30.1 C
Yerevan

Հայաստա­նի Ռազմա­վա­րա­կան Ապա­գան

Հայաստան-Եվրո­պա Առա­ջին Համա­ժո­ղո­վը

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ հնա­րա­վո­րություններ և հեռանկարներ կան Հայաստան-ԵՄ քաղա­քա­կան և տնտե­սա­կա­նինտեգրման, ընդհուպ Հայաստա­նի՝ ԵՄ-ին անդա­մակցե­լու համար։ Այս և շատ այլ հարցեր քննարկվե­ցին համա­ժո­ղո­վի ընթացքում:

ԵՄ մայրա­քա­ղաք Բրյուսե­լում կայա­ցավ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ Հայաստան-Եվրո­պա առա­ջին համա­ժո­ղո­վը

Նոյեմբե­րի 9–10, 2023, Բրյուսել, Բելգիա­յի թագա­վո­րություն 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ» Հայաստան-Եվրո­պա համա­ժո­ղո­վը նախա­ձեռնել էին Արև­ելյան գործընկե­րության քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ֆորումի Հայաստա­նի ազգա­յին պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) և Եվրո­պա­յում հայե­րի միությունը՝ համա­գործակցե­լով ԵՄ-Հայաստան (ՀԸԳՀ) Քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության պլատֆորմի և Ազգե­րի զարգացման ինստի­տուտ հիմնադրա­մի հետ։ Այն, ըստ էության, ս․թ․ սեպտեմբե­րի 30-ին կայա­ցած Անկա­խության ֆորումի շարունա­կությունն էր։ Կոնֆե­րանսը տեղի ունե­ցավ Բրյուսե­լի հայ համայնքի «Հայ տուն» մշա­կութա­յին կենտրո­նի, ապա Ռամա­դա հյուրա­նո­ցի մեծ դահլիճնե­րում։ 

Համա­ժո­ղո­վի նպա­տակն էր ստեղծել Հայաստա­նի եւ Եվրա­միության նշա­նա­վոր քաղհա­սա­րա­կության և քաղա­քա­կան գործիչնե­րի, փորձա­գետնե­րի, հասա­րա­կա­կան կարծի­քի առաջնորդնե­րի երկխո­սության հարթակ՝ քննարկե­լու Հայաստա­նի եվրաինտեգրման ներուժն ու առկա խոչընդոտնե­րը, ինչպես նաև տարբեր ոլորտնե­րում համա­գործակցության առկա հնա­րա­վո­րություննե­րը։ Հայաստա­նի և Եվրո­պա­յի միջև կապե­րի ամրապնդումը, որն այժմ հայ հասա­րա­կության պատվերն է, պետք է համա­կողմա­նիո­րեն քննարկվի հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան եւ մասնա­գի­տա­կան հարթակնե­րում։

Միջո­ցա­ռումը ծածկեց քաղա­քա­կան, իրա­վա­կան, տնտե­սա­կան և անվտանգա­յին ոլորտնե­րը: Համա­ժո­ղո­վի նախա­ձեռնողնե­րը մտա­դիր են այն դարձնել ամե­նամյա և հետա­գա­յում ներա­ռել այլ ոլորտներ, ինչպի­սիք են տնտե­սությունը, մշա­կույթը, կրթությունը, գիտությունը, շրջա­կա միջա­վայրը և այլն: Այդ նպա­տա­կով որոշվեց ստեղծել հատուկ հիմնադրամ։ 

Համա­ժո­ղո­վին բացի Հայաստա­նի, ԵՄ երկրնե­րի, ԱՄՆ, Ուկրաի­նա­յի եւ Իսրա­յե­լի փորձա­գի­տա­կան շրջա­նակնե­րի, քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության դերա­կա­տարնե­րի մասնակցությունից, նաեւ հյուրընկալվե­ցին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրի­գորյա­նը, ԵՄ արտա­քին գործո­ղության ծառա­յության Արև­ելյան գործընկե­րությունում հատուկ բանագնաց Դիրք Շուբե­լը, ՀՀ Սփյուռքի գործե­րի գլխա­վոր հանձնա­կա­տար Զարեհ Սինանյա­նը, Եվրո­պա­կան խորհրդա­րա­նի պատգա­մա­վորներ Ֆրանսուա Քսա­վիե Բելլա­մին (Ֆրանսիա), Ֆաբիո Մասսի­մո Կաստալդոն (Իտա­լիա), Անգել Ջամբազսկին (Բուլղա­րիա), Բելգիա­յի թագա­վո­րությունում ՀՀ դեսպան, ԵՄ-ում Հայաստա­նի ներկա­յա­ցուցչության ղեկա­վար Տիգրան Բալա­յան, «Հանրա­պե­տություն» կուսակցության ղեկա­վար Արամ Սարգսյա­նը, Հայաստա­նի եվրո­պա­կան կուսակցության նախա­գահ Տիգրան Խզմալյա­նը, Հայաստա­նի քրիստո­նեա-ժողովրդա­վա­րա­կան կուսակցության փոխնա­խա­գահ Հայկ Սուքիասյա­նը։

Համա­ժո­ղո­վի մասնա­կիցնե­րին տեսա­կա­պով ողջույնի խոսք հղեց Հայաստա­նում Ուկրաի­նա­յի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն, ինչպես նաեւ ընթարցվեց ԱլԳ ՔՀՖ Ղեկա­վար կոմի­տեի անդամ Սինտիա Բերնա­վա­յի ողջույնի խոսքը (Լատվիա)։ 

Ի՞նչ տեսլա­կան է հետապնդում ՀՀ անվտանգա­յին ռազմա­վա­րությունը և առհա­սա­րակ հնարավո՞ր է ռազմա­վա­րա­կան շրջա­նա­դարձ։ Ո՞ւմ հետ պետք է Հայաստա­նը կառուցի իր տնտե­սա­կան անվտանգությունն ու պաշտպա­նա­կան ռազմա­վա­րությունը։ Որո՞նք են ինստի­տուցիո­նալ գործիքնե­րը Հայաստան պետության ինքնիշխա­նության ամրապնդման հարցում: Ինչպե՞ս կարող է Սփյուռքը նպաստել Հայաստա­նի Հանրա­պե­տության զարգացմա­նը։ Ո՞րն է հաջորդ քայլը Հայաստան-ԵՄ Համա­պարփակ և ընդլայնված գործընկե­րության համա­ձայնագրով (ՀԸԳՀ) սահմանված բոլոր նպա­տակնե­րի իրա­կա­նա­ցումից հետո: Ի՞նչ հնա­րա­վո­րություններ և հեռանկարներ կան Հայաստան-ԵՄ քաղա­քա­կան և տնտե­սա­կան ինտեգրման, ընդհուպ Հայաստա­նի՝ ԵՄ-ին անդա­մակցե­լու համար։ Այս և շատ այլ հարցեր քննարկվե­ցին համա­ժո­ղո­վի ընթացքում: 

Համա­ժո­ղո­վի մասնա­կիցնե­րը հանդես եկան առա­ջարկություննե­րով, որոնք կամփոփվեն և կներկա­յացվեն ԵՄ-ին և Հայաստա­նի կառա­վա­րությա­նը ։ Համա­ժո­ղովն ընդունեց նաեւ Հռչա­կա­գիր։ Միջո­ցա­ռումը ուղիղ հեռարձակվում էր Հ1 եւ Ֆակտոր հեռուստա­տե­սություննե­րով, ինչպես նաեւ լուսա­բանվեց Զարկե­րակ լրատվա­կան, Civic.am եւ այլ ԶԼՄ-ների կողմից և սոցիա­լա­կան ցանցե­րում։

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղա­րություն

Առնչվող Հոդվածներ