Հայաստան

Ստեփանակերտի Ներկայացումը Բեմադրվել Է Բիշքեկում

Դա, իհարկե, գործնականում չի երաշխավորում Արցախի բռնատեղահանված բնակչության անվտանգ վերադարձը իր հայրենիք և, մանավանդ, նրա ազատ ապրելու իրավունքը, բայց փաստացի նշանակում է, որ Բայդենի կառավարությունը Արցախի դեմ ալիևյան վարչակազմի վերջին ռազմագործողությունը ճանաչում է որպես բռնություն, ագրեսիա:

Հակոբ Բադալյան

Քառասունչորսօրյա պատերազմից հետո Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայում՝ 2021թ. հունվարի 12-ին: Միջնորդը, բնականաբար, Ռուսաստանի նախագահ Պուտինն էր: Երեք օր անց Իլհամ Ալիևը Շուշիում էր: Ընդգծենք՝ զինադադարից հետո առաջին անգամ: Դա ակնհայտ ազդակ էր, որ մոսկովյան բանակցություններում կամ դրան նախորդած ինչ-որ մի փուլում Մոսկվայի և Բաքվի միջև կայացել է սկզբունքային համաձայնություն: Հենց Շուշիից էլ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ չկա Լեռնային Ղարաբաղ, չկա կարգավիճակի հարց:

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ մտադիր չէ երկարաձգել Ազատության աջակցության օրենքի 907-րդ լրացումը շրջանցող և Ադրբեջանին ուղղակի աջակցություն արտոնող համաձայնագրի ժամկետը: Իսկ այդ լրացումը Միացյալ Նահանգների նախագահին արգելում է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ Ադրբեջանը չի ներկայացնի հստակ երաշխիքներ, որ դադարեցնում է շրջափակումները և ուժի կիրառումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: Դա, իհարկե, գործնականում չի երաշխավորում Արցախի բռնատեղահանված բնակչության անվտանգ վերադարձը իր հայրենիք և, մանավանդ, նրա ազատ ապրելու իրավունքը, բայց փաստացի նշանակում է, որ Բայդենի կառավարությունը Արցախի դեմ ալիևյան վարչակազմի վերջին ռազմագործողությունը ճանաչում է որպես բռնություն, ագրեսիա:

Մինչդեռ Կրեմլի մամուլի խոսնակ Պեսկովը, այսինքն՝ Ռուսաստանի նախագահը, համարում է, որ Ալիևը գործել է, ուշադրություն՝ միջազգային իրավունքի շրջանակներում և իր ամբողջ տարածքի նկատմամբ վերահաստատել լիակատար ինքնիշխանություն: ԱՄՆ-ը կամ հավաքական Արևմուտքը, անկասկած, իրենց շահերն ունեն, որ սպասարկում են: Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին: Տարբերությունը, սակայն, այն է, որ Արցախի ժողովրդի լիակատար բռնատեղահանությունը տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ և լռելյայն համաձայնությամբ: Առնվազն:

և փաստ է, որ Արցախի նախագահի նստավայրի դիմաց Իլհամ Ալիևի մեկ դերասանի թատրոնը բեմադրվել է ԱՊՀ երկրների բիշքեկյան գագաթնաժողովից երեք օր հետո:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *