Հայաստան

Ապատեղեկատվության Մարտահրավերները

մաս 12(վերջին)

Գոնե տեսական մակարդակում ինքնիշխանությունը «սրբազան կով» է առնվազն ցանկացած քաղաքական գործչի քաղաքական զինանոցում։ Բայց ոչ, օրինագծի ընդունման օգտին քվեարկել է ընդամենը 59 պատգամավոր։ 31 ժողովրդական ընտրյալ նախընտրել է չքվեարկել։ Չնայած քվեարկության փակ լինելուն՝ ձեռնպահ և ինքնիշխանությանը սատարած պատգամավորների թիվն ակնհայտորեն ցույց է տալիս մեր երկրի ինքնիշխանության իրական հակառակորդներին։

Դավիթ Ստեփանյան

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի հասարակության, պետության և պետականության վրա ապատեղեկատվական հարձակումներին հակազդելու համար անհրաժեշտ ևս մեկ միջոց են ներկայանում օրենսդրական որոշ կարգավորումներ:

2023թ. մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են 10-15 տարվա ազատազրկում՝ ինքնիշխանության հրաժարմանն ու սահմանափակմանն ուղղված բռնի գործողությունների համար։[16] Մինչ այդ գործող օրենսգրքում քրեական պատասխանատվություն էր սահմանվում միայն սահմանադրական կարգը տապալելու և բռնության կոչեր հնչեցնելու համար։ Այսուհետ քրեորեն պատժելի են համարվում ուժի գործադրմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով Հայաստանի ինքնիշխանության բռնի մերժմանը, մասնակի կամ ամբողջական սահմանափակմանն ուղղված գործողությունները:

Ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի համար պատիժը տուգանքից մինչև 3 տարի ազատազրկումն է:

Առաջին հայացքից թվում է, թե այս նախաձեռնությունը պետք է ընդունվեր խորհրդարանում։ Գոնե տեսական մակարդակում ինքնիշխանությունը «սրբազան կով» է առնվազն ցանկացած քաղաքական գործչի քաղաքական զինանոցում։ Բայց ոչ, օրինագծի ընդունման օգտին քվեարկել է ընդամենը 59 պատգամավոր։ 31 ժողովրդական ընտրյալ նախընտրել է չքվեարկել։ Չնայած քվեարկության փակ լինելուն՝ ձեռնպահ և ինքնիշխանությանը սատարած պատգամավորների թիվն ակնհայտորեն ցույց է տալիս մեր երկրի ինքնիշխանության իրական հակառակորդներին։ Ելնելով գործող խորհրդարանի բովանդակությունից՝ հնարավոր է ենթադրել, որ ժողովրդի «ձեռնպահ» ընտրյալների մեջ գերակշռել են «խոսող գլուխները», ինչպես նաև ԶԼՄ-ների սեփականատերերը, որոնց եթերում նրանք պարբերաբար հեռարձակվում են։ Մեր խորհրդարանականներն առայժմ կարծես թե չեն հնչեցրել ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչեր։ Առավել ևս ուժի գործադրմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով Հայաստանի ինքնիշխանության բռնի մերժմանը, մասնակի կամ ամբողջական սահմանափակմանն ուղղված գործողություններ չեն ձեռնարկել: Եվ ահա այստեղ հարց է առաջանում՝ «որտեղի՞ց  նման զգուշավորություն ձեռնպահ մնացածների շրջանում», առավել ևս, որ 31 ժողովրդական ընտրյալների մեջ ակնհայտորեն կային նաև իշխող խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներ։

Այս հարցի պատասխանը, հավանաբար, մենք պետք է պարզենք մոտ ապագայում: Հասկանալի է, որ խորհրդարանի անդամները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սահմանափակման բացահայտ կոչ հազիվ թե անեն։ Սակայն, հաշվի առնելով այն անառարկելի փաստը, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները երկրում խաղում են ոչ ավել, ոչ պակաս հինգերորդ շարասյան դեր, վաղ թե ուշ նրանց գործունեությունը բոլոր հնարավորություններն ունի այս քրեական հոդվածով հանդես գալու համար: Այդ ամենն արվելու է, իհարկե, ոչ թե բացահայտ, այլ տվյալ անձանց և նրանց հետ փոխկապակցված լրատվամիջոցների կողմից ապատեղեկատվության զգուշավոր լցոնումների միջոցով, որոնցից են «Հայաստանը փրկող Ռուսաստանի», տարբեր Թաթարստանների հիշատակումները՝ որպես հայերի փրկության համադարման և այլն: Հենց ապագայում կարող է անհրաժեշտություն առաջանալ կիրառել այս օրենսդրական կարգավորումը: Մեծ հաշվով այն ուղղված է ապատեղեկատվության և այն տարածողների դեմ։ Այս լույսի ներքո այս քայլը ներկայացվում է բացարձակապես մոտիվացված ու արդարացված։

Անհրաժեշտ է սովորել տարբերակել խոսքի ազատությունն ամենաթողությունից։ Ելնելով սույն հետազոտության մեջ ներկայացված օրինակներից՝ կարող ենք պնդել, որ Հայաստանի տեղեկատվական միջավայրում տիրող ամենաթողությունը ցավագին հարված է հայ հասարակությանը, պետությանը, ինքնիշխանությանը և բուն պետականությանը։ Մեր ԶԼՄ-ների, նրանց ղեկավարների, առավել ևս պատվիրատուների ինքնագրաքննության միջոցով խոսքի ազատությունն ամենաթողությունից տարբերակելը ներկայացվում է որպես որևէ հեռանկարից զուրկ գործ։ Հստակ սահմանագիծ գծել խոսքի ազատության և ամենաթողության, տեղեկատվության և ապատեղեկատվության, ճշմարտության և ստի, իրական իրադարձության և պատվիրված իրադարձության միջև կարող է միայն օրենքը, այն գործադրելն ու կառավարելը գործադիր իշխանության պարտականությունն է։ Այդ նույն մեկ երրորդը դեմ է քվեարկում սեփական պետության ինքնիշխանությանը։

Նման պայմաններում խորհրդարանական մեծամասնությունը պարտավոր է կյանքի կոչել մեդիա ոլորտի օրենսդրական բարեփոխումների փաթեթը։ Բարեփոխումներ, որոնք ուղղված են աշխատանքի թափանցիկությանը, ԶԼՄ-ների հաշվետվողականությանը ոչ թե իշխանությանը, այլ հասարակությանը, երկրի օրենքին նրանց ենթարկվելուն, այլ ոչ թե օտարերկրյա տերերին։ Խոսքի ազատության, ԶԼՄ-ների, լրագրողների ազատ գործունեության սահմանափակումը, պետության գրաքննության հաստատումը ոչ մի դեպքում և ոչ մի բանով չի կարող արդարացվել: Օրենսդրական նորմատիվների ներդրումը, որը թույլ է տալիս հստակ սահման գծել տեղեկատվության և ապատեղեկատվության տարածման, սահմանից տեղեկատվության և պետական գաղտնիքի, ճշմարտության և նպատակաուղղված ստի միջև, հրամայական է մեր երկրի համար:

Ելնելով Հայաստանի մեդիա ոլորտի բազմամյա ուսումնասիրություններից և ՌԴ-ից ու Ադրբեջանից Հայաստանին վերաբերող «տեղեկատվության լցոնումներից»՝ կհամարձակվենք ենթադրել, որ այսօր հայկական մեդիա դաշտում տարածվող տեղեկատվության մեծ մասը լավագույն դեպքում անվնաս տեղեկատվական աղբ է, որտեղ հաճախ են սայթաքում ապակառուցողական, մեր ժողովրդի, հասարակության, պետականության համար խիստ վտանգավոր պատումները։ Պետության, օրենքի, փորձագիտական-վերլուծական հանրության խնդիրն ու պարտականությունն է պարբերաբար մաղել այդ աղբը և հանրությանը ներկայացնել բացառապես հավաստի տեղեկատվություն, ինչ էլ որ այն լինի և ում շահերին այն չհամապատասխանի կամ հակասի։

Վերջ

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *