24.7 C
Yerevan

Մտա­վո­րա­կա­նը Հայակրթա­կան Խնդիրնե­րի Մասին

Եվ հենց այդտեղ է գալիս կրթության հիմնախնդի­րը՝ հային հայ պահել և նրա հավա­քա­կան ինքնությունը ավե­լի հզո­րացնել, փակել նահանջի ճանա­պարհը, որովհետև հայե­րե­նը նահանջում է լայն թափով: Շատերն են հետ քաշվել հայոց լեզվից և դա արտա­հայտվում է նաև ընտա­նիքնե­րում, որտեղ հայոց լեզուն շատ դեպքե­րում այլևս չի կատա­րում իր հիմնա­կան դերն ու նշա­նա­կությունը:

Միհրան Քիւրտողլեան

Ակա­նա­վոր դաշնակցա­կան Միհրան Քյուրդօղլյանն իր ֆեյսբուքի էջում բավա­կան ուշագրավ և կարև­որ խնդիր էր շոշա­փել՝ վերնագրված «Հայակրթա­կան խնդիրներ»: Յոթ Մասից բաղկա­ցած այդ շարքն ամբողջո­վին նվիրված էր Սփյուռքում հայակրթա­կան հիմնա­կան խնդիրնե­րին, որոնց ոչ բավա­րար չափով ուշադրություն դարձնե­լու դեպքում կարող են շատ մեծ խնդիրներ առա­ջա­նալ: 

Քյուրդօղլյա­նը, խոսե­լով Սփյուռքում կրթա­կան հարցե­րի, մասնա­վո­րա­պես դպրո­ցի մասին, հաստա­տում է, որ դպրո­ցը շատ կարև­որ է հատկա­պես Սփյուռքում՝ հանդի­սա­նա­լով ոչ միայն իբրև զուտ կրթա­կան, այլ նաև ներհա­մայնքա­յին կապող օղակ և կարև­որ ազգա­պահպան առա­քե­լություն կատա­րող երև­ույթ: Այդ իսկ պատճա­ռով էլ շատ կարև­որ է Սփյուռքի ամեն օջա­խում գոնե մեկ կայա­ցած հայկա­կան դպրոց ունե­նա­լը: Դժբախտա­բար կրթա­կան հայե­ցա­կարգը բացա­կա­յում է, թեև բավա­կան մեծ աշխա­տանք կա կատարված: Կարե­լի է նույնիսկ ասել, որ հենց այդ հայե­ցա­կարգի բացա­կա­յությունն ու թերի կառա­վա­րումն էլ հանգեցրել է ժամա­նա­կի ու ռեսուրսի վատնման, ինչից կարե­լի էր խոսւա­փել հստակ ու կանո­նա­կարգված աշխա­տանքի պարա­գա­յում:

Խոսե­լով դպրո­ցի ու կրթա­կան հիմնախնդիրնե­րի մասին Քյուրդօղլյա­նը հստա­կո­րեն մատնանշում է դասագրքե­րի խնդի­րը: Նշվում է, որ դասագրքե­րը ինքնանպա­տակ չպի­տի լինեն, չպի­տի պարզա­պես շտե­մա­րա­նա­յին հնա­ցած ու խրթին բառա­կա­պակցություննե­րի ամբողջա­ցում լինի, այլ ունե­նա ճանա­չե­լու և հասկա­նա­լու հնա­րա­վո­րություն տվող իմաստ: Որովհետև հենց դասագրքերն են հաճախ կարև­որ կապող օղակ հանդի­սա­նում աշա­կերտի և ուսումնա­սիրվող առարկա­յի միջև: 

Մեկ այլ կարև­որ երև­ույթ է աշա­կերտ-ուսուցիչ կապը, որը ոչ միայն ու պարզա­պես կրթա­կան երև­ույթ է, այլ, հաշվի առնե­լով օտար երկրում հայության կրթա­կան հարցե­րի յուրա­հատկությունը, կարև­որ մշա­կութա­յին իրո­ղություն: Կարև­որ է ուսուցչի կերպա­րը, որը պիտի լինի ոգեշնչող ու ոգև­ո­րող, օրի­նակ ծառա­յող: Ուսուցի­չը մտա­վո­րա­կա­նի կարգա­վի­ճակ է: Աշա­կերտը պարզա­պես չլի­նի մարդ, ով կուրո­րեն հետև­ում է ցուցումնե­րին և կատա­րում առա­ջադրանքնե­րը, նա չպետք է լինի պարզա­պես առարկա­նե­րը մեքե­նա­յո­րեն սովո­րող, այլ պիտի կաորղա­նա զարգացնել հայկա­կան մտա­ծո­ղություն: Հենց այդ պատճա­ռով էլ խնդի­րը ոչ թե կրթության տեխնի­կա­կան, այլ սկզբունքա­յին էության մեջ է: Եվ դրա­նով է պայմա­նա­վորված նաև սփյուռքյան մտա­վո­րա­կաննե­րի և հայտնի մարդկանց այցի անհրա­ժեշտությունը հայկա­կան դպրոցներ: Ցանկա­լի է, որ նման մարդիկ հաճա­խա­կի այցե­լեն դպրոցներ, զրուցեն աշա­կերտնե­րի հետ, կրթությունը չմնա պարզա­պես անգիր արված բանաձև, այլ լինի հայա­չունչ, կատա­րի իր վրա դրված ոչ միայն տեխնի­կա­կան տառա­ճա­նա­չության, այլև հայա­շունչ լինե­լու իմաստը:

Բայց հայա­գի­տության նկատմամբ խորն արտա­հայտված անտարբե­րություն է նկատվում: Մրցակցություն չկա: Սփյուռքում հետզհե­տե գնա­լով բազմա­թիվ են դառնում ուծացվող հայե­րը, որոնք դեռ մի որոշ ժամա­նակ կպահպա­նեն իրենց հայա­խո­սությունն ու հայկա­կան որոշ ավանդույթնե­րի կատա­րումը, բայց դա կլի­նի զուտ սովո­րույթի ուժով ինքնա­բե­րա­բար կատարվող գործո­ղություններ, այլ ոչ թե հստակ հասկացված ու ընտրած գործունություն: Եվ հենց այդտեղ է գալիս կրթության հիմնախնդի­րը՝ հային հայ պահել և նրա հավա­քա­կան ինքնությունը ավե­լի հզո­րացնել, փակել նահանջի ճանա­պարհը, որովհետև հայե­րե­նը նահանջում է լայն թափով: Շատերն են հետ քաշվել հայոց լեզվից և դա արտա­հայտվում է նաև ընտա­նիքնե­րում, որտեղ հայոց լեզուն շատ դեպքե­րում այլևս չի կտա­րում իր հիմնա­կան դերն ու նշա­նա­կությունը: Ընտա­նի­քում հայե­րեն խոսե­լու հրա­մա­յա­կա­նը բավա­կան սրված է, քիչ են այն հայկա­կան ընտա­նիքնե­րը որտեղ հայե­րե­նը պարզա­պես նշխարքի կարգա­վի­ճակ չունի, այլ իրա­պես կիրառվում է որպես ամբողջա­կան լեզվամտա­ծո­ղություն:

Դպրո­ցը ազգա­պահպա­նության մեծ դարբնոց է, որի ներկա­յությունն իրա­պես օգնում է պահպա­նել սեփա­կան ազգա­յին գիտակցությունը և դպրոցն էլ աճեցնել ու դարձնել ոչ միայն կրթա­կան, այլև հայա­պահպանման կենտրոն: Ահա սա է նաև հայկա­կան դպրո­ցի առա­քե­լությունը:

Հաշվի առնե­լով պրն Քյուրդօղլյա­նի շեշտած խնդիրնե­րը, որի միայն մի մասը շոշա­փե­ցինք այսօր, կարող ենք պնդել, որ մեր առջև ծառա­ցած է հսկա­յա­կան խնդիր, որոը կարող է չլուծման պարա­գա­յում այնքան կուտակվել, որ համա­հայկա­կան աղե­տի առաջ կանգնեցնել բոլո­րին: Եվ հենց այդտեղ է, որ հայությունը պիտի առա­վել գիտակցված կենտրո­նա­նա այդ կարև­որ, բայց հաճախ ոչ համարժեք ուշադրություն վայե­լող խնդրի վրա:

Առնչվող Հոդվածներ