30.1 C
Yerevan

Ապա­տե­ղե­կատվության Մարտահրա­վերնե­րը

մաս 12(վերջին)

Գոնե տեսա­կան մակարդա­կում ինքնիշխա­նությունը «սրբա­զան կով» է առնվազն ցանկա­ցած քաղա­քա­կան գործչի քաղա­քա­կան զինա­նո­ցում։ Բայց ոչ, օրի­նագծի ընդունման օգտին քվեարկել է ընդա­մե­նը 59 պատգա­մա­վոր։ 31 ժողովրդա­կան ընտրյալ նախընտրել է չքվեարկել։ Չնա­յած քվեարկության փակ լինե­լուն՝ ձեռնպահ և ինքնիշխա­նությա­նը սատա­րած պատգա­մա­վորնե­րի թիվն ակնհայտո­րեն ցույց է տալիս մեր երկրի ինքնիշխա­նության իրա­կան հակա­ռա­կորդնե­րին։

Դավիթ Ստե­փանյան

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստա­նի հասա­րա­կության, պետության և պետա­կա­նության վրա ապա­տե­ղե­կատվա­կան հարձա­կումնե­րին հակազդե­լու համար անհրա­ժեշտ ևս մեկ միջոց են ներկա­յա­նում օրենսդրա­կան որոշ կարգա­վո­րումներ:

2023թ. մայի­սի 3‑ին ՀՀ Ազգա­յին ժողո­վը երկրորդ և վերջնա­կան ընթերցմամբ ընդունեց Քրեա­կան օրենսգրքում կատարված փոփո­խություննե­րը, որոնք նախա­տե­սում են 10–15 տարվա ազա­տազրկում՝ ինքնիշխա­նության հրա­ժարմանն ու սահմա­նա­փակմանն ուղղված բռնի գործո­ղություննե­րի համար։[16] Մինչ այդ գործող օրենսգրքում քրեա­կան պատասխա­նատվություն էր սահմանվում միայն սահմա­նադրա­կան կարգը տապա­լե­լու և բռնության կոչեր հնչեցնե­լու համար։ Այսուհետ քրեո­րեն պատժե­լի են համարվում ուժի գործադրմամբ կամ ուժի կիրառման սպառնա­լի­քով Հայաստա­նի ինքնիշխա­նության բռնի մերժմա­նը, մասնա­կի կամ ամբողջա­կան սահմա­նա­փակմանն ուղղված գործո­ղություննե­րը:

Ինքնիշխա­նությունից հրա­ժարվե­լու հրա­պա­րա­կա­յին կոչե­րի համար պատի­ժը տուգանքից մինչև 3 տարի ազա­տազրկումն է:

Առա­ջին հայացքից թվում է, թե այս նախա­ձեռնությունը պետք է ընդունվեր խորհրդա­րա­նում։ Գոնե տեսա­կան մակարդա­կում ինքնիշխա­նությունը «սրբա­զան կով» է առնվազն ցանկա­ցած քաղա­քա­կան գործչի քաղա­քա­կան զինա­նո­ցում։ Բայց ոչ, օրի­նագծի ընդունման օգտին քվեարկել է ընդա­մե­նը 59 պատգա­մա­վոր։ 31 ժողովրդա­կան ընտրյալ նախընտրել է չքվեարկել։ Չնա­յած քվեարկության փակ լինե­լուն՝ ձեռնպահ և ինքնիշխա­նությա­նը սատա­րած պատգա­մա­վորնե­րի թիվն ակնհայտո­րեն ցույց է տալիս մեր երկրի ինքնիշխա­նության իրա­կան հակա­ռա­կորդնե­րին։ Ելնե­լով գործող խորհրդա­րա­նի բովանդա­կությունից՝ հնա­րա­վոր է ենթադրել, որ ժողովրդի «ձեռնպահ» ընտրյալնե­րի մեջ գերակշռել են «խոսող գլուխնե­րը», ինչպես նաև ԶԼՄ-ների սեփա­կա­նա­տե­րե­րը, որոնց եթե­րում նրանք պարբե­րա­բար հեռարձակվում են։ Մեր խորհրդա­րա­նա­կաններն առայժմ կարծես թե չեն հնչեցրել ինքնիշխա­նությունից հրա­ժարվե­լու հրա­պա­րա­կա­յին կոչեր։ Առա­վել ևս ուժի գործադրմամբ կամ ուժի կիրառման սպառնա­լի­քով Հայաստա­նի ինքնիշխա­նության բռնի մերժմա­նը, մասնա­կի կամ ամբողջա­կան սահմա­նա­փակմանն ուղղված գործո­ղություններ չեն ձեռնարկել: Եվ ահա այստեղ հարց է առա­ջա­նում՝ «որտեղի՞ց  նման զգուշա­վո­րություն ձեռնպահ մնա­ցածնե­րի շրջա­նում», առա­վել ևս, որ 31 ժողովրդա­կան ընտրյալնե­րի մեջ ակնհայտո­րեն կային նաև իշխող խորհրդա­րա­նա­կան մեծա­մասնության ներկա­յա­ցուցիչներ։

Այս հարցի պատասխա­նը, հավա­նա­բար, մենք պետք է պարզենք մոտ ապա­գա­յում: Հասկա­նա­լի է, որ խորհրդա­րա­նի անդամնե­րը Հայաստա­նի Հանրա­պե­տության ինքնիշխա­նության սահմա­նա­փակման բացա­հայտ կոչ հազիվ թե անեն։ Սակայն, հաշվի առնե­լով այն անա­ռարկե­լի փաստը, որ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մա­դիր խմբակցություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը երկրում խաղում են ոչ ավել, ոչ պակաս հինգե­րորդ շարասյան դեր, վաղ թե ուշ նրանց գործունեությունը բոլոր հնա­րա­վո­րություններն ունի այս քրեա­կան հոդվա­ծով հանդես գալու համար: Այդ ամենն արվե­լու է, իհարկե, ոչ թե բացա­հայտ, այլ տվյալ անձանց և նրանց հետ փոխկա­պակցված լրատվա­մի­ջոցնե­րի կողմից ապա­տե­ղե­կատվության զգուշա­վոր լցո­նումնե­րի միջո­ցով, որոնցից են «Հայաստա­նը փրկող Ռուսաստա­նի», տարբեր Թաթարստաննե­րի հիշա­տա­կումնե­րը՝ որպես հայե­րի փրկության համա­դարման և այլն: Հենց ապա­գա­յում կարող է անհրա­ժեշտություն առա­ջա­նալ կիրա­ռել այս օրենսդրա­կան կարգա­վո­րումը: Մեծ հաշվով այն ուղղված է ապա­տե­ղե­կատվության և այն տարա­ծողնե­րի դեմ։ Այս լույսի ներքո այս քայլը ներկա­յացվում է բացարձա­կա­պես մոտի­վացված ու արդա­րացված։

Անհրա­ժեշտ է սովո­րել տարբե­րա­կել խոսքի ազա­տությունն ամե­նա­թո­ղությունից։ Ելնե­լով սույն հետա­զո­տության մեջ ներկա­յացված օրի­նակնե­րից՝ կարող ենք պնդել, որ Հայաստա­նի տեղե­կատվա­կան միջա­վայրում տիրող ամե­նա­թո­ղությունը ցավա­գին հարված է հայ հասա­րա­կությա­նը, պետությա­նը, ինքնիշխա­նությա­նը և բուն պետա­կա­նությա­նը։ Մեր ԶԼՄ-ների, նրանց ղեկա­վարնե­րի, առա­վել ևս պատվի­րա­տունե­րի ինքնագրաքննության միջո­ցով խոսքի ազա­տությունն ամե­նա­թո­ղությունից տարբե­րա­կե­լը ներկա­յացվում է որպես որևէ հեռանկա­րից զուրկ գործ։ Հստակ սահմա­նա­գիծ գծել խոսքի ազա­տության և ամե­նա­թո­ղության, տեղե­կատվության և ապա­տե­ղե­կատվության, ճշմարտության և ստի, իրա­կան իրա­դարձության և պատվիրված իրա­դարձության միջև կարող է միայն օրենքը, այն գործադրելն ու կառա­վա­րե­լը գործա­դիր իշխա­նության պարտա­կա­նությունն է։ Այդ նույն մեկ երրորդը դեմ է քվեարկում սեփա­կան պետության ինքնիշխա­նությա­նը։

Նման պայմաննե­րում խորհրդա­րա­նա­կան մեծա­մասնությունը պարտա­վոր է կյանքի կոչել մեդիա ոլորտի օրենսդրա­կան բարե­փո­խումնե­րի փաթե­թը։ Բարե­փո­խումներ, որոնք ուղղված են աշխա­տանքի թափանցի­կությա­նը, ԶԼՄ-ների հաշվետվո­ղա­կա­նությա­նը ոչ թե իշխա­նությա­նը, այլ հասա­րա­կությա­նը, երկրի օրենքին նրանց ենթարկվե­լուն, այլ ոչ թե օտա­րերկրյա տերե­րին։ Խոսքի ազա­տության, ԶԼՄ-ների, լրագրողնե­րի ազատ գործունեության սահմա­նա­փա­կումը, պետության գրաքննության հաստա­տումը ոչ մի դեպքում և ոչ մի բանով չի կարող արդա­րացվել: Օրենսդրա­կան նորմա­տիվնե­րի ներդրումը, որը թույլ է տալիս հստակ սահման գծել տեղե­կատվության և ապա­տե­ղե­կատվության տարածման, սահմա­նից տեղե­կատվության և պետա­կան գաղտնի­քի, ճշմարտության և նպա­տա­կաուղղված ստի միջև, հրա­մա­յա­կան է մեր երկրի համար:

Ելնե­լով Հայաստա­նի մեդիա ոլորտի բազմամյա ուսումնա­սի­րություննե­րից և ՌԴ-ից ու Ադրբե­ջա­նից Հայաստա­նին վերա­բե­րող «տեղե­կատվության լցո­նումնե­րից»՝ կհա­մարձակվենք ենթադրել, որ այսօր հայկա­կան մեդիա դաշտում տարածվող տեղե­կատվության մեծ մասը լավա­գույն դեպքում անվնաս տեղե­կատվա­կան աղբ է, որտեղ հաճախ են սայթա­քում ապա­կա­ռուցո­ղա­կան, մեր ժողովրդի, հասա­րա­կության, պետա­կա­նության համար խիստ վտանգա­վոր պատումնե­րը։ Պետության, օրենքի, փորձա­գի­տա­կան-վերլուծա­կան հանրության խնդիրն ու պարտա­կա­նությունն է պարբե­րա­բար մաղել այդ աղբը և հանրությա­նը ներկա­յացնել բացա­ռա­պես հավաստի տեղե­կատվություն, ինչ էլ որ այն լինի և ում շահե­րին այն չհա­մա­պա­տասխա­նի կամ հակա­սի։

Վերջ

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ