Հայաստան

Անկախության Ֆորումի Հայտարարությունը

Արցախի մեր քույրերին եւ եղբայրներին վիճակված այս ծանր փորձության օրերին մենք կանգնած ենք իրենց կողքին՝ պատրաստակամ ըստ կարելվույն օժանդակել ծագած հրատապ կարիքները հոգալու և մայր հայրենիքում ապահով ապաստան ստանալու հարցերում։

Անկախության ֆորումի հայտարարությունը

Հասարակական եւ քաղաքական ուժերի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության պաշտպանության անհրաժեշտության մասին 

30 սեպտեմբեր 2023թ․, ք․Երեւան 

Մենք` Հայաստանի Հանրապետության հասարակական եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, ազատ քաղաքացիներս լի ենք վճռականությամբ պահպանելու եւ պաշտպանելու մեր անկախ եւ ինքնիշխան պետականությունը որպես հայ ժողովրդի կերտած բարձրագույն արժեք։ Մենք դատապարտում ենք Ռուսաստանից եւ Ադրբեջանից հնչող սպառնալիքները Հայաստանի անկախության եւ տարածքային ամբողջականության հանդեպ։ 

Մենք պայքարելու ենք Հայաստանի անկախության, ինքնիշխանության, եւ տարածքային ամբողջականության հանդեպ ցանկացած արտաքին եւ ներքին ոտնձգության դեմ։ Այս օրերին Ռուսաստանի իշխանությունների որդեգրած հակահայ կեցվածքն ու քաղաքականությունը, որի զոհը դարձավ հայ ժողովուրդը Արցախում, ոչ միայն դատապարտելի է, այլեւ ավելի է խորացնելու վերջին տարիներին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առաջացած անջրպետը, դարձնելով այն գրեթե անհաղթահարելի, ինչը հրատապ անհրաժեշտություն է ստեղծում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ գործող ողջ իրավապայմանագրային բազայի արմատական վերանայման։ 

Արցախի մեր քույրերին եւ եղբայրներին վիճակված այս ծանր փորձության օրերին մենք կանգնած ենք իրենց կողքին՝ պատրաստակամ ըստ կարելվույն օժանդակել ծագած հրատապ կարիքները հոգալու և մայր հայրենիքում ապահով ապաստան ստանալու հարցերում։ Միեւնույն ժամանակ մենք պայքարելու ենք հանուն նրանց անվտանգ վերադարձի Արցախ եւ մարդկային ու ազգային իրավունքների իրացման, հանուն սեփական հողի վրա նրանց արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի վերսկսման՝ հնարավորինս մոտ ապագայում։ 

Մենք դատապարտում ենք ալիեւյան ժառանգական կոռումպացված բռնապետության գործած միջազգային հանցագործություններն արցախահայության հանդեպ, այդ թվում` ցեղասպանությունը, հայրենազրկումը, պատերազմական  հանցագործությունները եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։ Մենք գնահատում ենք այս ամենը որպես դեռեւս 1988թ․-ից Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ սանձազերվծած ագրեսիայի, Ադրբեջանի եւ Նախիջեւանի շուրջ կես միլիոն հայ բնակչության բռնի տեղահանության եւ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման շարունակություն, որը մինչ օրս չի արժանացել պատշաճ գնահատականի եւ պատժի՝ միջազգային հանրության կողմից։ Բոլոր այդ հանցագործությունների համար Ադրբեջանը պետք է կրի հավաքական պատասխանատվություն, այդ թվում՝ պատժամիջոցների տեսքով, իսկ նրա պաշտոնյաները՝ անձնական քրեական պատասխանատվություն՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ 

Արցախահայության՝ սովի եւ ռազմական ագրեսիայի կիրառմամբ բռնի հայրենազրկումը մենք դիտարկում ենք նույն տրամաբանության մեջ, ինչ Ուկրաինայի ժողովրդի հանդեպ Ռուսաստանի գործադրած ագրեսիան եւ ցեղասպանությունը, որը մենք դատապարտել ենք, եւ որը շարունակությունն է անցյալ դարի առաջին կեսին ստալինյան գաղութարար քաղաքականությամբ իրականացված Հոլոդոմորի եւ բռնի տեղահանումների։ 

Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների պատրաստակամությունը վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը եւ հորդորում ենք դա անել՝ առանց որեւէ վերապահման։ Մենք վերահաստատում ենք Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ երկխոսության միջոցով արցախյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու կարեւորությունը եւ բարձր ենք գնահատում միջազգային հանրության կողմից՝ այդ ուղղությամբ ներդրվող ջանքերը։ Մենք համարում ենք, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ռուսաստանի պատասխանատվության գոտում հայտնված Արցախում հեղաշրջման միջոցով ժողովրդի իշխանությունը բռնազավթած խմբի կողմից Արցախի Հանրապետության ինքնալուծարման հրամանագիրը չի կարող որեւէ իրավական ուժ ունենալ եւ հիմք տալ Ալիեւի բռնապետությանը՝ լեգիտիմացնելու իր հանցավոր գործողություններն ընդդեմ հայ ժողովրդի։ 

Մենք երախտագիտութուն ենք հայտնում միջազգային հանրությանը՝ Եվրամիությանը, նրա անդամ պետություններին, ԱՄՆ-ին եւ մյուս երկրներին այս ծանր օրերին Հայաստանին եւ Արցախի ժողովրդին ցուցաբերած քաղաքական, բարոյական եւ նյութական աջակցության համար։ 

Միաժամանակ, մենք կոչ ենք անում մեր արեւմտյան գործընկերներին՝ դիվանագիտական եւ քաղաքական անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ որպես առաջին քայլ հասնել Արցախից ռուսական օկուպացիոն ուժերի դուրսբերմանը, Արցախի տարածքում միջքազգային փաստահավաք եւ մոնիտորինգային առաքելության տեղակայելուն, միջազգային լրատվամիջոցների եւ ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազատ մուտքին, իսկ հետագայում՝ նաեւ միջազգային մանդատով օժտված խաղաղարար առաքելության տեղակայմանը, ինչը հնարավորություն կստեղծի արցախահայության վերադարձի համար՝ նրանց անվտանգության եւ իրավունքների ապահովմամբ։ 

Հայաստանի անկախության, ինքնիշխանության ամրապնդմանը եւ նրա հզորացմանը հասնելու համար ՀՀ իշխանություններին կոչ ենք անում․ 

1․ Անհապաղ մեկնարկել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց՝ լուծարելով Ռուսաստանի հետ բոլոր ռազմական եւ տնտեսական պայմանագրերը, որոնք ներկա պահին ոչ թե Հայաստանի անվտանգության բաղադրիչներ են, այլ այդ անվտանգության ուղիղ սպառնալիք։ 

2․ Արգելել հայկական մուլտիպլեքսում եւ կաբելային ցանցով հեռարձակվող ռուսաստանյան պետական եւ պետության հետ փոխկապակցված հեռուստաալիքների հեռարձակումը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների խախտման հիմքով։ 

3․ Դիմել Եվրոպական Միությանը՝ վեջինին լիիրավ անդամակցության հայտով։ ԵՄ անդամ պետությունների, ԱՄՆ, Կանադայի, Հնդկաստանի, միասնական Արեւմուտքի այլ ժողովրդավարական երկրների հետ կնքել երկկողմ ռազմավարական գործընկերության համաձայնագրեր։ 

4․ Զարկ տալ արեւմտյան երկրների եւ եվրատլանտյան անվտանգային համակարգերի հետ երկկողմ եւ բազմակողմ ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության խորացմանը։ 

Հայտարարությունը բաց է միանալու համար 

ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ EaP CSF Armenian National Platform/ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմ 

ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմ/EU-Armenia Civil Society Platform 

«Հանրապետություն» կուսակցություն Արամ Սարգսյան 

«Հանուն Հանրապետության» կուսակցություն Arman Babajanyan 

Հայաստանի Եվրոպական կուսակցություն Tigran Khzmalyan 

Քրիստոնյա-ժողովորդավարական կուսակցություն 

«Ձայն» լիբերթար-պահպանողական կուսակցություն 

Միջազգային եւ անվտանգային հարցերով հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ) Styopa Safaryan 

«Իրավունքի Եվրոպա» միավորում Lousineh Hakobyan 

Ժողովրդավարության և անվտանգության հարցերով հայկական կենտրոն Առնոլդ Բլեյան 

«Պրո Արմենիա» հասարակական կազմակերպություն Harout Kalaydjian 

«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ Hasmik Aslanyan 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Levon Barseghyan 

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ / “Free Citizen” CISC 

«Ազատ Հայաստան» նախաձեռնություն 

«Հայաստանի մանկական ասոցիացա» ԲՀԿ 

«Ընտանիք եւ համայնք» ՀԿ 

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ 

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»  ՀԿ 

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ 

«Ավագ սերնդի միավորում» ՀԿ 

«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ Gevorg Ghukaasyan 

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանց, Էլեոնորա Ասատրյան 

Գարդմանա Աշխարհի Հայերը ՀԿ, նախագահ` Աբգար Գյուլումյան 

«Նոր Մտավորականներ» Կրթական և Դրական Ազդեցության Կենտրոն, Սեւակ Կիրակոսյան 

Հանրային օրակարգի պաշտպանություն ՀԿ, նախագահ Գնել Սարգսյան 

Հրաչյա Արզումանյան, քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ Hrachya Arzumanian 

Գուրգեն Սիմոնյան, քաղաքագետ, սղգային շսհի եւ պետության ռազմավարական քաղաքականության փորձագետ Gurgen Simonyan 

Արթուր Սաքունց, իրավապաշտպան Artur Sakunts 

Դավիթ Ստեփանյան, քաղաքական վերլուծաբան David Stepanyan  

Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Levon Barseghyan 

Սոսի Թաթիկյան, արտաքին և անվտանգային  քաղաքականության փորձագետ Sossi Tatikyan 

Ռաֆիկ Հակոբյան, ԵՊՀ պրոֆեսոր Rafik Hakobyan 

Լիլիթ Դալլաքյան, քաղաքագետ Սերգեյ Սարգսյան, 

ՏՏ ոլորտի մասնագետ Սերգեյ Սարգսյան 

Միքայել Զոլյան, քաղաքագետ Mikayel Zolyan 

Հրանտ Վարդանյան, «Արև Ֆիլմ Ստուդիայի» հիմնադիր տնօրեն՝ ռեժիսոր Hrant Vardanyan 

Գագիկ Ղազարէ, ռեժիսոր 

Օլեգ Դուլգարյան, իրավապաշտպան Oleg Dulgaryan 

Էդգար Խաչատրյան, իրավապաշտպան Edgar Khachatryan 

Հայկ Բաբաջանյան, ՏՏ ոլորտի մասնագետ 

Արթուր Ղազարյան, ՏՏ ոլորտի մասնագետ 

Էլզա Մարգարյան Վազրիկ Պետրոսյան Vazrik Petrosyan 

Տաթեւ Սայադյան 

Ալլա Գրիգորյան 

Հովհաննես Իսպիրյան 

Աստղիկ Թարվերդյան 

Մուշեղ Գիշյան Mushekh Gishyan

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *