25.3 C
Yerevan

Կոնստրուկտի­վիստից Լիբե­րալ Ռեա­լիզմ՝ Ազգից Պետություն

(մաս 1‑ին)

Պատմա­կան ժառանգության պատճա­ռո­վանհրա­ժեշտ խզումներն ու ճակա­տագրա­կանփո­փո­խություննե­րը տեղի չեն ունե­ցել, ևՀա­յաստա­նի Հանրա­պե­տությունը դեռևսդիտվում է որպես Հայաստա­նի Խորհրդա­յինՍո­ցիա­լիստա­կան Հանրա­պե­տությա­նի­րա­վա­հա­ջորդ։ Հետխորհրդա­յին Հայաստա­նը, չճա­նաչված քաղա­քա­կան միա­վոր է։

Կայծ Մինասյան

1991թ. Հայաստա­նի ինքնիշխա­նության վերա­կանգնումը մեզ մղում է խորհե­լու Հայաստա­նի ապա­գա­յի և միջազգա­յին կարգե­րում նրա դիրքի մասին։ Այս հրա­վերն առա­վել հրա­տապ է դառնում, երբ նկա­տի ենք ունե­նում այն, որ հայկա­կան պետությունը երբեք մանրազնին քննության չի առնվել միջազգա­յին հարա­բե­րություննե­րի տեսություննե­րի առումով։ Միջազգա­յին հարա­բե­րություննե­րի փիլի­սո­փա­յության դիտարկումը մեզ հնա­րա­վո­րություն է տալիս ըմբռնե­լու ինքնիշխա­նության սկզբնա­կան մարտահրա­վերնե­րը, հասկա­նալ, թե ինչպե՞ս և որտեղ է այն տեղա­վորվում միջազգա­յին կարգի մեջ:

Հայոց պատմության մեջ պետա­կան ավանդույթի բացա­կա­յության պատճա­ռով դժվար է կապ հաստա­տել միջազգա­յին հարա­բե­րություննե­րի տեսության և ինքնիշխա­նության միջև։ Այս զգա­լի թերության արդյունքում հայ հիմնա­կան դերա­կա­տարնե­րը՝ եկե­ղե­ցի­նե­րը, ավանդա­կան կուսակցություննե­րը և խոշոր կազմա­կերպություննե­րը, բաց թողե­ցին հնա­րա­վո­րությունը 1991թ.: Նրանք այժմ հուսա­հա­տո­րեն փորձում են հասունության հասնել(առնականանալ) քաղա­քա­կան ասպա­րե­զում՝ ընդգրկե­լով այնպի­սի հասկա­ցություններ. որպես կանոններ, կարգեր, ինստի­տուտներ և իշխա­նության իրա­կա­նա­ցում, այլ կերպ ասած՝ պետություն: Մյուս կողմից, կանա­ցի քաղա­քա­կա­նությունը հաճախ նույնացվում է է գործո­ղություննե­րի, մարտա­վա­րության և ռազմա­վա­րության հետ:

Սակայն պետություն հասկա­ցությունը ենթադրում է հավա­տարմություն միջազգա­յին համա­կարգին, եթե իհարկե այն մարգի­նա­լացված չէ կամ հետ չի մնում գլո­բալ խնդիրնե­րից։ Այս պատմա­կան ուշացման պատճա­ռով հայաստանյան հիմնա­կան դերա­կա­տարնե­րը հայտնվում են միջազգա­յին համա­կարգի իրա­կա­նության հետ անհա­մա­պա­տասխա­նության մեջ։ Եկե­ղե­ցի­ներն ավե­լի շատ գերա­դա­սում են կրո­նը, քան քաղա­քա­կա­նությունը, պետությունը հետին պլա­նում պահե­լով, քանի որ հոգև­ո­րությունը գերա­կա­յում է աշխարհիկ հարցե­րից: Քաղա­քա­կան կուսակցություննե­րը (ՀՅԴ, ՍԴՀԿ, ՀԺԿ, ԿԿ) ավե­լի շատ կենտրո­նա­նում են գաղա­փա­րա­խո­սության վրա, քան գործնա­կան քաղա­քա­կա­նության՝ պատճառ դառնա­լով, որ պետությունը կամ բացա­կա­յում է նրանց գաղա­փարնե­րից, կամ պարզա­պես դիտվում է որպես իրենց կուսակցա­կան գաղա­փա­րը առաջ մղե­լու գործիք։ Ինչ վերա­բե­րում է խոշոր կազմա­կերպություննե­րին (ՀԲԸՄ, Հայ Օգնության Միություն, հայրե­նա­սի­րա­կան կազմա­կերպություններ), ապա նրանց շեշտը դրվում է ոչ թե քաղա­քա­կա­նության, այլ մշա­կույթի վրա (լեզու, դպրոց, մշա­կույթ): Հետև­ա­բար, այս մոտեցման շրջա­նակնե­րում անհա­սա­նե­լի է դառնում պետությունը, որը նաև երես է թեքում քաղա­քա­կա­նության տիրույթից։

Պետություն երև­ույթի այս բացա­կա­յությունը կրո­նա­կան, գաղա­փա­րա­կան կամ մշա­կութա­յին մոտե­ցումնե­րում արտա­ցո­լում է զարգացման ավանդա­կան մոդե­լը, որը ժառանգություն է մնա­ցել հայ հասա­րա­կությա­նը 1991թ, երբ հայե­րը վերա­կանգնե­ցին իրենց ինքնիշխա­նությունը:

Ի՞նչ է սա նշա­նա­կում: Երկու հիմնա­կան կետ կա՝ առա­ջի­նը, հայե­րի համար քաղա­քա­կան հզո­րա­ցում չկա, մասնա­վո­րա­պես ներկա վիճա­կում: Երբ 1991-ին հայկա­կան երի­տա­սարդ պետությունը կայա­ցավ, կարիք կար զրո­յից քաղա­քա­կան համա­կարգ ստեղծե­լու, բայց դա այդպես էլ տեղի չունե­ցավ։ Բացի այդ, ինքնիշխա­նության, հետև­ա­բար և քաղա­քա­կա­նության ավանդույթի բացա­կա­յության պատճա­ռով երի­տա­սարդ վերնա­խա­վի ընտրած տեսա­կան մոդե­լը, այն է՝ ռեա­լիզմը, որն ամե­նա­հին հոսանքն է միջազգա­յին հարա­բե­րություննե­րում, Հայաստա­նում իրացնել չի ստացվում, քանի որ նորա­րա­րության կարիք կա։ Երի­տա­սարդ պետությունը փորձում է տարբեր մոտե­ցումներ կիրա­ռել՝ չհասկա­նա­լով դրա հետև­անքնե­րը, ընդ որում լցված լինե­լով որո­շա­կի ամբարտա­վա­նությամբ։ Այս իրա­վի­ճա­կը առա­վել մտա­հո­գիչ է, քանի որ այն տեղի է ունե­նում Հայաստա­նի համար պատե­րազմի ժամա­նակ։ Արդյունքում, պատմա­կան ժառանգության պատճա­ռով անհրա­ժեշտ խզումներն ու ճակա­տագրա­կան փոփո­խություննե­րը տեղի չեն ունե­ցել, և Հայաստա­նի Հանրա­պե­տությունը դեռևս դիտվում է որպես Հայաստա­նի Խորհրդա­յին Սոցիա­լիստա­կան Հանրա­պե­տության իրա­վա­հա­ջորդ։ Հետխորհրդա­յին Հայաստա­նը, չճա­նաչված քաղա­քա­կան միա­վոր է։

Կոնստրուկտի­վիզմը տեսա­կան հոսանք է, որը պնդում է, որ միջազգա­յին համա­կարգը սուբյեկտիվ կոնստրուկտ է։ Կոնստրուկտի­վիստնե­րի կարծի­քով՝ համա­կարգը բացա­ռում է որո­շա­կի ինքնություններ և արժեքներ, որոնք նորմեր և կանոններ չեն համարվում, սակայն կոնստրուկտի­վիստնե­րի (ՀՅԴ) համար այդ ինքնություններն ու արժեքնե­րը պակաս լեգի­տիմ չեն։ Կոնստրուկտի­վիզմը կասկա­ծի տակ է դնում միջազգա­յին կարգը և նպա­տակ ունի ինտեգրել բացառված ինքնություններն ու արժեքնե­րը նորմա­տիվ տարա­ծության մեջ: Այնուա­մե­նայնիվ, կարև­որ է նշել, որ կոնստրուկտի­վիզմն ունի առանձնա­հատկություն և դա մեզ թույլ է տալիս ավե­լի լավ վերլուծել միջազգա­յին համա­կարգը՝ իր ուժե­րով և սահմաննե­րով, բայց դա պարտա­դիր չէ, որ կառուցո­ղա­կան լինի և նույնիսկ կարող է հանգեցնել հակա­մարտության:

[շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ