19.3 C
Yerevan

Վեթինգի Եւ Լյուստրա­ցիա­յի Կենսա­կան Անհրա­ժեշտությունը

Ինչպե՞ս պիտի որևէ գաղա­փա­րա­կիր, բայց գումար չունե­ցող կուսակցություն հավա­սա­րա­պես պայքա­րի միլիարդներ տիրա­պե­տող կուսակցության դեմ, որին ոչ ոք չի հարցնում, թե որտե­ղից նրան այդ հսկա­յա­կան միջոցնե­րը: Ընդ որում այդ նույն ընդդի­մա­դիր կուսակցություննե­րից ոմանք ունեն իրենց հեռարձակվող հեռուստաա­լիքնե­րը, մեդիախմբե­րը, մինչդեռ մյունե­րը հազիվ կարո­ղա­նում են ֆեյսբուքյան մեկ էջ աշխա­տեցնել: Բնա­կան է, որ այս իրա­վի­ճա­կում արդա­րություն չի պահպանվի:

Լեւոն Բարսեղյան

Բրյուսե­լում կայա­ցած «Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան ապա­գան» Հայաստան-ԵՄ համա­ժո­ղո­վում լրագրող, հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան գործիչ Լևոն Բարսեղյա­նը խոսել է ժամա­նա­կին ակնկալված լյուտրա­ցիա­յի վեթինգի, դրանց չիրա­կա­նացման, բայց  նաև խիստ անհրա­ժեշտության մասին:

Լևոն Բարսեղյանն իր ելույթում նշեց, որ ինքն այլևս չի հավա­տում, որ այս իշխա­նություննե­րը վեթինգ ու լյուստրա­ցիա կանեն: Իշխա­նություննե­րը բաց տեքստով ասում են, որ չեն անե­լու, իրենց նախընտրա­կան ծրագրե­րում նման բան չկա գրված: Եվ դա հատկա­պես զարմա­նա­լի է, քանի որ հեղա­փո­խությունը դատարկ տեղը չի արվել: Մարդիկ հեղա­փո­խություն են արել արդա­րության հասնե­լու համար, իսկ հեղա­փո­խության սկզբում Նիկոլ Փաշինյա­նը երբ հայտա­րա­րեց լյուստրա­ցիա­յի ու վեթինգի մասին, շատե­րը իրոք հույս ունե­ցան, որ իշխա­նությունը հասկա­նում է այդ ամե­նի լրջությունը: Բայց անցավ ժամա­նակ և ոչինչ էլ չարվեց, ըստ էության հիմա էլ չի արվում: Մինչդեռ ժողո­վուրդը երկու անգամ մանդատ տվեց իշխա­նություննե­րին, երբ ընտրեց նրանց, մանդատ տվեց իշխա­նություննե­րին, երբ չընտրեց տարբեր, այլ քաղա­քա­կան ուժե­րի: Ընտրություն ասվա­ծը միայն ընտրության օրը քվեարկե­լը չէ, այլ անընդհատ շարունա­կա­կան գործընթաց է ու մարդիկ իրենց և՛ ընտրե­լով, և՛ չընտրե­լով իշխա­նություննե­րին հնա­րա­վո­րություն են տվել կազմա­կերպե­լու վեթինգ և լյուստրա­ցիա, որը տեղի չունե­ցավ:

Լևոն Բարսեղյա­նը ուշադրություն հրա­վի­րեց այն հանգա­մանքի վրա, որ վարչա­պե­տը հայտա­րա­րել էր միայն դատա­վորնե­րի վեթինգի մասին, բայց շատե­րը հույս ունեին, որ ողջ րավա­պահ համա­կարգը վեթինգի կենթարկվի կամ երբ ասում են լյուստրա­ցիա, դա ոչ միայն գործա­կա­լա­կան ցանցի մասին պիտի հասկացվի, այլ ընդգրկի նաև տնտե­սա­կան, քաղա­քա­կան և այլ տեսա­կի լյուստրա­ցիա­նե­րը, որովհետև դրանց բացա­կա­յությունը շատ ծանր ազդե­ցություն ունի պետության վրա: Որոշ կուսակցություններ, որոնք սև կապի­տալ ունեն և չեն լյուստրացվում, կապի­տա­լի­զացնում են իրենց փողե­րը, խմբակցություններ են ստեղծում և այդ կուսակցություննե­րի պատվի­րա­տու տերե­րը, որոնք էլ հենց հանդի­սա­նում են լյուստրա­ցիա­յի հիմնա­կան թեկնածուները,որևէ պատիժ չեն կրել: Հիմա ինչ որ չափով անօ­րի­նա­կան գույքի վերա­դարձի գործընթաց է գնում, բայց դա պետք է համընդհա­նուր և ընդգրկուն լինի:

Սա հատկա­պես էական է այն առումով, որ չլյուստրացված կուսակցություննե­րը քաղա­քա­կան ողջ դաշտը վերցնու են իրենց ձեռքը, քանի որ ունեն գումար, իսկ բազմա­թիվ կուսակցություններ, որոնք լավ գաղա­փարներ ունեն, բայց գրա­սենյակ պահե­լու գումար չունեն, ինքստինքյան դուրս են մղվում ասպա­րե­զից: Լևոն Բարսեղյանն ասաց, որ իրենք հաշվել են և եկել այն եզրա­կա­ցության, որ գրա­սենյակներ պահե­լու և նորմալ գործունեւություն իրա­կա­նացնե­լու համար կուսակցությա­նը տարե­կան կտրվածքով մոտ չորս-հինգ մլն ԱՄՆ դոլար է պետք: Ու ըստ այդմ հարց է առա­ջա­նում, թե ինչպե՞ս պիտի որևէ գաղա­փա­րա­կիր, բայց գումար չունե­ցող կուսակցություն հավա­սա­րա­պես պայքա­րի միլիարդներ տիրա­պե­տող կուսակցության դեմ, որին ոչ ոք չի հարցնում, թե որտե­ղից նրան այդ հսկա­յա­կան միջոցնե­րը: Ընդ որում այդ նույն ընդդի­մա­դիր կուսակցություննե­րից ոմանք ունեն իրենց հեռարձակվող հեռուստաա­լիքնե­րը, մեդիախմբե­րը, մինչդեռ մյունե­րը հազիվ կարո­ղա­նում են ֆեյսբուքյան մեկ էջ աշխա­տեցնել: Բնա­կան է, որ այս իրա­վի­ճա­կում արդա­րություն չի պահպանվի: Դրա համար է րոպե առաջ անհրա­ժեշտ վեթինգ և լյուստրա­ցիա, բայց այլևս հույս չկա, որ այն կիրա­կա­նացվի:

Խոսե­լով ԵՄ մասին՝ Լևոն Բարսեղյա­նը դատա­պարտեց երկա­կի ստանդարտնե­րը, երբ մարդու իրա­վունքնե­րի, ժողովրդա­վա­րության և արդա­րության, հավա­սա­րության մասին խոսող ԵՄ‑ի համար մի կողմից նորմալ չէ դիկտա­տոր Պուտի­նից գազ ու նավթ գնել, մյուս կողմից լրիվ նորմալ է դիկտա­տոր Ալիև­ից նավթ ու գազ գնել: Սա պիտի բացառվի, պիտի դադա­րեցվի:

Մանրա­մասնե­րը՝

Առնչվող Հոդվածներ