Հայաստան

ԵՄ-ը Հայաստանի Ժողովրդավարական Դաշնակից

Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի տարածքային ամբողջականության ճանաչման հովանավորը Մոսկվան լինի, բայց քանի որ շատ լավ գիտե, որ Հայաստանը չի գա մոսկովյան դաշտում այդ խնդիրը քննարկելու, փորձում են այնպես անել, որ դրա հովանավորը լինի հավաքական արևմուտքը, ոչ թե առանձին պետություններ և հավանաբար դրա հետևանքով էլ ամեն կերպ խոչընդոտում է կոնկրետ Գերմանիայի կամ Ֆրանսիայի ներգրավածության փաստը:

Արամ Սարգսյան

Factor.TV-ն Բրյուսելում կայացած «Հայաստանի ռազմավարական ապագան» Հայաստան-ԵՄ համաժողովում զրուցել է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

Վերջինս, անդրադառնալով Հայաստանի կենսական խնդիրներին, ասաց, որ այս պահին Հայաստանի անվտանգային մարտահրավերը առաջին պլան է եկել, և այդ խնդիրների լուծումից հետո քաղաքական և տնտեսական հարցերը առաջնային կդառնան: Արամ Սարգսյանն ասաց, որ անձամբ ինքը տնտեսական հատվածը չի առանձնացնում անվտանգային հարցերից, ընդհակառակը, դրանք իրար զուգորդված ու մեկը մյուսի հետևանք հանդիսացող երևույթներ են: Եթե ժամանակին Հայաստանի իշխանությունները բավարար չափով ուշադրություն դարձրած լինեին տնտեսության վրա, Հայաստանը լիներ ներդրումների համար հետաքրքիր և գրավիչ երկիր, դա կնպաստեր Հայաստանի անվտանգային համակարգի՝ ավելի կայուն դառնալուն: Եթե Ռ. Քոչարյանի օրոք իրականացվեր Հայաստան-Իրան գազային տրանզիտը, եթե Ս. Սարգսյանի օրոք կատարվեր հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, իրականացվեր ամերիկացիների, բրիտանացիների առաջարկած տարբեր ծրագրեր, ինչպես օրինակ փոխակերպվող էներգետիկ ծրագիրը, Արաքսի վրա նախատեսված հէկ-ը, ապա Հայաստանն արտաքին անվտանգության հարցում շատ ավելի նպաստավոր պայմաններում կհայտնվեր: Օրինակ եթե Արաքսի վրա բրիտանական կամ չինական ներդրումներով կառուցվեր հէկ, ապա Ադրբեջանը շատ ավելի զգույշ կլիներ հրթիռներ արձակելու հարցում, դա անվիճելի է:

Արամ Սարգսյանը նաև խոսեց Ալիևի՝ նախապես պլանավորված հանդիպումներին չներկայանելու հարցին, ասելով, որ Ալիևը նախ ցանկանում է այս պահին խաղաղության պայմանագրի համատեքստում Հայաստանից պոկել առավելագույնը և երկրորդ՝ այնպես անել, որ Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային հարցերի համատեքստում Արցախում կատարված հանցագործությունները երկրորդային դառնան, մոռացվեն և իր համար խոչընդոտներ չստեղծեն, քանի որ այդ հարցը ևս բավական բարձր մակարդակով շոշափվում է:

Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի տարածքային ամբողջականության ճանաչման հովանավորը Մոսկվան լինի, բայց քանի որ շատ լավ գիտե, որ Հայաստանը չի գա մոսկովյան դաշտում այդ խնդիրը քննարկելու, փորձում են այնպես անել, որ դրա հովանավորը լինի հավաքական արևմուտքը, ոչ թե առանձին պետություններ և հավանաբար դրա հետևանքով էլ ամեն կերպ խոչընդոտում է կոնկրետ Գերմանիայի կամ Ֆրանսիայի ներգրավածության փաստը:

Արամ Սարգսյանը նաև անդրադարձավ Հայաստան-ԵՄ շփումների մակարդակին, համեմատեց այն ՀՀ հարևանների հետ՝ նշելով առանձնացող տարբերություններն ու հիմնական պատճառները: Աշխարհն այսօր մեծ պատերազմների մեջ է գտնվում: Ժողովրդավարական երկրները պայքարում են ավտորիտար երկրների դեմ և արևմուտքը հասկանում է, որ տարածաշրջանում միայն Վրաստանը բավարար չէ, հարկավոր է նաև Հայաստանին պաշտպանել, որպես տարածաշրջանի ժողովրդավարական բաստիոն:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *