Հայաստան

Հարձակում Ինքնիշխանության Վրա

Ռուսները դավաճանել ու ծախել են Հայաստանը և իրենց ներքին լսարանին բացատրելու կարիք ունեն, թե այդ ինչպես պատահեց, որ տարածաշրջանում ամենառուսամետ Արցախն անգամ ռուսներին է դավաճան համարում: Նրանք պիտի բացատրեն իրենց լսարանին, թե ինչպես է, որ նախկին ԽՍՀՄ ճամբարի բոլոր երկրները դավաճան են դառնում և այլ ելք չեն տեսնում, քան թիրախավորված մեդիահարձակումները: Ընդ որում ռուսները, շատ հավանական է, որ չբավարարվեն միայն խոսքով, այլև դիմեն ուրիշ քայլերի: Չբացառվեց, որ գազը կթանկանաա կամ կկտրվի, կամ թեկուզ իրենց անձերի հանդեպ հարձակում կիրականացվի: 


Պետրոս Ղազարյանի հյուրերն էին  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը,  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթւոր Սաքունցը,  «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար Արա Պապյանը, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը,Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Քննարկումը նվիրված է եղել նախօրերին ռուսական Առաջին ալիքով Հայաստանին և հայ մի շարք քաղաքական-հասարակական գործիչներին և պաշտոնյաներին վերաբերող հաղորդմանը, որն ավելի շատ կարելի է համար որպես մեդիահարձակում: Այդ հաղորդումը, որում տեղ էր գտել բավական զարմանալի մի վերնագիր՝ Աղետ բերողները, պարունակում էր աղավաղված տեղեկատվություններ վերը հիշված գործիչների մասին՝ պնդելով, որ նրանք հանդիսանում են Ջորջ Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի ակտիվ շահառուներ՝ սորոսականներ և նրանք կործանում են Հայաստանը և ՀՀ-ին դրդում դավաճանական գործողությունների Ռուսաստանի նկատմամբ: Մեղադրանքներ ուղղված էին ինչպես հյուրընկալված գործիչներին, այնպես էլ պետական պաշտոնյաներին, ինչպես օրինակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը հումորով ասաց, որ ներկա գտնվող անձինք բոլորն էլ «ականավոր սորոսականներ» են, բայց ինչպես պարզվեց հյուրերի խոսքից, նրանց մի մասը, ինչպես օրինակ Ստյոպա Սաֆարյանը, Արամ Պապյանը, հայտարարեցին, որ իրենք երբևէ չեն օգտվել Ջորջ Սորոսի գումարներներից:

Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ Ռուսաստանում նման մեդիահարձակումները իինչ որ նորություն չեն ենթադրում իրենցից: Դա Ռուսաստանում ընդունված պրակտիկա է և ամեն անգամ, երբ Ռուսաստանը վտանգ է զգում որևէ տեղից, ամեն անգամ փորձ է անում նման անհեթեթ մեղադրանքներով վարկաբեկել ընտրված երկրի որոշակի հասարակական-քաղաքական հատվածի, քանի որ կարծում են, որ այդ գործիչները թշնամություն ունեն Ռուսաստանի դեմ: Արթուր Սաքունցը համաձայնվեց այդ տեսակետի հետ՝ նշելով, որ այստեղ հարցը Սորոսը չէ, այլ ռուսական քաղաքականությունը դեմոկրատական հասարակարգերի նկատմամբ: 

Այդ տեսակետը կիսեցին և՛ Արա Պապյանը, և՛ Ստյոպա Սաֆարյանը, և՛ Տիգրան Խզմալյանը: Ստյոպա Սաֆարյանը, այնուամենայնիվ առաջարկեց ավելի լուրջ վերաբերվել այդ հաղորդմանը: Հարցը միայն ռուսների՝ վտանգ զգալուն ուղղված չէ: Ռուսները դավաճանել ու ծախել են Հայաստանը և իրենց ներքին լսարանին բացատրելու կարիք ունեն, թե այդ ինչպես պատահեց, որ տարածաշրջանում ամենառուսամետ Արցախն անգամ ռուսներին է դավաճան համարում: Նրանք պիտի բացատրեն իրենց լսարանին, թե ինչպես է, որ նախկին ԽՍՀՄ ճամբարի բոլոր երկրները դավաճան են դառնում և այլ ելք չեն տեսնում, քան թիրախավորված մեդիահարձակումները: Ընդ որում ռուսները, շատ հավանական է, որ չբավարարվեն միայն խոսքով, այլև դիմեն ուրիշ քայլերի: Չբացառվեց, որ գազը կթանկանաա կամ կկտրվի, կամ թեկուզ իրենց անձերի հանդեպ հարձակում կիրականացվի: 

Մասնակիցները միահամուռ նշեցին ռուսական ալիքները մուլտիպլքեսից անջատելու և Հայաստանում արգելելու որոշումը, քանի որ այդ ալիքներով ուղղակիորեն կեղծիք ու թշնամանք է տարածվում Հայաստանի դեմ: Ռուսները նման կերպ իրենց պահել են Մոլդովայի, Վրաստանի նկատմամբ, երբ այդ երկրներում ևս համբերությունը լցվել է ռուսական քաղաքականության նկատմամբ: Պուտինյան ռեժիմը իսկական թշնամի է և այդ թշնամուն ատելու համար գումարներ պետք չեն: Իրենք առանց փողի էլ պայքարել են այդ ռեժիմի հարձակումների դեմ:

Մասնակիցների ելույթներում նաև խոսք կար հենց Սորոսի ու նրա գումարներից օգտվողների մասին: Եթե Պետրոս Ղազարյանը ցանկանում է հրավիրել այսպես կոչված իրական սորոսականների, ապա պետք է հրավիրի հենց նույն Անդրանիկ Թևանյանին, որ իր ժամանակին նուն Սորոսից գումարներ է ստացել «Յոթ օր.am» կայքի հաղորդաշար պատրաստելու համար, ԵՊՀ հանգուցյալ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով կարողացել է Սորոսից գումար վերցնել և բավական լավ և կարևոր աշխատանք իրականացնել ԵՊՀ-ում, Երկիր Մեդիան, որը նույնպես Սորոսի գումարներից օգտվել է: 

Այսինքն հարցը Սորոսից գումար վերցնելը չէ: Եթե կա հնարավորություն նրանից գումար վերցնելու և դա ի շահ Հայաստանի օգտագործելու, դա լրիվ նորմալ է, բայց նորմալ չէ, երբ Սորոսի գումարներից օգտվողները այդ արարքում մեղադրում են ընդհանրապես դրա հետ կապ չունեցողների:

Հյուրերը համակարծիք էին, որ Ռուսաստանին կոշտ պատասխան պետք է տրվի, քանի որ ռուսներն իրենց դավաճանությունը հայերի ու Հայաստանի նկատմամբ փորձում են քողարկել նախահարձակ լինելու տրամաբանությամբ: Բայց դա ևս արդեն հնացած ու չաշխատող քայլ է, քանի որ Հայաստանում ռուսներին պաշտպանողները շատ քիչ են ու դերակատարում չունեն: Ռուսները չեն հաշտվում այդ մտքի հետ և դրա համար էլ փորձում են, թե՛ թիրախավորելով արդարացնել իրենք իրենց, թե՛ որոշակի հնարվծ բացատրություններ տալ իրենց լսարանին, թե՛ հիմք նախապատրաստել հետագա գործողությունների համար:

Ռուսների այս քայլը պետք չէ թերագնահատել, քանի որ Հայաստանում ու Ռուսաստանում կան բավական ցածր գրագիտություն և տեղեկացվածություն ունեցող մարդիկ և այդ կեղծ տեղեկությունները առաջին հերթին նրանց համար են:

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *