20.4 C
Yerevan

Մոսկովյան Բազմա­շերտ Հարձա­կումը

Որո­շումը մերն է՝ փոխա­կերպել ներուժը քաղա­քա­կան եւ ռազմա­կան ճնշման, թե հեռա­նալ պատմության ասպա­րե­զից։

Պավել Դալլաքյան

Ներկա­յացնում ենք Լրագրի հարցազրույցը քաղա­քա­կան մեկնա­բան, մեդիա մենեջմենթի մասնա­գետ Պավել Դալլաքյա­նի հետ

Պավել Դալլաքյան. Հեռա­ցող Մոսկվան թիրա­խա­վո­րում է Բաքվից եւ Երեւա­նից, իսկ որն է մեր թիրա­խը

Պարոն Դալլաքյան, դեռ տարի­ներ առաջ կանխա­տե­սել էիք, որ Ռուսաստա­նը հեռա­նա­լու է Հարա­վա­յին Կովկա­սից: Ձեր տեսա­կե­տը արմա­տա­վորվեց հայ քաղա­քա­կան դաշտի որո­շա­կի հատվա­ծում: Ինչի վրա էին հենվում ձեր կանխա­տե­սումնե­րը, որոնք այժմ ակնհայտ իրո­ղություն են։

Հիմնվում էին շրջա­նա­յին իրադրության վերլուծության, ռուսա­կան իրո­ղություննե­րի ուսումնա­սի­րության, նաեւ այն ոչ հրա­պա­րա­կա­յին փաստաթղթե­րի վրա, որոնք շրջա­նառվում էին ռուսա­կան նեղ մասնա­գի­տա­կան շրջա­նակնե­րում եւ հաղորդում նախա­գահ Պուտի­նին «հեռա­ցիր Կովկա­սից» ուղերձը: Կային եւ ճիշտ հակա­ռակ հանձնա­րա­րա­կաններ նույն մասնա­գի­տա­կան շրջա­նակնե­րից: Օրի­նակ Սիրիան, որի մնա­ցորդա­յին վիճա­կի ակա­նա­տեսն ենք: Մնում էր համադրել այդ երկու մրցա­կից ուղղություննե­րի բովանդա­կությունը ռուսա­կան երկրի տնտե­սա­կան, տեխնո­լո­գիա­կան եւ, ամե­նա­կա­րեւո­րը՝ ժողովրդագրա­կան վիճա­կի հետ ու եզրա­կա­ցության հանգել:

Համոզված եմ, որ ՌԴ նախա­գա­հը ընդունեց ճարա­հատյալ որո­շում՝ հեռա­նալ: Սերժ Սարգսյա­նի վարչա­կարգը կարող էր ազդել Ռուսաստա­նի կովկասյան քաղա­քա­կա­նության վրա, մասնա­վո­րա­պես, կանխել Արցախյան երկրորդ պատե­րազմը, Սիրիա­յում Երեւա­նի ռազմա­կան մասնակցությամբ: Բայց կլա­նի պատկե­րա­ցումնե­րի ընդգծված գեղջկա­կան ընդգրկումը դա, իհարկե, պիտի բացա­ռեր: Մեծ քաղա­քա­կա­նությունը ոսկին բռե­րով գրպա­նը լցնե­լը չէ:

Ձեր հրա­պա­րա­կումնե­րում դուք նշում եք Կովկա­սի վերա­բերյալ որո­շում ընդունե­լու ժամա­նա­կը՝ 2014–2015 թվա­կաններ:

Այո, 2011–2012 թվա­կաննե­րին մշակվող ռուսա­կան դոկտրի­նը միս ու արյուն ստա­ցավ 2014-ին: Փաստա­ցի հրա­ժա­րումը Ուկրաի­նա­յից՝ հօգուտ Լուգանսկ-Դոնբա­սի եւ Ղրի­մի դրա արտա­հայտությունն էր: Մինչեւ 2012 թվա­կա­նը ինքը Պուտի­նը որեւէ «ռուսա­կան իդեա», ազգա­յին ցանկա­ցած գաղա­փար հրա­պա­րա­կավ անվա­նում էր ցնորք, իսկ 2014-ին արդեն ձեւա­վորվեց ռուսա­կան կայսրության փոխա­կերպման երկրորդ փուլի «ռուսա­կան աշխարհ» հայե­ցա­կարգը, որը ենթադրում էր ետքա­շում Կովկա­սից: Վկա­յություններ կան, որ դոկտրի­նը բանա­ձեւվել էր 1984 թվա­կա­նին՝ դեռեւս Յուրի Անդրո­պո­վի շրջա­նին:

Ռուսնե­րի ետքա­շումը Կովկա­սից ի՞նչ դեր է հատկացնում Թուրքիա­յին։

Առանցա­քա­յին դեր: Որպես հիմք է ծառա­յում 2008 թվա­կա­նին Ռեջեբ Թայիբ Էրդո­ղա­նի առա­ջարկը Մոսկվա­յին՝ կիսել Վրաստա­նը: Առա­ջարկը մերժվեց Դմիտրի Մեդվե­դե­վի կողմից, որպեսզի 7 տարի անց ընդունվի արդեն ընդլայնված տեսքով: Ինչու կիսել, վերցրեք Հարա­վա­յին Կովկա­սը լրիվ: 2015-ին, Մեծ Եղեռնի ապրիլյան ոգե­կո­չումնե­րից հետո ձեւա­վորվեց Պուտին-Էրդո­ղան համա­ձայնությունը Լենին-Քեմա­լի օրի­նա­կով: Դեռեւս 1833 թվա­կա­նի Խունքար-Իսքե­լե­սիի ռուս-թուրքա­կան պայմա­նագրից սկսած ռուսա­կան օժանդա­կությունը օսմաննե­րին իր տրա­մա­բա­նա­կան ավարտին պիտի հասներ այսօր Հայաստա­նում՝ Նիկոլ Փաշինյա­նի տեսքով:

Ինչո՞ւ տրա­մա­բա­նա­կան: Շատե­րը պատճա­ռա­բա­նում են, թե ռուսնե­րի փորա­ցա­վը Հայաստա­նը չէ, այլ Արեւմուտքի զսպումը:

Ամե­նեւին: Նույնիսկ եվրո­պա­կան Արեւմուտքի հետ դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րում գտնվող Անտանտի անդամ Ռուսա­կան կայսրությունը 1916 թվա­կա­նին առարկեց Օսմանյան կայսրության մասնատման եւ Անա­տո­լիա­յի արեւելքում մեծ անկախ Հայաստան նախա­տե­սող Սայքս-Պիկո­յի համա­ձայնությա­նը: Կայա­ցավ այսպես կոչված Անտանտ-Սազո­նով երկխո­սությունը, որի արդյունքում նաեւ թղթի վրա ոչնչացվեց ռուսնե­րի անմի­ջա­կան մասնակցությամբ եւ առաջնորդությամբ ֆիզի­կա­պես բնաջնջված Հայաստա­նը: Այդ ժամա­նակ Ռուսաստան-Արեւմուտք ոչ մի հակա­սություն չկար: Ռուսնե­րի թիրա­խը, ինչպես եւ հիմա բուն Հայաստանն էր: Սա Ռուսաստա­նի համար կենսա­կան անհրա­ժեշտություն է, անկախ մեր վերա­բերմունքից: Մոսկվան մեզ ոխե­րիմ թշնա­մի է համա­րում եւ միանգա­մայն իրա­վա­ցի է: Այնտեղ մեր մասին ավե­լի ստույգ պատկե­րա­ցում ունեն, քան մենք մեր մասին, հավա­տա­ցեք: Սա պրոբլեմ է:

Արդյոք դա նշա­նա­կում է, որ Հայստա­նը դատա­պարտված է վերացման, իսկ ժողո­վուրդը արտաքսվե­լու է, ինչպես արտաքսվեց Արցա­խից:

Դետերմի­նիզմի տարրեր կան, անշուշտ, բայց այն հսկա­յա­կան դրա­մա­կան եւ քաղա­քա­կան ներդրումը, որ կատա­րում են Ռուսաստանն ու Թուրքիան Երեւա­նում եւ եվրո­պա­կան մայրա­քա­ղաքնե­րում ազդե­ցության եւ օպե­րա­տիվ ագենտուրա­յին ցանցի, ձեռնա­սուն մամուլի ոլորտում, վկա­յում է մեկ կարեոր բան: Բնա­գի­տությունից հայտնի են Նյուտո­նի օրենքնե­րը ազդե­ցության եւ հակազդե­ցության ուժե­րի ու համա­կարգի էվոլյուցիա­յի  վերա­բերյալ: Եթե չլի­ներ հազա­րամյա հայկա­կան քաղա­քակրթա­կան հենքի հսկա­յա­կան ներուժը, դիմադրության կարո­ղությունը, ապա այդքան ներդրում չէր պահանջվի։ Հայկա­կան համա­կարգը, թեեւ համե­մա­տա­կան, դինա­միկ հավա­սա­րակշռության վիճա­կում է: Իրա­կան տեղա­շարժե­րը մեր ուղե­ղում են կատարվում: Կարեւո­րը դրանց ուղղությունն է (ընգծ. – Լրագրի):

Որո­շումը մերն է՝ փոխա­կերպել ներուժը քաղա­քա­կան եւ ռազմա­կան ճնշման, թե հեռա­նալ պատմության ասպա­րե­զից: Դրա համար նախ պետք է որո­շա­կիացնել թիրա­խը եւ վերջի­նիս ոչնչացման պարա­մետրե­րը: Հայկա­կան պետությունը ոչնչացնում են դրսից եւ ներսից: Մեր գործո­ղությունը նույնպես ոչնչա­ցում պետք է նախա­տե­սի, համա­պա­տասխան, առանց փակագծե­րը բացե­լու՝ համա­պա­տասխան զինա­տե­սակնե­րի կիրառման սպառնա­լի­քով: Անշուշտ հանուն ժողո­վուրդնե­րի բարե­կա­մության, շրջա­նա­յին խաղա­ղության եւ համընդհա­նուր բարօ­րության, ինչպես պատգա­մել է պարոն Միշե­լը:

Հարցազրույցը՝ lragir.am կայքից։

Առնչվող Հոդվածներ