետ, այն ՀՅԴ հետ, որը խորհրդային ժամանակներում և դրանից առաջ պայքարում էր հանուն պետության ու պետականության, բայց ինչպես որ Կալուգինն էր ասում, թե ինչպես մտան ՀՅԴ շարքեր ու ինչպես այն դարձրին ԽՍՀՄ շշահերին ծառայեցնող կառույց, այնպես էլ այդ երևույթը տաևրածվեց անկախացած ՀՀ ողջ իշխանական վերնախավում:

Ն. Բերբերյանը օրինակ բերեն նաև Լիբանանը ու այն թե ինչպես ֆրանսիացիներյն հաջոդած ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը հսկայական գումարներ էին ծախսում իրենց պետք եկած մթնոլորտն ու հանրահավաքները կազմակերպելու համար:

Մանրամասները տեսանյութում՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *