30.1 C
Yerevan

Հարձա­կում Ինքնիշխա­նության Վրա

Ռուսնե­րը դավա­ճա­նել ու ծախել են Հայաստա­նը և իրենց ներքին լսա­րա­նին բացատրե­լու կարիք ունեն, թե այդ ինչպես պատա­հեց, որ տարա­ծաշրջա­նում ամե­նա­ռուսա­մետ Արցախն անգամ ռուսնե­րին է դավա­ճան համա­րում: Նրանք պիտի բացատրեն իրենց լսա­րա­նին, թե ինչպես է, որ նախկին ԽՍՀՄ ճամբա­րի բոլոր երկրնե­րը դավա­ճան են դառնում և այլ ելք չեն տեսնում, քան թիրա­խա­վորված մեդիա­հարձա­կումնե­րը: Ընդ որում ռուսնե­րը, շատ հավա­նա­կան է, որ չբա­վա­րարվեն միայն խոսքով, այլև դիմեն ուրիշ քայլե­րի: Չբա­ցառվեց, որ գազը կթանկա­նաա կամ կկտրվի, կամ թեկուզ իրենց անձե­րի հանդեպ հարձա­կում կիրա­կա­նացվի: 


Պետրոս Ղազարյա­նի հյուրերն էին  «Իրա­զեկ քաղա­քա­ցի­նե­րի միա­վո­րում» հասա­րա­կա­կան կազմա­կերպության հիմնա­դիր և ծրագրե­րի համա­կարգող Դանիել Իոաննիսյա­նը,  Հելսինկյան քաղա­քա­ցիա­կան ասամբլեա­յի Վանա­ձո­րի գրա­սենյա­կի նախա­գահ Արթւոր Սաքունցը,  «Մոդուս Վիվենդի» կենտրո­նի նախկին ղեկա­վար Արա Պապյա­նը, քաղա­քա­գետ Ստյո­պա Սաֆարյանը,Հայաստանի Եվրո­պա­կան կուսակցության նախա­գահ Տիգրան Խզմալյա­նը։

Քննարկումը նվիրված է եղել նախօ­րե­րին ռուսա­կան Առա­ջին ալի­քով Հայաստա­նին և հայ մի շարք քաղա­քա­կան-հասա­րա­կա­կան գործիչնե­րին և պաշտոնյա­նե­րին վերա­բե­րող հաղորդմա­նը, որն ավե­լի շատ կարե­լի է համար որպես մեդիա­հարձա­կում: Այդ հաղորդումը, որում տեղ էր գտել բավա­կան զարմա­նա­լի մի վերնա­գիր՝ Աղետ բերողնե­րը, պարունա­կում էր աղա­վաղված տեղե­կատվություններ վերը հիշված գործիչնե­րի մասին՝ պնդե­լով, որ նրանք հանդի­սա­նում են Ջորջ Սորո­սի «Բաց հասա­րա­կություննե­րի հիմնադրամ»-ի ակտիվ շահա­ռուներ՝ սորո­սա­կաններ և նրանք կործա­նում են Հայաստա­նը և ՀՀ-ին դրդում դավա­ճա­նա­կան գործո­ղություննե­րի Ռուսաստա­նի նկատմամբ: Մեղադրանքներ ուղղված էին ինչպես հյուրընկալված գործիչնե­րին, այնպես էլ պետա­կան պաշտոնյա­նե­րին, ինչպես օրի­նակ ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին:

Հաղորդա­վար Պետրոս Ղազարյա­նը հումո­րով ասաց, որ ներկա գտնվող անձինք բոլորն էլ «ակա­նա­վոր սորո­սա­կաններ» են, բայց ինչպես պարզվեց հյուրե­րի խոսքից, նրանց մի մասը, ինչպես օրի­նակ Ստյո­պա Սաֆարյա­նը, Արամ Պապյա­նը, հայտա­րա­րե­ցին, որ իրենք երբևէ չեն օգտվել Ջորջ Սորո­սի գումարներնե­րից:

Դանիել Իոաննիսյա­նը հայտա­րա­րեց, որ Ռուսաստա­նում նման մեդիա­հարձա­կումնե­րը իինչ որ նորություն չեն ենթադրում իրենցից: Դա Ռուսաստա­նում ընդունված պրակտի­կա է և ամեն անգամ, երբ Ռուսաստա­նը վտանգ է զգում որևէ տեղից, ամեն անգամ փորձ է անում նման անհե­թեթ մեղադրանքնե­րով վարկա­բե­կել ընտրված երկրի որո­շա­կի հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան հատվա­ծի, քանի որ կարծում են, որ այդ գործիչնե­րը թշնա­մություն ունեն Ռուսաստա­նի դեմ: Արթուր Սաքունցը համա­ձայնվեց այդ տեսա­կե­տի հետ՝ նշե­լով, որ այստեղ հարցը Սորո­սը չէ, այլ ռուսա­կան քաղա­քա­կա­նությունը դեմոկրա­տա­կան հասա­րա­կարգե­րի նկատմամբ: 

Այդ տեսա­կե­տը կիսե­ցին և՛ Արա Պապյա­նը, և՛ Ստյո­պա Սաֆարյա­նը, և՛ Տիգրան Խզմալյա­նը: Ստյո­պա Սաֆարյա­նը, այնուա­մե­նայնիվ առա­ջարկեց ավե­լի լուրջ վերա­բերվել այդ հաղորդմա­նը: Հարցը միայն ռուսնե­րի՝ վտանգ զգա­լուն ուղղված չէ: Ռուսնե­րը դավա­ճա­նել ու ծախել են Հայաստա­նը և իրենց ներքին լսա­րա­նին բացատրե­լու կարիք ունեն, թե այդ ինչպես պատա­հեց, որ տարա­ծաշրջա­նում ամե­նա­ռուսա­մետ Արցախն անգամ ռուսնե­րին է դավա­ճան համա­րում: Նրանք պիտի բացատրեն իրենց լսա­րա­նին, թե ինչպես է, որ նախկին ԽՍՀՄ ճամբա­րի բոլոր երկրնե­րը դավա­ճան են դառնում և այլ ելք չեն տեսնում, քան թիրա­խա­վորված մեդիա­հարձա­կումնե­րը: Ընդ որում ռուսնե­րը, շատ հավա­նա­կան է, որ չբա­վա­րարվեն միայն խոսքով, այլև դիմեն ուրիշ քայլե­րի: Չբա­ցառվեց, որ գազը կթանկա­նաա կամ կկտրվի, կամ թեկուզ իրենց անձե­րի հանդեպ հարձա­կում կիրա­կա­նացվի: 

Մասնա­կիցնե­րը միա­հա­մուռ նշե­ցին ռուսա­կան ալիքնե­րը մուլտիպլքե­սից անջա­տե­լու և Հայաստա­նում արգե­լե­լու որո­շումը, քանի որ այդ ալիքնե­րով ուղղա­կիո­րեն կեղծիք ու թշնա­մանք է տարածվում Հայաստա­նի դեմ: Ռուսնե­րը նման կերպ իրենց պահել են Մոլդո­վա­յի, Վրաստա­նի նկատմամբ, երբ այդ երկրնե­րում ևս համբե­րությունը լցվել է ռուսա­կան քաղա­քա­կա­նության նկատմամբ: Պուտինյան ռեժի­մը իսկա­կան թշնա­մի է և այդ թշնա­մուն ատե­լու համար գումարներ պետք չեն: Իրենք առանց փողի էլ պայքա­րել են այդ ռեժի­մի հարձա­կումնե­րի դեմ:

Մասնա­կիցնե­րի ելույթնե­րում նաև խոսք կար հենց Սորո­սի ու նրա գումարնե­րից օգտվողնե­րի մասին: Եթե Պետրոս Ղազարյա­նը ցանկա­նում է հրա­վի­րել այսպես կոչված իրա­կան սորո­սա­կաննե­րի, ապա պետք է հրա­վի­րի հենց նույն Անդրա­նիկ Թևանյա­նին, որ իր ժամա­նա­կին նուն Սորո­սից գումարներ է ստա­ցել «Յոթ օր.am» կայքի հաղորդա­շար պատրաստե­լու համար, ԵՊՀ հանգուցյալ ռեկտոր Արամ Սիմոնյա­նը, ով կարո­ղա­ցել է Սորո­սից գումար վերցնել և բավա­կան լավ և կարև­որ աշխա­տանք իրա­կա­նացնել ԵՊՀ-ում, Երկիր Մեդիան, որը նույնպես Սորո­սի գումարնե­րից օգտվել է: 

Այսինքն հարցը Սորո­սից գումար վերցնե­լը չէ: Եթե կա հնա­րա­վո­րություն նրա­նից գումար վերցնե­լու և դա ի շահ Հայաստա­նի օգտա­գործե­լու, դա լրիվ նորմալ է, բայց նորմալ չէ, երբ Սորո­սի գումարնե­րից օգտվողնե­րը այդ արարքում մեղադրում են ընդհանրա­պես դրա հետ կապ չունե­ցողնե­րի:

Հյուրե­րը համա­կարծիք էին, որ Ռուսաստա­նին կոշտ պատասխան պետք է տրվի, քանի որ ռուսներն իրենց դավա­ճա­նությունը հայե­րի ու Հայաստա­նի նկատմամբ փորձում են քողարկել նախա­հարձակ լինե­լու տրա­մա­բա­նությամբ: Բայց դա ևս արդեն հնա­ցած ու չաշխա­տող քայլ է, քանի որ Հայաստա­նում ռուսնե­րին պաշտպա­նողնե­րը շատ քիչ են ու դերա­կա­տա­րում չունեն: Ռուսնե­րը չեն հաշտվում այդ մտքի հետ և դրա համար էլ փորձում են, թե՛ թիրա­խա­վո­րե­լով արդա­րացնել իրենք իրենց, թե՛ որո­շա­կի հնարվծ բացատրություններ տալ իրենց լսա­րա­նին, թե՛ հիմք նախա­պատրաստել հետա­գա գործո­ղություննե­րի համար:

Ռուսնե­րի այս քայլը պետք չէ թերագնա­հա­տել, քանի որ Հայաստա­նում ու Ռուսաստա­նում կան բավա­կան ցածր գրա­գի­տություն և տեղե­կացվա­ծություն ունե­ցող մարդիկ և այդ կեղծ տեղե­կություննե­րը առա­ջին հերթին նրանց համար են:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ