26.4 C
Yerevan

Մի Ուշագրավ Փաստաթղթի Մասին

Մենք ունենք մեր ՍԵՓԱԿԱՆ տարածքը Ադրբե­ջա­նում, հասկանու՞մ եք, սեփա­կա­նը։ Դա Ադրբե­ջա­նի տարածքը չէ, դա մեր տարածքն է՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայե­րի տարածքը։ Դա Լեռնա­յին Ղարա­բա­ղի ադրբե­ջանցի­նե­րի տարածքն է, բայց ոչ երբեք Ադրբե­ջա­նի։

Շուշան Ղազարյան

Չգի­տեմ, այս փաստաթղթի մասին տեղյա՞կ է արդյոք, մեր ԱԳՆ‑ն։ Այս փաստա­թուղթը բանա­վոր հրա­պա­րա­կեց ԼՂԻՄ Մարզկո­մի նախկին ղեկա­վար Հենրիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ, 1989թ հոկտեմբե­րին, Մոսկվա­յում՝ ԽՍՀՄ Կենտկո­մի ղեկա­վա­րության, Ղարա­բա­ղի ու Ադրբե­ջա­նի ԽՍՀՄ ԳԽ պատգա­մա­վորնե­րի հանդիպման ժամա­նակ, երբ քննարկվում էր ԼՂԻՄ‑ը Ադրբե­ջա­նի կազմից դուրս բերե­լու ու Կենտրո­նի ենթա­կա­յությա­նը հանձնե­լու Վոլսկու առա­ջարկած ծրա­գի­րը, որի տակ ստո­րագրել էր Մոսկվա­յից Ստե­փա­նա­կերտ ժամա­նած ԽՍՀՄ ժողովրդա­կան պատգա­մա­վորնե­րի Ղարա­բա­ղի հարցով հանձնա­խումբը։ Որոշման նախա­գի­ծը կներկա­յացնեմ ավե­լի ուշ։
Ահա փաստա­թուղթը։
“Լեռնա­յին Ղարա­բա­ղը 1921թ մտել է Ադրբե­ջա­նի կազմի մեջ իր սեփա­կան սահմաննե­րով։ Այդ սահմաննե­րը հստակ ամրագրված են Ադրբե­ջա­նի Սահմա­նադրության մեջ՝ “Օրենք Լեռնա­յին Ղարա­բա­ղի Ինքնա­վար մարզի մասին” օրենքով։ Այնտեղ շատ հստակ գրված է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի Ինքնա­վար մարզի տարածքը չի կարող փոփո­խության ենթարկվել, առանց մարզի տեղա­կան իշխա­նություննե­րի համա­ձայնության։ Այսինքն՝ մենք ունենք մեր ՍԵՓԱԿԱՆ տարածքը Ադրբե­ջա­նում, հասկանու՞մ եք, սեփա­կա­նը։ Դա Ադրբե­ջա­նի տարածքը չէ, դա մեր տարածքն է՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայե­րի տարածքը։ Դա Լեռնա­յին Ղարա­բա­ղի ադրբե­ջանցի­նե­րի տարածքն է, բայց ոչ երբեք Ադրբեջանի։Եւ դուրս բերե­լով մարզը Ադրբե­ջա­նի ենթա­կա­յությունից, մենք ոչ մի ուժա­յին ճնշում չենք գործադրում։ Բացարձակ։ Ես կարծում եմ մարզը Ադրբե­ջա­նի կազմից դուրս բերելն ու Կենտրո­նի ենթա­կա­յությա­նը հանձնե­լը, կթուլացնի լարվա­ծությունն ու կվե­րա­կանգնի կարգուկա­նո­նը մարզում”։
Սա դիվա­նա­գետնե­րի ձեռքին հաղթաթղթի պես կարեւոր փաստա­թուղթ է, որը պետք է գտնել եւ օգտա­գործել։ Ժամա­նա­կին այդ ու շատ ավե­լի այլ, դրան հարող փաստաթղթեր պահպանվել են Լեռնա­յին Ղարա­բա­ղի մարզա­յին արխի­վում, Հենրիկ Պողոսյանն ասաց, որ ինքը տեսել է դրանք։ Բայց Կեւորկո­վի հեռա­նա­լուց հետո, դրանք անհե­տա­ցել են։ Կամ տարել էր հետը, կամ, ինչպես Արցա­խի ներկա իշխա­նություններն են վարվել, այրել, ոչնչացրել է։
Տարի­ներ առաջ ԱԳ նախա­րար Էդվարդ Նալբանդյա­նին Պրա­հա­յում հանդիպման ժամա­նակ ասել էի այս փաստաթղթի մասին։ Նրա խոսնակ Տիգրան ԲԱԼԱՅԱՆԸ խոստա­ցավ հետաքրքրվել, գտնել փաստա­թուղթը։ Ես անգամ հուշե­ցի՝ որտեղ փնտրել։ Ես մի քանի տարի աշխա­տել եմ Հայաստա­նի պետա­կան արխի­վում ու նմա­նօ­րի­նակ փաստաթղթեր պահպանվել են Հայաստա­նի հեղկո­մի ֆոնդում։ Բայց ցավոք, այդ ֆոնդը 70-ականնե­րին, Մոսկվա­յի պահանջով, առանց պատճե­նե­րը պահե­լու, մեր արխի­վի խելոք ղեկա­վա­րությունը հանձնվել է ԽՍՀՄ Կենտրո­նա­կան արխիվ։ Բնա­կան է, մյուս հանրա­պե­տություննե­րը հրա­ժարվել են իրենց ֆոնդե­րը հանձնել Մոսկվա­յին, բայց․․․դե մենք ուրիշ ենք ռսի հանդեպ մեր անա­գո­րույն սիրով ու հավա­տարմությաբ։ Միայն այնտեղ կարե­լի է գտնել Խորհրդա­յին Հայաստա­նի եւ Անդրֆե­դե­րա­ցիա­յի մասին բոլոր կարեւոր փաստաթղթե­րը, որոնք կօգնեն քաղա­քա­կան հարթակ բերել Ղարա­բա­ղի հարցը։ Դե բայց ներկա պաշտոնյա­նե­րի, մեղմ ասած, աղե­տա­լի անգրա­գի­տության բետո­նե պատին, մոտե­նալ անգամ հնա­րա­վոր չէ, ուր մնաց խորհուրդ ու խոսք ասել։
Իսկ թե ինչ դեպքեր էին նախորդել այս քննարկմա­նը, դեռ կանդրա­դառնանք։

Գրա­ռումը՝ Շուշան Ղազարյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ