29.3 C
Yerevan

Ստե­փա­նա­կերտի Ներկա­յա­ցումը Բեմադրվել Է Բիշքե­կում

Դա, իհարկե, գործնա­կա­նում չի երաշխա­վո­րում Արցա­խի բռնա­տե­ղա­հանված բնակչության անվտանգ վերա­դարձը իր հայրե­նիք և, մանա­վանդ, նրա ազատ ապրե­լու իրա­վունքը, բայց փաստա­ցի նշա­նա­կում է, որ Բայդե­նի կառա­վա­րությունը Արցա­խի դեմ ալիևյան վարչա­կազմի վերջին ռազմա­գործո­ղությունը ճանա­չում է որպես բռնություն, ագրե­սիա:

Հակոբ Բադալյան

Քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո Փաշինյան-Ալիև առա­ջին հանդի­պումը տեղի ունե­ցավ Մոսկվա­յում՝ 2021թ. հունվա­րի 12-ին: Միջնորդը, բնա­կա­նա­բար, Ռուսաստա­նի նախա­գահ Պուտինն էր: Երեք օր անց Իլհամ Ալիևը Շուշիում էր: Ընդգծենք՝ զինա­դա­դա­րից հետո առա­ջին անգամ: Դա ակնհայտ ազդակ էր, որ մոսկովյան բանակցություննե­րում կամ դրան նախորդած ինչ-որ մի փուլում Մոսկվա­յի և Բաքվի միջև կայա­ցել է սկզբունքա­յին համա­ձայնություն: Հենց Շուշիից էլ Իլհամ Ալիևը հայտա­րա­րեց, որ չկա Լեռնա­յին Ղարա­բաղ, չկա կարգա­վի­ճա­կի հարց:

ԱՄՆ պետքարտուղա­րությունը հայտա­րա­րել է, որ մտա­դիր չէ երկա­րաձգել Ազա­տության աջակցության օրենքի 907-րդ լրա­ցումը շրջանցող և Ադրբե­ջա­նին ուղղա­կի աջակցություն արտո­նող համա­ձայնագրի ժամկե­տը: Իսկ այդ լրա­ցումը Միացյալ Նահանգնե­րի նախա­գա­հին արգե­լում է ռազմա­կան օգնություն ցուցա­բե­րել Ադրբե­ջա­նի կառա­վա­րությա­նը, քանի դեռ Ադրբե­ջա­նը չի ներկա­յացնի հստակ երաշխիքներ, որ դադա­րեցնում է շրջա­փա­կումնե­րը և ուժի կիրա­ռումը Հայաստա­նի և Լեռնա­յին Ղարա­բա­ղի դեմ: Դա, իհարկե, գործնա­կա­նում չի երաշխա­վո­րում Արցա­խի բռնա­տե­ղա­հանված բնակչության անվտանգ վերա­դարձը իր հայրե­նիք և, մանա­վանդ, նրա ազատ ապրե­լու իրա­վունքը, բայց փաստա­ցի նշա­նա­կում է, որ Բայդե­նի կառա­վա­րությունը Արցա­խի դեմ ալիևյան վարչա­կազմի վերջին ռազմա­գործո­ղությունը ճանա­չում է որպես բռնություն, ագրե­սիա:

Մինչդեռ Կրեմլի մամուլի խոսնակ Պեսկո­վը, այսինքն՝ Ռուսաստա­նի նախա­գա­հը, համա­րում է, որ Ալիևը գործել է, ուշադրություն՝ միջազգա­յին իրա­վունքի շրջա­նակնե­րում և իր ամբողջ տարածքի նկատմամբ վերա­հաստա­տել լիա­կա­տար ինքնիշխա­նություն: ԱՄՆ‑ը կամ հավա­քա­կան Արևմուտքը, անկասկած, իրենց շահերն ունեն, որ սպա­սարկում են: Նույնը վերա­բե­րում է նաև Ռուսաստա­նին: Տարբե­րությունը, սակայն, այն է, որ Արցա­խի ժողովրդի լիա­կա­տար բռնա­տե­ղա­հա­նությունը տեղի է ունե­ցել ՌԴ խաղա­ղա­պահ զորախմբի ներկա­յությամբ և լռելյայն համա­ձայնությամբ: Առնվազն:

և փաստ է, որ Արցա­խի նախա­գա­հի նստա­վայրի դիմաց Իլհամ Ալիևի մեկ դերա­սա­նի թատրո­նը բեմադրվել է ԱՊՀ երկրնե­րի բիշքեկյան գագաթնա­ժո­ղո­վից երեք օր հետո:

Առնչվող Հոդվածներ