Հնդկաստանից մինչև Ֆրանսիա զենք են վաճառում Հայաստանի, թեև Հայաստանը դե յուրե գտնվում է ՀԱՊԿ-ի կազմում, բայց բոլորն են հասկանում, որ ՀԱՊԿ-ում լինելը խոշոր հաշվով ոչ մի գործնական նշանակություն չունի: ԵՄ-ը իհարկե կարող է Ադրբեջանին կոնկրետ սանկցիաների տակ դնել, բայց դրանով ԵՄ-ը այլևս չի կարողանա որպես միջնորդ հանդես գալ և Հայսատանը որպես միջնորդ կունենա միայն Ռուսաստանին:
Ստեփան Սաֆարյան
FactorTV-ին հյուրընկալել է ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանին: Զրույցն ընթացել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղված գործողությունների և Ադրբեջանի հարուցած խոչընդոտների մասին:
Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով Ադրբեջանի այն հայտարարություներին, որ նրանք չեն պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա, դրանք լկտի սուտ որակեց: Ադրբեջանը վերջին ժամանակներս սկսել է հայտարարել, թե ոչ մի հարձակում էլ չի պլանավորում, նույնիսկ միջանցք բառի մասին խոսելով ասում էր, որ միջանցք ասելով նկատի ունեն ընդամենը ավտոճանապարհ: Անցյալ տարի սեպտեմբերի հարձակումից հետո Գրիգորյան-Հաջիև-Սալիվան, այնուհետև Բայրամով-Միրզոյան, Պրահայում Միշելի և Մակրոնի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումները փորձում էր այդ հունով տանել և հայտարարել, որ Հայաստանից որևէ տարածքային պահանջ չունի: Բայց ադրբեջանական պահվածքը փոխվեց այն բանից հետ, երբ հայկական կողմը նրան օկուպանտ կոչեց, երբ Ադրբեջանը հարձակվել էր ՀՀ ինքնիշխան տարածքի վրա և որոշ հատվածներ մինչև հիմա էլ պահում է իր ենթակայության տակ: Ադրբեջանին հարցնում են, դու պահանջ ունե՞ս ՀՀ-ից, Բաքուն պատասխանում է, որ չունի և ճանաչում է ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այդ դեպքում հարց է առաջանում, թե նա ի՞նչ տարածքներով է ճանաչում այդ սահմանները:
Ադրբեջանը պատասխանում է, որ ինքը չի հարձակվել ՀՀ վրա, այլ ցանկանում է վերադարձնել այն հողերը, որոնք իրենն են և բացի այդ, հայտարարում է, որ քանի որ սահման ու հստակ քարտեզ չկա, վիճելի է, թե որը ում է պատասխանում: Միաժամանակ Ադրբեջանն անընդհատ փորձում է օրակարգ մտցնել այն թեզը, որ Երևանը ռևանշի է պատրաստվում:
Ստեղծված իրավիճակում ԵՄ-ն ասաց, որ քանի որ փոխադարձ մեղադրանքներ կան միմյանց հասցեին, ապա դա ամբողջովին պարզելու և հասկանալու համար առաջարկում է երկու բան՝ առաջինը՝ դեմարկացիա-դելիմիտացիա և խաղաղության պայմանագիր, երկրորդ՝ տեղակայվում է դիտորդական խումբ, որը հստակ կարձանագրի, թե ով է խախտում պայմանավորվածությունները, և ով է լարվածություն հրահրում: Հայկական կողմը ամբողջովին համաձայնվել է, իսկ Ադրբեջանը, համաձայնվելով հանդերձ, բազմաթիվ պայմաններ է առաջ քաշել, որոնք հարուցել են ԵՄ դիտորդների ու պառլամենտի պատգամավորների դժգոհությունը: Նախապես որոշված էր, որ այդ ամբողջ գործընթացը կտևի մոտ երկու ամիս և մինչև տարեվերջ կկնքվի խաղաղության պայմանագիր: Ընդ որում ԵՄ դիտորդները ոչ միայն գալիս են նայելու և արձանագրելու, այլև դրանից հստակ հետևություններ անելու: Ըստ էության ԵՄ-ն նաև համաձայն էր նրան, որ ռուսները տրամադրում են քարտեզ, իսկ ԵՄ-ը օգնում է խորհուրդներով:
Ադրբեջանը, սակայն արհեստական խնդիրներ է առաջ քաշում, պահանջում, որ Երևանը չպիտի իր հետ Արցախի հարցով ինչ որ բան պայմանավորվի: Դրա փոխարեն ԵՄ-ը առաջարկեց Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն: Բաքուն համաձայնեց, բայց ամեն ինչ արեց, որ դա տեղի չունենա: Գումարվում է նաև սահմանների ճշգրտման հարցը: Բրյուսելը քարտեզ է պահանջում: Ռուսները, որ նախօրոք հայտարարում էին, թե քարտեզներն իրենց մոտ է, հիմա կարծես թե ասում են, որ քարտեզ չկա: Ալիևը համաձայնվում է հանդիպել Բրատիսլավայում, Սոֆիայում, Գրանադայում, Բրյուսելում և չի ներկայանում դրանցից ոչ մեկին: Ըստ Ստյոպա Սաֆարյանի, այդ բոլոր հանդիպումներում Ալիևի առաջ հստակ հարցեր էին դրվելու, թե ինչու նա չի կատարում իր առջև դրված պահանջները, ինչու հրաժարվում իր իսկ ընդունած պայմաններից: Բաքուն, որ մեղադրում է Հայասատնին 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը խախտելու մեջ, Ռուսաստանի հետ միասին խախտել են բոլոր հնարավոր կետերը: ԵՄ-ը դրան արժանի որակում է տվել՝ կոնկրետ Արցախցիների բռնագաղթը որակելով որպես էթնիկ զտման փորձ: Ալիևն այժմ վախվորած տեսք ունի, քանի որ նա իր չափն անցել է և ԵՄ-ը կայուն քայլերով պատասխանում է դրան: Այդ է վկայում և՛ ԵՄ և ԵՄ անհատական պետությունների բարեկամական տրամադրվածությունը Հայաստանի հանդեպ: Հնդկաստանից մինչև Ֆրանսիա զենք են վաճառում Հայաստանի, թեև Հայաստանը դե յուրե գտնվում է ՀԱՊԿ-ի կազմում, բայց բոլորն են հասկանում, որ ՀԱՊԿ-ում լինելը խոշոր հաշվով ոչ մի գործնական նշանակություն չունի: ԵՄ-ը իհարկե կարող է Ադրբեջանին կոնկրետ սանկցիաների տակ դնել, բայց դրանով ԵՄ-ը այլևս չի կարողանա որպես միջնորդ հանդես գալ և Հայսատանը որպես միջնորդ կունենա միայն Ռուսաստանին:
Ստյոպա Սաֆարյանը հիշեցեց, որ 2021թ. սկսած Հայստանը մեկ անգամ չէ, որ դիմել է Ռուսաստանին, այնուհետև պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, բայց պատասխան ստացել է միայն ամիսներ անց, այն էլ կիսատ պռատ պատասխան, որ իրենք հստակ չգիտեն սահմանները և չեն կարող ասել, թե Ադրբեջանը իրո՞ք խախտել է այդ սահմանները թե ոչ: Այդ ինչպե՞ս եղավ, որ Ռուսաստանը նոյեմբերի 9-ին գիտեր սահմանները, իսկ հիմա չգիտի: Սա հստակ ցույց է տալիս, թե մեր իբրև թե ռազմավարական դաշնակիցն իրականում ում շահերն է պաշտպանում: Ռուսներն աննախադեպ ստորություն են թույլ տալիս Հայաստանի հանդեպ: ԵՄ-ը հասկանում է այդ ամենը: Եվ հենց Հայաստանի ժողովրդավարությունը պաշտպանելու համար է նաևօգնում Հայաստանին:
Մանրամասները տեսանյութում՝