25.3 C
Yerevan

Սփյուռքը Հայաստան Չէ

Սփյուռքը Հայաստա­նի համար է և վերջ։ Հայկա­կան սփյուռքը կարող է ապրել միայն այն պարա­գա­յում՝ երբ Հայաստա­նը արդար ու բարգա­վա­ճող է, ժողովրդա­վար ու ինքնիշխան։

Յարութ Գալայճեան

Սփյուռքը Հայաստա­նով ապրող իրո­ղություն է• ու կգո­յատևի այնքան ժամա­նակ՝ քանի դեռ Հայաստան կա։

Ավե­լի քան 70 տարի, սփյուռքի ավանդա­կան կուսակցություննե­րը և հատկա­պես՝ Հայաստա­նի Առա­ջին Անկա­խության Հայրե­րը անհաշվե­լի դրա­մագլուխ տրա­մադրե­ցին հանուն Սփյուռքի հայա­պահպանման ու զարգացման խնդրի, և այդ ներդրումը եղավ այնքան մեծ՝ որ Սփյուռքը վերջա­պես երկար տասնամյակնե­րից հետո՝ տեսավ իր Մեծ Երա­զի իրա­կա­նա­ցումը՝ վերանկա­խա­ցած հայրե­նի­քը։

Դժբախտա­բար, այդ վերանկա­խացման գործընթա­ցը շեղվեց իր հունից գլխա­վո­րա­բար երկրի 3 նախա­գահնե­րի ապի­կար կառա­վարման եվ ռուսա­կան նոր ցարի միութենական/ստրկատիրական ախորժակնե­րի հետե­վանքնե­րով։
Այդ ժամա­նա­կա­հատվա­ծում է, որ երկրի հարստություննե­րը դրվե­ցին վաճառքի եվ ժողովրդա­յին արտա­գաղթը հասավ սահմռկեցնող աստի­ճաննե­րի, մինչև որ 2018‑ի գարնա­նը պատա­հեց Ժողովրդա­յին Հեղա­փո­խությունը, որ հակա­ռակ 2020‑ի 44-օրյա պատե­րազմի եվ համաշխարհա­յին Համա­վա­րա­կի արհա­վիրքնե­րին, 5‑րդ Շարասյունի երկի­րը անկա­յունացնող հնգամյա դավադրության, ինչպես նաև՝ 2023‑ի Սեպտեմբեր 19‑ի ռուս-հայ գործա­կա­լա­կան Արցախյան «Վաճառում»ը Ալիեւյան բռնա­տի­րա­կան վարչա­խումբին՝ Հայրե­նի Ժողովրդի բացարձակ մեծա­մասնությունն ակռա­նե­րը սեղմե­լով՝ համբե­րա­տա­րո­րեն փորձում է Վերանկա­խացման գործընթա­ցը պահել կատա­րե­լա­գործման ուղիում։

Դժբախտա­բար սակայն, սփյուռքյան մեր զանգվածնե­րը եվ հատկա­պես՝ Դաշնակցության այսօրվա ինքնա­քանդման գնա­ցող ղեկա­վա­րություննե­րը ցարդ չեն կարո­ղա­ցել (կամ չեն կամե­ցել) ըմբռնել Հայաստանյան նոր իրո­ղությունը, չեն կարո­ղա­ցել դուրս գալ իրենց հին երա­զա­պաշտությունից, վերջա­պես, չեն հաջո­ղել վերագտնել Արամյան ինքնուրույնությունը ու շարունա­կում են գործել որպես ՌՈՒՍԱԿԱՆ ԿՑՈՐԴ՝ հայաստանյան կուսակցականների/շարքերի այլանդա­կությամբ, սփյուռքյան գաղութայնամտությամբ և հնա­մաշ գործիքնե­րով։

Սփյուռքը Հայաստա­նի համար է և վերջ։ Հայկա­կան սփյուռքը կարող է ապրել միայն այն պարա­գա­յում՝ երբ Հայաստա­նը արդար ու բարգա­վա­ճող է, ժողովրդա­վար ու ինքնիշխան։ Այլ խոսքով, երբ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ է, որ կգործի հայության ընդհա­նուր շահի համար և կգրա­վի իր նախանձե­լի դիրքը միջազգա­յին համա­կարգում։

Միայն այդպի­սին կարող է լինել Հայաստա­նի հավերժության նոր ուղին։

06 Հոկտեմբեր 2023 Մուղնի

Առնչվող Հոդվածներ