ՄԵՐ ՈՒՂԻՆ

Վազգեն Վեհափառ՝ Խրիմյան Հայրիկի Արժանի Ժառանգը

Մեր ժողովուրդը տասնյակ տարիներ կտրված լինելով հոգեւոր կյանքից, եկեղեցուց, իրապես ի վիճակի չէ զանազանելու հայ առաքելական եկեղեցին այլադավան կրոններից։

Վազգեն Վեհափառ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Շուշան Ղազարյանի և ՆՍՕՏՏ Վազգեն Ա կաթողիկոսի1990թ. հարցազրույցը: Հարցազրույցը բավական հետաքրքիր է, մանավանդ մեր օրերի համար: Շատ բան է փոխվել Հայաստանում Վազգեն վեհափառից հետո: Փոխվել են մի քանի իշխանություններ, փոխվել է եկեղեցին, փոխվել է մարդկանց վերաբերմունքը եկեղեցու հանդեպ: 

Հարցազրույցում, հանձինս Վազգեն Վեհափառի, տեսնում ենք խելացի հավասարակշռված և հայրենասեր մտավորականի, ով հանդես է գալիս ոչ թե կրոնական սահմանափակումների  հրամայողի տեսանկյունից, այլ գիտնական-աստվածաբանի ու մտավորականի և պարզապես հայ մարդու, ով մտահոգ է իր ժողովրդին պատած դժվարությունների համար, բայց և չի շտապում տաք գլխով անպատասխանատու արարքներով էլ ավելի խորացնել ընդհանուր վիճակը: Հարցազրույցը, վստահորեն մեծ արժեք է ներակայացնում նաև այն տեսակետից, որ եկեղեցու գլխավորը ոչ միայն համձայնվում է, որ կան բացթողումներ, որոնք պետք է շտկել, նաև նկատում է, թե ինչ կարգի մտավորական-գիտական աշխատանք կա անելու և թե որքան մեծ կարևորություն է այն ներկայացնում: 

Կաթողիկոսը չի խոսում որպես լոկ կրոնական առաջնորդ: Նա խոսում է որպես ժողովրդի համար պատասխանատու անհատ, մարդ, ով չի վախենում իր թուլությունների մասին բարձրաձայնելուց և մարդ, ով ընդունում է իր մարդկային սխալականությունը:

Որքան էլ, որ զարմանալի է հնչում մեր ականջների համար, բայց մի ժամանակ եղել է Վաքզգեն Վեհափառ, ով ուներողջ ժողովրդի սերն ու հիացմունքը: Եվ այդ սերը դատարկ ճառախոսության հետևանք չէր: Մարդիկ զգում էին հայոց հայրապետի խնամքոտ աջը, նրանք հավատում էին եկեղեցուն նաև այն բանի համար, որ նրա առաջնորդը Վազգեն Վեհափառն էր:

Վեհափառը իր գործունեությամբ ոչ միայն կաթողիկոս եղավ մարդկանց համար այլև հոգատար հայր, գիտնական-մտավորական, ում ներկայությունն այսօր այնքան խիստ է զգում հայ հանրությունը:

Վազգեն Վեհափառից հետո ինչ որ բան կատարվեց, ինչ որ բան փոխվեց, կոտրվեց կամ անհետացավ: Այսօր հայ առաքելական եկեղեցին չունի այն ուժը, որ ուներ Վազգեն Վեհափառի ժամանակ: Եկեղեցու ուժն իր հավատավորների մեջ է, իսկ այսօր քչերն են եկեղեցուն հավատում՝ ի դեմս մեր ներկայիս հոգևոր առաջնորդների: Եկեղեցուն ինչ որ բան է պատահել, ինչ որ բան է փոխվել այնտեղ և եկեղեցին, որ Վազգեն Վեափառի օրոք ամեն ինչ էր, այսօր մեծ սկանդալների ու տարատեսակ, երկարատև չընդհատվող խոսակցությունների թիրախ է: գուցե արդարացիորեն, գուցե և ոչ: Հաստատ է մի բան: Մարդիկ գիտեն, որ այնտեղ այլևս Վազգեն Վեհափառ չկա:   
Մեր Ուղին

Հարցազրույցը կարդալ հետևյալ հղումով՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *