ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հանուն Պետության Ու Ժողովրդավարության

Հայությանը պարտադրվեց Ուկրաինա ռուսական ներխուժումը նախապատրաստող՝ 2020-ի 44-օրյա պատերազմը՝ ձեզ բոլորիդ ծանոթ հետևանքներով և վերջերս տեղի ունեցած ավելի քան 100 հազար արցախահայության՝ դեպի Հայաստան բռնագաղթումով։

Յարութ Գալայճեան

Սիրելի՛ գործընկերներ,

Վերջին հարյուրամյակում հայ ժողովուրդը  3 պետական գործընթացներ ապրեց, որոնցից առաջինն ընդհատվեց 1919-ին՝ Արամ Մանուկյանի վաղաժամ մահով, երկրորդը՝  1999-ին, Վազգեն Սարգսյանի ահաբեկչական սպանությամբ և երրորդը՝  2018-ին սկսված թավշյա, ոչ բռնի հեղափոխությամբ թևակոխած է արդեն իր 6-րդ տարին ու շարունակում է երկրի պետականացման պայքարը՝ հակառակ անձնակազմային խոչընդոտների ու ներքին/արտաքին շարունակվող ծանր ճնշումների։

1991-ին, Հայաստանի վերանկախացումով, սակայն, ամբողջ 3 տասնամյակ հնարավոր չեղավ մեր ժողովրդի  մտածողությունից զտել-մաքրել աւելի քան 70 տարիներ ձգված սովետական ստրկամտությունը և Հայաստանում ու Հայաստանից  դուրս գործող պուտինյան  քաղաքական ճնշումների ու մաշեցնող գործակալական անխափան գործունեությունը։

2018-ի ժողովրդային, ոչ բռնի, թավշա հեղափոխությունը դարձավ շրջադարձային այն մեկնակետը, որ խարսխեց Ժողովրդավարութեան հիմքերը, որոնցով մեր երկիրը հանգրվան առ հանգրվան պիտի սկսեր իր ընթացքը դեպի արևմտյան քաղաքակրթություն և տնտեսական զարգացում։

2019-ի Համաշխարհային Համավարակի (Covid) սկսումով,  մեր ռազմավարական կեղծ դաշնակցի ճարտարապետությամբ, Trump(Թրամփ)-ական լուռ մեղսակցությամբ ու պատմական մեր թշնամիների անմիջական մասնակցությամբ՝ հայությանը պարտադրվեց Ուկրաինա ռուսական ներխուժումը նախապատրաստող՝ 2020-ի 44-օրյա պատերազմը՝ ձեզ բոլորիդ ծանոթ հետևանքներով և վերջերս տեղի ունեցած ավելի քան 100 հազար արցախահայության՝ դեպի Հայաստան բռնագաղթումով։

Հակառակ մեր երկիրը անկայունացնող այդ բոլոր խոչընդոտներին՝ Հայաստանի պետական մեքենան հաստատաքայլ կողմնորոշումներով  ստիճանաբար գնաց համակարգային բարեփոխումների կատարելագործման ուղով՝ արդարադատական, օրենսդրական,  բանակաշինական, կրթական, առողջապահական և տնտեսական ոլորտներուն մեջ, միշտ իր հայացքը սևեռելով դեպի Արևմուտք, տարածաշրջանային խաղաղաղության հասնելու վճռական մտադրությամբ։

Այդ բոլոր ռազմաքաղաքական վերիվայրումները պետական բարեկարգումները տեսնող Հայկական Սփիյուռքը (որի իրողական ուժը Արևմտյան Ազատության մեջ է ապրում) դժբախտաբար չկարողացավ պետական հասկացողության մակարդակի բարձրանալ, շփոթեց իշխանությունը պետության հետ և դրանով իսկ՝ անգիտակցաբար թույլ տվեց, որ Ադրբեջանական Սփյուռքի հետզհետե ավելի հզորացման։

Եվ այսօր, Բրյուսելում գումարված մեր այս խիստ խորհրդանշական խորհրդաժողովում, Հայաստանի Ժողովրդավարական մեր  ուժերով կոչ ենք ուղղում հայ մտաւորականությանն ու ՀՀ դեսպանատներին, որ անհապաղ լծվեն  Սփյուռքահայության քաղաքական միտքը լուսավորելու, նրա ներուժը հավաքագրելու, հայ և հատկապես՝ օտար ներդրումները Հայաստան ուղղորդելու աշխատանքներին, որպեսզի կարողանանք Սփյուռքը դարձնել քաղաքական lobbyist-ական ամրոց և Հայաստանի անխորտակելի փափուկ ուժ (soft power):

09/10 նոյեմբեր

Բրյուսել, Բելգիա

Մանրամասները տեսանյութում՝

Facebook.com կայքից։

Անգլերեն տեքստը՝ ստորև

English text below

Dear European Participants,

Dear Friends,

We, the Armenians, have by-passed the world’s First Genocide and many ethnic cleansing atrocities without losing our hope for the bright future. We, as Democratic political parties and NGOs, will fight for freedom of speech, peace and prosperity of mankind. We do not need pity or outside-soldiers. We need balance of power in our region for the sake of permanent peace. And as we emphasize the importance of Balance of Power, we do not mean only the military aspect, we mean also socio-politically (open borders, working permits) and economically (encouraging Armenian goods to Europe)•

Since ancient years, our people have kept so dearly the sense of freedom and love of humanity. 

But we have an important homework to do. And we started that homework 5 years ago, by our people’s Velvet Revolution. We have restored Democracy and brought good changes in our legislature and justice system• We have a big work to do in our Great Western  Diaspora, by shaking its intellectuality, sovereignty and solidarity. By creating an Armenian Inter-continental Organization for the sake of strong Armenia and prosperous Humanity. But we have to do that MUTUALLY  for the sake of Armenia and the West world. After all, IF the West loses Armenia, it will lose its Battle of Democracy in our entire region; and more importantly, it will be the loss of peace and human prosperity. And we (BOTH SIDES) cannot, we simply cannot allow that MUTUAL BATTLE of DEMOCRACY  to be lost•

Thank you.

09/10 november 

Brussels, Belgium

Watch more;

Facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *