19.3 C
Yerevan

ԵՄ‑ը Հայաստա­նի Ժողովրդա­վա­րա­կան Դաշնա­կից

Ադրբե­ջա­նը ցանկա­նում է, որպեսզի տարածքա­յին ամբողջա­կա­նության ճանաչման հովա­նա­վո­րը Մոսկվան լինի, բայց քանի որ շատ լավ գիտե, որ Հայաստա­նը չի գա մոսկովյան դաշտում այդ խնդի­րը քննարկե­լու, փորձում են այնպես անել, որ դրա հովա­նա­վո­րը լինի հավա­քա­կան արևմուտքը, ոչ թե առանձին պետություններ և հավա­նա­բար դրա հետև­անքով էլ ամեն կերպ խոչընդո­տում է կոնկրետ Գերմա­նիա­յի կամ Ֆրանսիա­յի ներգրա­վա­ծության փաստը:

Արամ Սարգսյան

Factor.TV‑ն Բրյուսե­լում կայա­ցած «Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան ապա­գան» Հայաստան-ԵՄ համա­ժո­ղո­վում զրուցել է Հանրա­պե­տություն կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ:

Վերջինս, անդրա­դառնա­լով Հայաստա­նի կենսա­կան խնդիրնե­րին, ասաց, որ այս պահին Հայաստա­նի անվտանգա­յին մարտահրա­վե­րը առա­ջին պլան է եկել, և այդ խնդիրնե­րի լուծումից հետո քաղա­քա­կան և տնտե­սա­կան հարցե­րը առաջնա­յին կդառնան: Արամ Սարգսյանն ասաց, որ անձամբ ինքը տնտե­սա­կան հատվա­ծը չի առանձնացնում անվտանգա­յին հարցե­րից, ընդհա­կա­ռա­կը, դրանք իրար զուգորդված ու մեկը մյուսի հետև­անք հանդի­սա­ցող երև­ույթներ են: Եթե ժամա­նա­կին Հայաստա­նի իշխա­նություննե­րը բավա­րար չափով ուշադրություն դարձրած լինեին տնտե­սության վրա, Հայաստա­նը լիներ ներդրումնե­րի համար հետաքրքիր և գրա­վիչ երկիր, դա կնպաստեր Հայաստա­նի անվտանգա­յին համա­կարգի՝ ավե­լի կայուն դառնա­լուն: Եթե Ռ. Քոչարյա­նի օրոք իրա­կա­նացվեր Հայաստան-Իրան գազա­յին տրանզի­տը, եթե Ս. Սարգսյա­նի օրոք կատարվեր հյուսիս-հարավ ճանա­պարհի կառուցումը, իրա­կա­նացվեր ամե­րի­կա­ցի­նե­րի, բրի­տա­նա­ցի­նե­րի առա­ջարկած տարբեր ծրագրեր, ինչպես օրի­նակ փոխա­կերպվող էներգե­տիկ ծրա­գի­րը, Արաքսի վրա նախա­տեսված հէկ‑ը, ապա Հայաստանն արտա­քին անվտանգության հարցում շատ ավե­լի նպաստա­վոր պայմաննե­րում կհայտնվեր: Օրի­նակ եթե Արաքսի վրա բրի­տա­նա­կան կամ չինա­կան ներդրումնե­րով կառուցվեր հէկ, ապա Ադրբե­ջա­նը շատ ավե­լի զգույշ կլի­ներ հրթիռներ արձա­կե­լու հարցում, դա անվի­ճե­լի է:

Արամ Սարգսյա­նը նաև խոսեց Ալիևի՝ նախա­պես պլա­նա­վորված հանդի­պումնե­րին չներկա­յա­նե­լու հարցին, ասե­լով, որ Ալիևը նախ ցանկա­նում է այս պահին խաղա­ղության պայմա­նագրի համա­տեքստում Հայաստա­նից պոկել առա­վե­լա­գույնը և երկրորդ՝ այնպես անել, որ Հայաստա­նի Հանրա­պե­տության շուրջ ստեղծված անվտանգա­յին հարցե­րի համա­տեքստում Արցա­խում կատարված հանցա­գործություննե­րը երկրորդա­յին դառնան, մոռացվեն և իր համար խոչընդոտներ չստեղծեն, քանի որ այդ հարցը ևս բավա­կան բարձր մակարդա­կով շոշափվում է:

Ադրբե­ջա­նը ցանկա­նում է, որպեսզի տարածքա­յին ամբողջա­կա­նության ճանաչման հովա­նա­վո­րը Մոսկվան լինի, բայց քանի որ շատ լավ գիտե, որ Հայաստա­նը չի գա մոսկովյան դաշտում այդ խնդի­րը քննարկե­լու, փորձում են այնպես անել, որ դրա հովա­նա­վո­րը լինի հավա­քա­կան արևմուտքը, ոչ թե առանձին պետություններ և հավա­նա­բար դրա հետև­անքով էլ ամեն կերպ խոչընդո­տում է կոնկրետ Գերմա­նիա­յի կամ Ֆրանսիա­յի ներգրա­վա­ծության փաստը:

Արամ Սարգսյա­նը նաև անդրա­դարձավ Հայաստան-ԵՄ շփումնե­րի մակարդա­կին, համե­մա­տեց այն ՀՀ հարև­աննե­րի հետ՝ նշե­լով առանձնա­ցող տարբե­րություններն ու հիմնա­կան պատճառնե­րը: Աշխարհն այսօր մեծ պատե­րազմնե­րի մեջ է գտնվում: Ժողովրդա­վա­րա­կան երկրնե­րը պայքա­րում են ավտո­րի­տար երկրնե­րի դեմ և արևմուտքը հասկա­նում է, որ տարա­ծաշրջա­նում միայն Վրաստա­նը բավա­րար չէ, հարկա­վոր է նաև Հայաստա­նին պաշտպա­նել, որպես տարա­ծաշրջա­նի ժողովրդա­վա­րա­կան բաստիոն:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ