30.1 C
Yerevan

ՀՀ‑ը Կամք Է Ցույց Տվել ԵՄ‑ի Հետ Հարա­բե­րություննե­րում

Հայաստա­նը պատրաստ է այդ հարա­բե­րություննե­րին: Վարչա­պե­տի ելույթը եվրա­խորհրդա­րա­նում հենց դա էր նշա­նա­կում, երբ նա ասաց, որ Հայաստա­նը պատրաստ է այնքան, ինչքան, որ Եվրո­պան: Մենք կամք ենք ցույց տվել:

Արմեն Գրի­գորյան

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ» Հայաստան-Եվրո­պա համա­ժո­ղո­վին Մասնա­կից ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրի­գորյանն իր ելույթում նշել է, որ այդ հանդի­պումը շատ կարև­որ նշա­նա­կություն ունի, շատ կարև­որ աշխա­տանք են կատա­րում մասնա­կիցնե­րը, որի համար հատուկ շնորհա­կա­լություն հայտնեց:

Խոսե­լով համա­ժո­ղո­վի մասին՝ Արմեն Գրգորյա­նը երեք շերտ առանձնացրեց, որ պիտի սկզբունքո­րեն մասնա­կից լինեն այդ աշխա­տանքնե­րին՝ կառավարություն(օրենսդիր և գործա­դիր), քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություն և տնտե­սություն; Այդ երեքն էլ իրենց ուրույն դերն ու նշա­նա­կությունն ունեն և առանձնա­հա­տուկ նշա­նա­կա­լի է այդ երե­քից ամեն մեկին վերա­բե­րող աշխա­տանքը;

Արմեն Գրի­գորյա­նը նշեց, որ ըստ էության քաղաքցիա­կանև մասնա­գի­տա­կան համայնքի կարև­ոա­գույն աշխա­տանք է կատարվում: Հիմա բավա­կան ատիվ են Հայաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րը: Նույնիսկ կարե­լի է ասել, որ նման ինտենսի­վություն նախկի­նում չենք ունե­ցել: Այդ թափը պետք է պահպանվի և աճի, ինչը հնա­րա­վո­րություն է տալիս անվտանգա­յին մեե­խա­նիզմը և դրան վերա­բե­րող բազա­շերտ աշխա­տանքն ավե­լի ընդգրկուն և համա­պի­տա­նի դարձնել:

Այսօր կան առանձին օրի­նա­կե­լի երկրներ, որոնց հետ անհա­տա­կան կապը բավա­կան ուժեղ է: Օրի­նակ Ֆրանսիան, որի հետ ռազմա­կան հարա­բե­րություննե­րի նկա­տե­լի աճ կա։ Ակնկալվում է, որ այդ հարա­բե­րությունե­րը ավե­լի խորը և համա­պարփակ բնույթ ունե­նան: Ընդ որում ոչ միայն անհա­տա­կան երկրնե­րի, այլև հավա­քա­կան ԵՄ հետ նույնպես: Այդ ամե­նը ուղիղ կապված է Հայաստա­նի անվտանգության հետ:

Արմեն Գրի­գորյա­նը պարզեց իր միտքը, որ անվտա­գա­յին ասվա­ծը միայն ռազմա­կան ուղղություն չի ենթադրում, կան տարբեր ոլորտներ, օրի­նակ տնտե­սա­կա­նը, որ ուղղա­կիո­րեն ազդում են անվտանգա­յի­նի ապա­հովման հարցում: Տնտե­սությունը անվտանգա­յին լուրջ հարց է: Հայաստա­նը պատրաստ է այդ հարա­բե­րություննե­րին: Վարչա­պե­տի ելույթը եվրա­խորհրդա­րա­նում հենց դա էր նշա­նա­կում, երբ նա ասաց, որ Հայաստա­նը պատրաստ է այնքան, ինչքան, որ Եվրո­պան: Մենք կամք ենք ցույց տվել: 

Արմեն Գրի­գորյա­նը նաև անդրա­դարձավ վերջերս տեղի ունե­ցած մի քանի կարև­որ իրա­դարձություննե­րին, ինչպես օրի­նակ Գրա­նա­դա­յի քառա­կողմ հանդի­պումը, վարչա­պետ Փաշինյա­նի և նախա­գահ Ֆոնդերլեյնի հանդի­պումը:

Մեր հարա­բե­րություննե­րը արժեքնե­րի վրա են հիմնված և մենք ձգտում ենք կառուցել օրենքի վրա հիմնված միջազգա­յին հարա­բե­րություններ: 

Տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ