Հայաստան

Հոկտեմբերի 27-ի Շահառուները

Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում իշխանությունն ամբողջովին հանձնվեց Ռ. Քոչարյանին, ով էլ ինդուլգենցիա ստացավ հյուսիսից՝ անելու Հայաստանում ինչ ուզում է: Կարճ ժամանակում ոչ միայն «գույք պարտքի դիմաց» ձևաչափով ՀՀ ինքնիշխանության հենասյուներից շատ կարևորները հանձնվեցին Ռուսաստանին, այլև անձնապես հարստացավ Ռ. Քոչարյանը, որի մասին առ այսօր չեն դադարում խոսակցությունները, որպես դոլարային միլիարդատիրոջ:

Դավիթ Ստեփանյան

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը 1inAM-ի տաղավարում անդրադարձել է հոկտեմբերի 27-ի սպանդին և դրա ունեցած նշանակությանը Հայաստանի հետագա խնդիրների համատեքստում:

Դավիթ Ստեփանյանը նշեց, որ հոկտեմբերի 27-ը ըստ էության Հայաստանի քաղաքական կյանքը բաժանեց երկու մասի՝ մինչև ահաբեկչություն և դրանից հետո: Հոկտեմբերի 27-ը, որի ժամանակ գլխատվեց Հայաստանի քաղաքական էլիտայի գլուխը, Հայաստանի հաջորդ իշխանությունների համար իսկական փորձաքար ու դժբախտություն դարձավ: Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանը խոշոր հաշվով մեծ հարվածների տակ ընկավ, որը տասնյակ տարիներ տևեց:

Քաղաքագետն իր խոսքում նշեց, որ 1999թ. ինքը ծառայում էր ՀՀ բանակում և զորամասում իրենք չգիտեին,թ ե ինչ է տեղի ունեցել: Ահաբեկչության մասին նրանց տեղեկացրել է զորամասի հրամանատարը, ապա ասել, որ եթե զինվորների շարքերում դաշնակցականներ կան, ապա թող դուրս գան շարքից, ինքը կզորացրի նրանց, քանի որ նրանք արժանի չեն ՀՀ բանակի կազմում լինելուն: Դավիթ Ստեփանյանը ավելացրեց, որ խոսքը չի գնում ՀՅԴ կուսակցության մասին ընդհանրապես, այլ արտացոլում է այն, թե ինչ տպավորություն կար մարդկանց մոտ հոկտեմբերի 27-ի կազմակերպման գործում: 

Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում իշխանությունն ամբողջովին հանձնվեց Ռ. Քոչարյանին, ով էլ ինդուլգենցիա ստացավ հյուսիսից՝ անելու Հայաստանում ինչ ուզում է: Կարճ ժամանակում ոչ միայն «գույք պարտքի դիմաց» ձևաչափով ՀՀ ինքնիշխանության հենասյուներից շատ կարևորները հանձնվեցին Ռուսաստանին, այլև անձնապես հարստացավ Ռ. Քոչարյանը, որի մասին առ այսօր չեն դադարում խոսակցությունները, որպես դոլարային միլիարդատիրոջ:
Քաղաքագետը նշում է, որ Ռ. Քոչարյանը իշխանություն դառնալուց առաջ երբեք նման ունեցվածքի տեր չի եղել, հարստացումը հավանաբար տեղի է ունեցել նրա իշխանության օրոք, երբ հարստացավ ոչ միայն հենց ինքը, այլև իր մերձավոր շրջապատը: 

Դավիթ Ստեփանյանն առաջարկում է հոկտեմբերի 27-ին նայել ոչ թե նեղ ներիշխանական, այլ լայն աշխարհաքաղաքական կոնտեքստում և այդ ժամանակ խոշոր հաշվով հասկանալի է լինում, թե ում էր ձեռք տալիս այդ ամենը: Զանգեզուրի միջանցքը, որի մասին խոսում են հիմա, ակտուալ է եղել նաև այն տարիներին՝ Մեղրիի միջանցք անունով: Ընդ որում ՀՀ անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը կողմ էր դրան և խոշոր հաշվով դրան կտրականապես դեմ էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը: Հոկտեմբերի 27-ը, որին զոհ գնացին նաև իրենք, ազատեց շատերի ձեռքները ՀՀ ինքնիշխանությանը ամեն կերպ հարվածելու համար:

Բայց ի՞նչն էր ստիպում ՀՀ իշխանություններին կամ որոշ դեմքերի, նպաստել Հայաստանի քանդմանը՝ սեփական անձնական շահե՞րը, թե մեկ այլ բան: Դա պիտի պարզի արդարադատությունը, քանի որ և՛ լիազորությունները, և՛ դեպքի մանրամասները նրանց են հայտնի:

Դավիթ Ստեփանյանը նաև տարակուսանք հայտնեց այն մասին, թե ինչպես 2018թ. Ռ. Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկեցին խիստ անորոշ մի հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով, երբ նրան կարելի էր շատ ավելի ռեալ և ծանր հոդվածներով մեղադրանք ներկայացնել: Քաղաքագետը նաև ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ նույնիսկ 2018թ. կային մարդիկ, ովքեր պնդում էին, որ Քոչարյանը չպիտի նստի, քանի որ «շատ բան գիտի»: Այո՛, սկսվեցին ինչ որ գործընթացներ այդ ահաբեկչությունը վերջնականապես պարզելու և մեղավորներին բացահայտելու առումով, բայց այդպես էլ ոչ մի հիմնավոր արդյունք մինչև օրս գրանցված չէ: Դա կարող է նաև պայմանավորված լինել այն հանգամանքով, որ կազմակերպիչները շատ հմտորեն են խճճել թելերը, բայց ի վերջո հույս կա, որ իրականությունը շուտով պիտի ամբողջովին բացահայտվի և մեղավորները իրենց պատիժը ստանան՝ Հայաստանի ինքնիշխանությանը հարվածելու և Հայաստանի ապագան վտանգելու համար՝

Մանրամասները տեսանյութում՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *