19.3 C
Yerevan

ՀԱՊԿ‑ը Փոխա­րի­նել ԵՄ-ով

Ոչ բլո­կա­յին պետություննե­րը սովո­րա­բար ինքնուրույն են որո­շում իրենց արտա­քին քաղա­քա­կա­նությունը։ Երկրնե­րը դառնում են ոչ-բլո­կա­յին, քանի որ խուսա­փում են ներքաշվել խոշոր տերություննե­րի հակա­մարտության մեջ։ Դեռևս 1955 թվա­կա­նին ստեղծվել է Չմիա­վորման շարժումը, որն ընդգրկում է 120 պետություն, որոնք պաշտո­նա­պես միա­վորված չեն որևէ խոշոր ուժա­յին բլո­կի հետ կամ դեմ չեն: Սառը պատե­րազմի ժամա­նակ ստեղծված Չմիա­վորման շարժումը որդեգրել է մեծ ուժե­րի մրցակցությունից խուսա­փե­լու սկզբունքը։

Ռոբերտ Անանյան

Հայաստա­նը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից, դառնալ ԵՄ‑ի անդամ, չանդա­մակցել ՆԱՏՕ-ին, ստա­նալ ԱՄՆ‑ի ոչ-ՆԱՏՕ անդամ դաշնա­կից պետության կարգա­վի­ճակ, պաշտո­նա­պես ունե­նալ ոչ-բլո­կա­յին պետության կարգա­վի­ճակ։ Կարծում եմ, Հայաստա­նը ռազմա­վա­րա­կան ապա­գա­յում հենց այս քայլե­րը պետք է կատա­րի, իհարկե՝ ոչ կես կամ մեկ տարում, այլ՝ գործո­ղություննե­րը բաշխե­լով տարի­նե­րի վրա։ Քիչ անց ես կներկա­յացնեմ, թե ինչու եմ եկել այս եզրա­հանգման։ Չեմ ձգտում վերին ճշմարտություն ասել, բայց ուսումնա­սի­րություններս այսպի­սի եզրա­հանգման բերե­ցին։

«Հավա­նա­կան է, որ Հայաստա­նը ապա­գա­յում ծրագրի դառնալ Եվրա­միության անդա­մության թեկնա­ծու»,- այսօր հայտա­րա­րել է Հայաստա­նի կառա­վա­րող կուսակցության պատգա­մա­վո­րը, որը նաև Եվրաինտեգրման հանձնա­ժո­ղո­վի նախա­գահն է։ Վերջին շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ ակնարկն է Հայաստա­նի իշխա­նության կողմից՝ Եվրո­պա­կան ինտեգրման ճանա­պարհով գնա­լու հավա­նա­կա­նության մասին։ Օրերս Բրյուսե­լում կայա­ցած «Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան հեռանկա­րը․ Հայաստան-Եվրո­պա» կոնֆե­րանսի ժամա­նակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրի­գորյա­նը ասաց, որ Հայաստա­նում կան թե՛ եվրաինտեգրման, թե՛ արտա­դա­շինքա­յին պետություն դառնա­լու գաղա­փարներ, որոնք քննարկվում են քաղհա­սա­րա­կության շրջա­նում։ Նա ասաց, որ Հայաստա­նի իշխա­նությունը լսում է՝ հասկա­նա­լու, թե որ գործիքնե­րը Հայաստա­նին լավ պայմաններ կապա­հո­վեն։

Ոչ-բլո­կա­յին պետությունը այն երկիրն է, որը պաշտո­նա­պես չի միա­վորվում ուժա­յին որևէ խոշոր բլո­կի հետ, չի մասնակցում ռազմա­կան դաշինքնե­րին։ ԱՄՆ‑ի գլխա­վո­րած ՆԱՏՕ‑ն և Ռուսաստա­նի գլխա­վո­րած ՀԱՊԿ‑ն ռազմա­քա­ղա­քա­կան դաշինքներ են։ Դրանց անդամնե­րը, օրի­նակ՝ ՀԱՊԿ‑ի անդամ Հայաստա­նը, ունի ռազմա­կան և անվտանգա­յին պարտա­կա­նություններ Ռուսաստա­նի, Բելա­ռուսի, Ղազախստա­նի, Ղրղզստա­նի, Տաջիկստա­նի նկատմամբ։ Ձևա­կան իմաստով՝ նրանք էլ Հայաստա­նի հանդեպ ունեն անվտանգա­յին պարտա­վո­րություններ, որոնց կատա­րումից հրա­ժարվել են։

Հայաստա­նը նաև Ռուսաստա­նի գլխա­վո­րած ԵՏՄ‑ի անդամ է։ Հետաքրքրա­կան են Հնդկաստա­նի և Ավստրիա­յի փորձե­րը։ Հնդկաստա­նը իրեն ճանա­չում է որպես չմիա­վորված երկիր, չնա­յած որ հանդի­սա­նում է ԱՄՆ‑ի ոչ-ՆԱՏՕ անդամ դաշնա­կի­ցը։ 1947-ից ի վեր Հնդկաստա­նը ոչ-բլո­կա­յին պետություն է։ Ձգտում էին այդ կերպ խուսա­փել ԱՄՆ‑ի և ԽՍՀՄ‑ի միջև մրցակցության մասը դառնա­լուց։ ԱՄՆ‑ի ոչ-ՆԱՏՕ անդամ դաշնակցի կարգա­վի­ճա­կը չի խանգա­րել Հնդկաստա­նին՝ ունե­նալ դրա­կան հարա­բե­րություններ Ռուսաստա­նի հետ։

Ռուսաստա­նը տասնամյակներ շարունակ եղել է Հնդկաստա­նի ռազմա­կան տեխնի­կա­յի և տեխնո­լո­գիա­նե­րի հիմնա­կան մատա­կա­րա­րը: Սակայն իհարկե, Հնդկաստա­նը դիվերսիֆի­կացնում է իր պաշտպա­նա­կան ներկրումնե­րը՝ նվա­զեցնե­լով իր կախվա­ծությունը Ռուսաստա­նից և գնում է ռազմա­կան տեխնի­կա ԱՄՆ-ից, Ֆրանսիա­յից և Իսրա­յե­լից:

Հնդկաստա­նը և Ռուսաստա­նը համա­տեղ «Ինդրա» զորա­վարժություննե­րի շարքն են անցկացրել։ Հնդկաստա­նը և Ռուսաստա­նը համա­գործակցել են պաշտպա­նության ոլորտում մի քանի համա­տեղ հետա­զո­տա­կան և զարգացման նախագծե­րի վրա, ինչպի­սին է BrahMos հրթի­ռա­յին համա­կարգի մշա­կումը: Ասածս այն է, որ չլի­նե­լով ՀԱՊԿ‑ի անդամ՝ Հնդկաստա­նը Ռուսաստա­նի հետ ունի ռազմա­կան գործակցություն։ Չի բացառվում, մեկ օր Ռուսաստա­նում իշխա­նության են գալիս դեմոկրա­տա­կան ուժե­րը, Երև­ա­նի և Մոսկվա­յի անվտանգա­յին կապե­րը վերա­կանգնե­լու կարիք է լինում։

Անկա­խա­ցումից հետո Հնդկաստա­նը չմիա­ցավ ո՛չ Արևմուտքի գլխա­վո­րած ՆԱՏՕ-ին, ո՛չ ԽՍՀՄ‑ի ղեկա­վա­րած Վարշա­վա­յի պայմա­նագրին, ոչ էլ հետա­գա­յում ՀԱՊԿ-ին: Չնա­յած Հնդկաստա­նը հավա­տա­րիմ է մնում չմիա­վորման սկզբունքնե­րին, այդուհանդերձ, սերտ կապեր է զարգացրել ԱՄՆ‑ի հետ։

Ոչ բլո­կա­յին պետություննե­րը սովո­րա­բար ինքնուրույն են որո­շում իրենց արտա­քին քաղա­քա­կա­նությունը։ Երկրնե­րը դառնում են ոչ-բլո­կա­յին, քանի որ խուսա­փում են ներքաշվել խոշոր տերություննե­րի հակա­մարտության մեջ։ Դեռևս 1955 թվա­կա­նին ստեղծվել է Չմիա­վորման շարժումը, որն ընդգրկում է 120 պետություն, որոնք պաշտո­նա­պես միա­վորված չեն որևէ խոշոր ուժա­յին բլո­կի հետ կամ դեմ չեն: Սառը պատե­րազմի ժամա­նակ ստեղծված Չմիա­վորման շարժումը որդեգրել է մեծ ուժե­րի մրցակցությունից խուսա­փե­լու սկզբունքը։

Հնդկաստա­նը, Շվեյցա­րիան ամե­նա­հայտնի ոչ-բլո­կա­յին պետություննե­րից են։ Սակայն այդուհանդերձ, Հնդկաստա­նը նաև ԱՄՆ‑ի ոչ-ՆԱՏՕ անդամ երկրի կարգա­վի­ճակ ունի։ Այսինքն, ոչ-բլո­կա­յին կարգա­վի­ճա­կը և ԱՄՆ‑ի ոչ-ՆԱՏՕ անդամ երկրի կարգա­վի­ճա­կը համա­տեղվում են, և Ռուսաստանն ու Չինաստա­նը հաշտ են դրա հետ։

1980–1990-ականների վերջին Հնդկաստա­նը նաև տարա­ծաշրջա­նում անվտանգության մտա­հո­գություններ ուներ, ինչից առա­ջա­ցել էր Հնդկաստա­նի ռազմա­կան հնա­րա­վո­րություննե­րը արդիա­կա­նացնե­լու ցանկությունը:

1992 թվա­կա­նին Հնդկաստա­նը և ԱՄՆ‑ը ստո­րագրե­ցին երկկողմ համա­ձայնա­գիր պաշտպա­նա­կան ոլորտում համա­գործակցության վերա­բերյալ, ինչը նշա­նա­կա­լի ձեռքբե­րում էր ամե­րի­կա-հնդկա­կան հարա­բե­րություննե­րում։ 2005 թվա­կա­նին ԱՄՆ‑ը Հնդկաստա­նին նշա­նա­կեց որպես «Ռազմա­վա­րա­կան գործընկեր»՝ ապա­հո­վե­լով նրա մուտքը դեպի առա­ջա­դեմ պաշտպա­նա­կան տեխնո­լո­գիա­ներ։ 2016 թվա­կա­նին Հնդկաստա­նին շնորհվեց «Խոշոր պաշտպա­նա­կան գործընկեր» (MDP) կարգա­վի­ճակ: MDP‑ի նշա­նա­կումը Հնդկաստա­նին լրա­ցուցիչ առա­վե­լություններ տվեց պաշտպա­նա­կան առևտրի և համա­գործակցության առումով: 2018-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Ասիա­յի վերա­հաստատման նախա­ձեռնության ակտը (ARIA)։

Հնդկաստա­նը դարձավ ԱՄՆ‑ի «Մեծ ոչ-ՆԱՏՕ դաշնա­կից» (MNNA) պետություն։ Փաստա­ցի, Հնդկաստա­նին 2019 թվա­կա­նին շնորհվեց ՆԱՏՕ-ից դուրս պաշտպա­նա­կան համա­գործակցության ամե­նա­բարձր մակարդա­կը։ Հնդկաստանն այսօր ունի ընդլայնված մուտք դեպի առա­ջա­դեմ պաշտպա­նա­կան տեխնո­լո­գիա­ներ։ Որպես MNNA, Հնդկաստանն այժմ իրա­վա­սու է գնել ԱՄՆ‑ի ամե­նաա­ռա­ջա­դեմ ռազմա­կան տեխնի­կան, ներառյալ զգա­յուն տեխնո­լո­գիա­նե­րը, որոնք նախկի­նում անհա­սա­նե­լի էին:

ԱՄՆ‑ն և Հնդկաստա­նը պայմա­նա­վորվել են ընդլայնել իրենց ռազմա­կան համա­գործակցությունը այնպի­սի ոլորտնե­րում, ինչպի­սիք են համա­տեղ վարժանքնե­րը, հետա­խուզության փոխա­նա­կումը և ահա­բեկչության դեմ պայքա­րը: Հնդկաստա­նը և ԱՄՆ‑ն միա­սին են դիմա­կա­յում ասիա­կան ռեգիո­նում անվտանգության մարտահրա­վերնե­րին։

Հնդկաստա­նը և ԱՄՆ‑ն ունեն լայնա­ծա­վալ ռազմա­կան համա­գործակցություն, որն ընդգրկում է պաշտպա­նա­կան համա­գործակցության տարբեր ասպեկտներ։

Հնդկաստա­նը և ԱՄՆ‑ը պարբե­րա­բար համա­տեղ զորա­վարժություններ են անցկացնում, ինչպի­սիք են օրի­նակ՝ Մալա­բար զորա­վարժություննե­րը, որին մասնակցում են երկու երկրնե­րի ռազմա­ծո­վա­յին ուժե­րը։ Հնդկաստա­նը ԱՄՆ ռազմա­կան տեխնի­կա­յի խոշո­րա­գույն գնորդնե­րից մեկն է: ԱՄՆ‑ը նաև հեշտացրել է Հնդկաստա­նի սուվե­րեն պաշտպա­նա­կան արտադրության հնա­րա­վո­րություննե­րը՝ տեխնո­լո­գիա­նե­րի փոխանցման և համա­տեղ ձեռնարկություննե­րի միջո­ցով:

Հնդկաստա­նը և ԱՄՆ‑ը կիսում են հետա­խուզա­կան տվյալնե­րը ահա­բեկչության, ծովա­հե­նության և միջուկա­յին զենքի տարածման հարցե­րում: Ի դեպ, Հնդկաստա­նը Հայաստա­նին զենքի հիմնա­կան մատա­կա­րար պետություննե­րից մեկն է։ Այսինքն, Հայաստա­նին անուղղա­կի հասա­նե­լի է արևմտյան առա­ջա­դեմ տեխնո­լո­գիա­նե­րով պատրաստված զենքը։

Ոչ-բլո­կա­յին պետության կարգա­վի­ճակ ունի նաև Եվրա­միության անդամ Ավստրիան։ Ավստրիան Եվրա­միության անդամ է, բայց չի անդա­մակցում Հյուսի­սատլանտյան դաշինքին՝ ՆԱՏՕ-ին։ Սա նշա­նա­կում է, որ Ավստրիան քաղա­քա­կա­նա­պես և տնտե­սա­պես ինտեգրված է ԵՄ-ին, բայց ռազմա­կան առումով ինտեգրված չէ որևէ ուժա­յին բլո­կի։ Ավստրիան մշտա­պես աչքի է ընկել Ռուսաստա­նի հետ նորմալ հարա­բե­րություննե­րով՝ չնա­յած ռուս-արևմտյան լարված հարա­բե­րություննե­րին։

Ավստրիա­յի օրի­նա­կը ցույց է տալիս, որ հնա­րա­վոր է, որ երկի­րը լինի ԵՄ անդամ և չլի­նի ՆԱՏՕ‑ի անդամ։ Սա խոսում է այն մասին, որ ԵՄ անդա­մակցությունը պարտա­դիր չէ, որ պահանջում է ռազմա­կան բլո­կի պատկա­նե­լիություն: Այն նաև հուշում է, որ չմիա­վորված պետություննե­րը կարող են մասնակցել այլ երկրնե­րի հետ սերտ քաղա­քա­կան, տնտե­սա­կան համա­գործակցությա­նը:

Մինչև վերջերս Շվե­դիան և Ֆինլանդիան ևս համարվում էին ոչ-բլո­կա­յին պետություններ, սակայն Ռուսաստա­նի ագրե­սիվ պատե­րազմը Ուկրաի­նա­յի դեմ այս պետություննե­րին հարկադրեց ՆԱՏՕ‑ի անդամ դառնալ։ Այսինքն, Ռուսաստա­նի ագրե­սի­վությունը դրդում է պետություննե­րին՝ մտա­ծել անվտանգա­յին ավե­լի մեծ միա­վորնե­րի ինտեգրվել կամ խորքա­յին ձևով գործակցել այդ միա­վորնե­րի հետ։ Շվե­դիան և Ֆինլանդիան չեզո­քության և ռազմա­կան չմիա­վորման երկա­րամյա ավանդույթ ունեին, ինչը ամրագրված էր նրանց արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ։

Սա նշա­նա­կում էր, որ նրանք պաշտո­նա­պես չէին պատկա­նում որևէ ռազմա­կան դաշինքի, ինչպի­սին է ՆԱՏՕ‑ն կամ Վարշա­վա­յի պայմա­նա­գի­րը (այսօրվա ՀԱՊԿ‑ն), և նրանք խուսա­փում էին կողմնո­րոշվել տերություննե­րի հիմնա­կան մրցակցություննե­րում:

Ֆինլանդիա­յի չեզո­քությունը սկիզբ է առել 1917 թվա­կա­նին՝ Ռուսաստա­նից նրա անկա­խությունից: Ֆինլանդիան որդեգրեց ակտիվ չեզո­քության քաղա­քա­կա­նություն, ինչը նշա­նա­կում էր, որ նա պաշտպանվե­լու է ցանկա­ցած ագրե­սիա­յից, բայց չի ձգտե­լու միա­նալ որևէ դաշինքի: Այս քաղա­քա­կա­նությունն օգնեց Ֆինլանդիա­յին պահպա­նել իր անկա­խությունը Սառը պատե­րազմի ժամա­նակ։

Շվե­դիա­յի չեզո­քությունն էլ ավե­լի հին է՝ սկսած 19-րդ դարից։ Շվե­դիա­յի չեզո­քության երկա­րամյա քաղա­քա­կա­նությունը հիմնված էր այն համոզմունքի վրա, որ դա անհրա­ժեշտ է Շվե­դիա­յի անվտանգության և բարգա­վաճման համար: Այս քաղա­քա­կա­նությունը օգնեց Շվե­դիա­յին չեզոք մնալ Նապո­լեոնյան պատե­րազմնե­րի, Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի և Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմի ժամա­նակ։

Բայց ինչպես հասկա­նում ենք, Ռուսաստա­նը մեծ տաղանդ ունի՝ Արևմուտքին կոնսո­լի­դացնե­լու, նոր հակա­ռա­կորդներ ձեռք բերե­լու հարցում։ Ուկրաի­նա­յի դեմ Ռուսաստա­նի հարձա­կումից հետո Ֆինլանդիան և Շվե­դիան հրա­ժարվել են չեզո­քության երկա­րամյա քաղա­քա­կա­նությունից՝ հօգուտ ՆԱՏՕ-ին անդա­մակցե­լու: Սա զգա­լի տեղա­շարժ է նրանց արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ, և իհարկե մեծ ազդե­ցություն կունե­նա Եվրո­պա­յի անվտանգության լանդշաֆտի վրա:

Այս հարցի վերա­բերյալ Հայաստա­նում առկա են տարբեր քննարկումներ և գաղա­փարներ՝ եվրաատլանտյան ինտեգրման գաղա­փա­րից մինչև ոչ-բլո­կա­յին պետության կարգա­վի­ճակ։ Հայաստանն արդեն իսկ Եվրա­միության հետ ունի Համա­պարփակ և ընդլայնված գործընկե­րության համա­ձայնա­գիր։ Այն գրե­թե ամբողջությամբ կրկնում է 2013-ին Սերժ Սարգսյա­նի չստո­րագրած Ասո­ցացման համա­ձայնա­գի­րը, սակայն բացա­ռում է Ազատ առևտրի բաղադրի­չը։

Համա­ձայնա­գի­րը արդեն իսկ կիրարկված և ավարտված պետք է լինի 2026 թվա­կա­նին, այսինքն՝ երկու-երեք տարի ժամա­նակ է մնա­ցել։ Հայաստա­նի Պառլա­մենտի Եվրո­պա­կան ինտեգրման հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Արման Եղո­յանն այսօր պատասխա­նել է այն հարցին, թե արդյո՞ք Հայաստա­նը պատրաստվում է դուրս գալ ԵՏՄ-ից և Եվրա­միության անդա­մության թեկնա­ծու դառնալ։

Նիկոլ Փաշինյա­նի թիմա­կի­ցը ասել է, որ ապա­գա­յում միգուցե և Հայաստա­նը ծրագրի՝ դիմել ԵՄ անդա­մության թեկնա­ծու դառնա­լու համար։ Իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ առա­ջի­կա 1‑ից 10 տարի­նե­րին Հայաստա­նի համար կարող է կիրա­ռե­լի լինել Հնդկաստա­նի և Ավստրիա­յի մոդելնե­րի միա­ձուլումը։

Հայաստա­նը կարող է լինել Եվրա­միության անդամ, դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից, ինտեգրված չլի­նել որևէ ռազմա­քա­ղա­քա­կան կոնկրետ բլո­կի (ՆԱՏՕ, ՀԱՊԿ), սակայն ԱՄՆ‑ի, Ֆրանսիա­յի, ԵՄ‑ի, Հնդկաստա­նի հետ զարգացնել անվտանգա­յին խորքա­յին գործակցություն։ Կարե­լի է ձգտել ընդհուպ՝ ԱՄՆ‑ի ոչ-ՆԱՏՕ անդամ դաշնա­կից երկրի կարգա­վի­ճակ ստա­նալ՝ լինե­լով Եվրա­միության անդամ։ Ամե­րիկյա­նը կողմը պետք է որ շահագրգռված լինի այդ սցե­նա­րով։

Սա կնշա­նա­կի, որ Հայաստա­նում պետք է չլի­նի ինչպես Ռուսաստա­նի, այնպես էլ որևէ այլ պետության ռազմա­բա­զա։ Հայաստա­նում կան ԵՄ դիտորդներ, բայց նրանք ռազմա­կան կոնտինգենտ չեն համարվում։ Լինե­լով ԵՄ‑ի անդամ՝ կարե­լի է հասնել անվտանգության հարցում ԱՄՆ‑ի հետ բարձր գործակցության՝ դառնա­լով ԱՄՆ‑ի ոչ-ՆԱՏՕ անդամ դաշնա­կից երկիր։ Կարծում եմ, Եվրա­միությանն անդա­մակցե­լու նպա­տա­կը ևս Հայաստա­նը պետք է ունե­նա։

Առա­ջի­կա 1‑ից 5 տարի­նե­րը վճռո­րոշ են լինե­լու Հայաստա­նի ապա­գա­յի համար։ Այս սցե­նա­րի լիարժեք իրա­գործումը առա­ջի­կա 1–10 տարի­նե­րին եմ պատկե­րացնում. տեմպը կարող է կախված լինել հարա­կից ռեգիոննե­րում զարգա­ցումնե­րից, գլո­բալ ուժե­րի պայքա­րի արդյունքից։ Ռուսաստա­նը ինչքան երկար խրված մնա Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմում, ինչքան Ռուսաստա­նի ուժե­րը երկա­րա­ժամկետ և շատ ջլատվեն, այնքան Հայաստա­նը կստա­նա գործո­ղություննե­րի ազա­տություն։

Գրա­ռումը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ