29.3 C
Yerevan

Հոկտեմբե­րի 27‑ի Շահա­ռունե­րը

Հոկտեմբե­րի 27-ից հետո Հայաստա­նում իշխա­նությունն ամբողջո­վին հանձնվեց Ռ. Քոչարյա­նին, ով էլ ինդուլգենցիա ստա­ցավ հյուսի­սից՝ անե­լու Հայաստա­նում ինչ ուզում է: Կարճ ժամա­նա­կում ոչ միայն «գույք պարտքի դիմաց» ձևա­չա­փով ՀՀ ինքնիշխա­նության հենասյունե­րից շատ կարև­որնե­րը հանձնվե­ցին Ռուսաստա­նին, այլև անձնա­պես հարստա­ցավ Ռ. Քոչարյա­նը, որի մասին առ այսօր չեն դադա­րում խոսակցություննե­րը, որպես դոլա­րա­յին միլիարդա­տի­րոջ:

Դավիթ Ստե­փանյան

Քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը 1inAM‑ի տաղա­վա­րում անդրա­դարձել է հոկտեմբե­րի 27‑ի սպանդին և դրա ունե­ցած նշա­նա­կությա­նը Հայաստա­նի հետա­գա խնդիրնե­րի համա­տեքստում:

Դավիթ Ստե­փանյա­նը նշեց, որ հոկտեմբե­րի 27‑ը ըստ էության Հայաստա­նի քաղա­քա­կան կյանքը բաժա­նեց երկու մասի՝ մինչև ահա­բեկչություն և դրա­նից հետո: Հոկտեմբե­րի 27‑ը, որի ժամա­նակ գլխատվեց Հայաստա­նի քաղա­քա­կան էլի­տա­յի գլուխը, Հայաստա­նի հաջորդ իշխա­նություննե­րի համար իսկա­կան փորձա­քար ու դժբախտություն դարձավ: Հոկտեմբե­րի 27-ից հետո Հայաստա­նը խոշոր հաշվով մեծ հարվածնե­րի տակ ընկավ, որը տասնյակ տարի­ներ տևեց:

Քաղա­քա­գետն իր խոսքում նշեց, որ 1999թ. ինքը ծառա­յում էր ՀՀ բանա­կում և զորա­մա­սում իրենք չգիտեին,թ ե ինչ է տեղի ունե­ցել: Ահա­բեկչության մասին նրանց տեղե­կացրել է զորա­մա­սի հրա­մա­նա­տա­րը, ապա ասել, որ եթե զինվորնե­րի շարքե­րում դաշնակցա­կաններ կան, ապա թող դուրս գան շարքից, ինքը կզո­րացրի նրանց, քանի որ նրանք արժա­նի չեն ՀՀ բանա­կի կազմում լինե­լուն: Դավիթ Ստե­փանյա­նը ավե­լացրեց, որ խոսքը չի գնում ՀՅԴ կուսակցության մասին ընդհանրա­պես, այլ արտա­ցո­լում է այն, թե ինչ տպա­վո­րություն կար մարդկանց մոտ հոկտեմբե­րի 27‑ի կազմա­կերպման գործում: 

Հոկտեմբե­րի 27-ից հետո Հայաստա­նում իշխա­նությունն ամբողջո­վին հանձնվեց Ռ. Քոչարյա­նին, ով էլ ինդուլգենցիա ստա­ցավ հյուսի­սից՝ անե­լու Հայաստա­նում ինչ ուզում է: Կարճ ժամա­նա­կում ոչ միայն «գույք պարտքի դիմաց» ձևա­չա­փով ՀՀ ինքնիշխա­նության հենասյունե­րից շատ կարև­որնե­րը հանձնվե­ցին Ռուսաստա­նին, այլև անձնա­պես հարստա­ցավ Ռ. Քոչարյա­նը, որի մասին առ այսօր չեն դադա­րում խոսակցություննե­րը, որպես դոլա­րա­յին միլիարդա­տի­րոջ:
Քաղա­քա­գե­տը նշում է, որ Ռ. Քոչարյա­նը իշխա­նություն դառնա­լուց առաջ երբեք նման ունեցվածքի տեր չի եղել, հարստա­ցումը հավա­նա­բար տեղի է ունե­ցել նրա իշխա­նության օրոք, երբ հարստա­ցավ ոչ միայն հենց ինքը, այլև իր մերձա­վոր շրջա­պա­տը: 

Դավիթ Ստե­փանյանն առա­ջարկում է հոկտեմբե­րի 27-ին նայել ոչ թե նեղ ներիշխա­նա­կան, այլ լայն աշխարհա­քա­ղա­քա­կան կոնտեքստում և այդ ժամա­նակ խոշոր հաշվով հասկա­նա­լի է լինում, թե ում էր ձեռք տալիս այդ ամե­նը: Զանգե­զուրի միջանցքը, որի մասին խոսում են հիմա, ակտուալ է եղել նաև այն տարի­նե­րին՝ Մեղրիի միջանցք անունով: Ընդ որում ՀՀ անվտանգության խորհրդի անդամնե­րի մեծա­մասնությունը կողմ էր դրան և խոշոր հաշվով դրան կտրա­կա­նա­պես դեմ էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյա­նը: Հոկտեմբե­րի 27‑ը, որին զոհ գնա­ցին նաև իրենք, ազա­տեց շատե­րի ձեռքնե­րը ՀՀ ինքնիշխա­նությա­նը ամեն կերպ հարվա­ծե­լու համար:

Բայց ի՞նչն էր ստի­պում ՀՀ իշխա­նություննե­րին կամ որոշ դեմքե­րի, նպաստել Հայաստա­նի քանդմա­նը՝ սեփա­կան անձնա­կան շահե՞րը, թե մեկ այլ բան: Դա պիտի պարզի արդա­րա­դա­տությունը, քանի որ և՛ լիա­զո­րություննե­րը, և՛ դեպքի մանրա­մասնե­րը նրանց են հայտնի:

Դավիթ Ստե­փանյա­նը նաև տարա­կուսանք հայտնեց այն մասին, թե ինչպես 2018թ. Ռ. Քոչարյա­նին քրեա­կան հետապնդման ենթարկե­ցին խիստ անո­րոշ մի հոդվա­ծով՝ սահմա­նադրա­կան կարգի տապալման մեղադրանքով, երբ նրան կարե­լի էր շատ ավե­լի ռեալ և ծանր հոդվածնե­րով մեղադրանք ներկա­յացնել: Քաղա­քա­գե­տը նաև ուշադրություն հրա­վի­րեց այն բանի վրա, որ նույնիսկ 2018թ. կային մարդիկ, ովքեր պնդում էին, որ Քոչարյա­նը չպի­տի նստի, քանի որ «շատ բան գիտի»: Այո՛, սկսվե­ցին ինչ որ գործընթացներ այդ ահա­բեկչությունը վերջնա­կա­նա­պես պարզե­լու և մեղա­վորնե­րին բացա­հայտե­լու առումով, բայց այդպես էլ ոչ մի հիմնա­վոր արդյունք մինչև օրս գրանցված չէ: Դա կարող է նաև պայմա­նա­վորված լինել այն հանգա­մանքով, որ կազմա­կերպիչնե­րը շատ հմտո­րեն են խճճել թելե­րը, բայց ի վերջո հույս կա, որ իրա­կա­նությունը շուտով պիտի ամբողջո­վին բացա­հայտվի և մեղա­վորնե­րը իրենց պատի­ժը ստա­նան՝ Հայաստա­նի ինքնիշխա­նությա­նը հարվա­ծե­լու և Հայաստա­նի ապա­գան վտանգե­լու համար՝

Մանրա­մասնե­րը տեսանյութում՝

Առնչվող Հոդվածներ