18.7 C
Yerevan

Հայաստա­նը, Թուրքիան Եւ Միջանցքնե­րը

(Մաս 2‑րդ)

Արցա­խի վերա­բերյալ մեկ այլ կոշտ հայտա­րա­րություն թուրքա­կան ԱԳՆ‑ն հրա­պա­րա­կեց սեպտեմբե­րի 9‑ին՝ Արցա­խում խորհրդա­րա­նի 22 պատգա­մա­վորնե­րի քվեարկությամբ նոր նախա­գա­հի ընտրության վերա­բերյալ:

Վահրամ Հովհաննիսյան

Միջանցքնե­րի հարցը Թուրքիա­յի իշխա­նություննե­րի խոսույթում. Վահրամ Հովհաննիսյան

Արցա­խի դեմ ռազմա­կան նոր գործո­ղություննե­րի մեկնարկին թուրքա­կան կողմը «հավա­նություն» էր տվել, իսկ ավե­լի ճիշտ՝ հրա­հանգել, դեռ հուլի­սի 31-ին: «Լաչի­նի միջանցքի» արգե­լա­փա­կումից ի վեր այդ կապակցությամբ առա­ջին անգամ բացա­հայտ հայտա­րա­րություն այդ օրը հնչեցրեց Թուրքիա­յի արտգործնա­խա­րար Հ. Ֆիդա­նը՝ ադրբե­ջանցի գործընկե­րոջ հետ Անկա­րա­յում համա­տեղ մամուլի ասուլի­սի ժամա­նակ՝ նշե­լով. «Լաչի­նի ճանա­պարհն Ադրբե­ջա­նի տարածք է: Բաքուն իր տարածքում կարող է իրա­կա­նացնել անհրա­ժեշտ ցանկա­ցած գործո­ղություն»: Եվ միայն այս հայտա­րա­րությունից հետո թուրքա­կան բարձր ղեկա­վա­րության խոսույթում նմա­նա­տիպ ելույթնե­րը, իսկ մամուլում՝ նույնա­բո­վանդակ հրա­պա­րա­կումնե­րը դարձան պարբե­րա­կան: Այսպես, օգոստոս-սեպտեմբեր ամիսնե­րին թուրքա­կան պետա­կան լրատվա­կան գործա­կա­լություննե­րը «Լաչի­նի միջանցքին» վերա­բե­րող նյութե­րը համե­մե­ցին հայկա­կան կողմին ուղղված մեղադրանքնե­րով՝ կրկնե­լով ադրբե­ջա­նա­կան կեղծ պնդումնե­րը, օրի­նակ՝ «զենքի և զորքի տեղա­փո­խում», «անջա­տո­ղա­կաննե­րին աջակցություն», միջանցքով Արցա­խի «բնա­կան ռեսուրսնե­րի ապօ­րի­նի դուրսբե­րում» և այլն: Թուրքիա­յի ԱԳ նախա­րա­րությունն օգոստո­սի 14-ին մամուլի հաղորդագրություն տարա­ծեց՝ կրկին հաստա­տե­լով Անկա­րա­յի դիրքո­րո­շումը «Լաչի­նի միջանցքի» վերա­բերյալ: Մասնա­վո­րա­պես՝ Հայաստա­նը հերթա­կան անգամ մեղադրվեց Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը չճա­նա­չե­լու և դրան համա­պա­տասխան գործո­ղություններ իրա­կա­նացնե­լու մեջ, անհիմն որա­կեց հումա­նի­տար ճգնա­ժա­մի վերա­բերյալ Երև­ա­նի և Ստե­փա­նա­կերտի պնդումնե­րը՝ առա­ջարկե­լով օգտվել «այլընտրանքա­յին ճանա­պարհից»՝ մատնանշե­լով, որ միջանցքը, այնուա­մե­նայնիվ, փակ չէ, և որ հումա­նի­տար ճգնա­ժա­մի մասին հայտա­րա­րություններն անհիմն են: Ընդ որում՝ այս հայտա­րա­րությունը հաջորդեց «Լաչի­նի միջանցքի» թեմա­յով Հայաստա­նի Հանրա­պե­տության կողմից ՄԱԿ ԱԽ նիստ հրա­վի­րե­լու դիմումին (օգոստո­սի 11) և նախորդեց այդ նիստի անցկացմա­նը (օգոստո­սի 16), ինչն էլ, հավա­նա­բար, կանխո­րո­շեց նիստի արդյունքնե­րը, իսկ ավե­լի ճիշտ՝ ապարդյունությունը, թուրք-ադրբե­ջա­նա­կան կողմին ավե­լի ազատ գործե­լու հնա­րա­վո­րություն տալով: Արցա­խի վերա­բերյալ մեկ այլ կոշտ հայտա­րա­րություն թուրքա­կան ԱԳՆ‑ն հրա­պա­րա­կեց սեպտեմբե­րի 9‑ին՝ Արցա­խում խորհրդա­րա­նի 22 պատգա­մա­վորնե­րի քվեարկությամբ նոր նախա­գա­հի ընտրության վերա­բերյալ: Մասնա­վո­րա­պես, այդ ընտրությունը որակվեց «միջազգա­յին իրա­վունքի, ՄԱԿ‑ի բանաձև­ե­րի և ԵԱՀԿ‑ի սկզբունքնե­րի կոպտա­գույն խախտում» և համարվեց «Ադրբե­ջա­նի և Հայաստա­նի միջև խաղա­ղության բանակցություննե­րի խաթարմանն ուղղված գործո­ղություն»: Սեպտեմբե­րի 19-ին Արցա­խի դեմ մեկնարկած նոր ռազմա­կան գործո­ղություննե­րին թուրքա­կան իշխա­նություննե­րը սատա­րե­ցին ոչ միայն նախա­գա­հի մակարդա­կով, այն էլ՝ ՄԱԿ‑ի ԳԱ ամբիո­նից, այլև՝ ԱԳՆ հայտա­րա­րությամբ: Բաքվին երկրորդե­լով՝ «հակաա­հա­բեկչա­կան» անվա­նումը ստա­ցած գործո­ղություննե­րի առա­ջին ժամե­րին Թուրքիա­յի արտա­քին գերա­տեսչությունն այն մեկնա­բա­նեց որպես «Ադրբե­ջա­նի կողմից հայկա­կան ապօ­րի­նի զինված խմբա­վո­րումնե­րի դեմ օրի­նա­կան և անհրա­ժեշտ գործո­ղություններ»: Սեպտեմբե­րի 23-ին ԱԳ նախա­րար Հ. Ֆիդա­նը ևս եղավ Նյու Յորքի «Թուրքա­կան տանը», որտեղ, կրկին անդրա­դառնա­լով «հակաա­հա­բեկչա­կան» գործո­ղությա­նը, նշեց. «Ադրբե­ջա­նը խնդրի լուծման այլ տարբե­րակ չուներ»: Թուրքիա­յի արտա­քին գերա­տեսչության ղեկա­վա­րը մեկ այլ ուշագրավ հայտա­րա­րություն էլ արեց սեպտեմբե­րի 29-ին՝ նշե­լով, թե «Ադրբե­ջա­նը հաջող հակաա­հա­բեկչա­կան գործո­ղություն է իրա­կա­նացրել Ղարա­բա­ղում, ապա­հո­վել է իր ինքնա­վա­րությունը… խուսա­փել է քաղա­քա­ցիա­կան բնակչության շրջա­նում զոհե­րից»: Մեկնա­բա­նե­լով Արցա­խի նախա­գա­հի հրա­մա­նա­գի­րը՝ 2024թ. հունվա­րի 1‑ից Հանրա­պե­տության գոյությունը դադա­րեցնե­լու վերա­բերյալ, այն համա­րել է «ինքնա­լուծա­րում» և «այդ տարածքում Ադրբե­ջա­նի սահմա­նադրա­կան կարգի վերա­կանգնում»: Ընդհանրացնե­լով այս կետում ներկա­յացված տեղե­կություննե­րը՝ կարող ենք փաստել, որ Անկա­րան ի սկզբա­նե աջակցել է «Լաչի­նի միջանցքի» փակմա­նը, սակայն բարձր մակարդա­կով և անմի­ջա­կա­նո­րեն ներգրավվել է թեմա­յին միայն հուլի­սի վերջե­րից՝ առա­ջին հերթին միջազգա­յին հարթակնե­րում պաշտպա­նե­լով Բաքվի թիկունքը: Ըստ էության՝ Թուրքիա­յից այս օրե­րին հնչող նոր հայտա­րա­րություննե­րը՝ ինտեգրա­ցիա­յի և հումա­նի­տար հարցե­րի հետա­գա լուծման վերա­բերյալ, առնվազն ծածկադմփոց են Հաքա­րիի ապօ­րի­նի անցա­կե­տից հայե­րի առև­անգումնե­րի, գերի­նե­րին չվե­րա­դարձնե­լու, մշա­կութա­յին օբյեկտնե­րի ոչնչացման, էթնիկ զտման և ցեղասպա­նա­կան այլ գործո­ղություննե­րի հետև­անքով հայա­թափված Արցա­խի և Ադրբե­ջա­նի կողմից շարունակվող ագրե­սիվ քաղա­քա­կա­նության պայմաննե­րում, և փաստա­ցի «Լաչի­նի» ու Արցա­խի որոշ տարածքնե­րը Ագա­րակ-Նռնա­ձոր հատվա­ծի («Զանգե­զուրի միջանցքի») հետ փոխա­նա­կե­լու առա­ջարկ: «Զանգե­զուրի միջանցքը»՝ ի հակադրություն «Լաչի­նի միջանցքի» Թեև ս.թ. սեպտեմբեր 21-ին Նյու Յորքում Թուրքիա­յի նախա­գա­հը հայտա­րա­րեց, թե «Ղարա­բա­ղում Ադրբե­ջա­նի իրա­կա­նացրած հակաա­հա­բեկչա­կան գործո­ղություննե­րը ոչ մի կերպ կապված չեն Նիկոլ Փաշինյա­նի և, ընդհա­նուր առմամբ, Հայաստա­նի հետ, սակայն ընդա­մե­նը օրեր անց Նախիջև­ա­նում նշեց. «Հուսով ենք՝ Հայաստա­նը կընդունի իրեն մեկնած խաղա­ղության ձեռքը և կձեռնարկի անկեղծ քայլեր»: Սրա­նով Էրդո­ղա­նը, փաստո­րեն, բացա­հայտեց, որ «Լաչի­նի միջանցքի» արգե­լա­փա­կումը և Արցա­խի էթնիկ զտումը հստակ քայլեր էին՝ ուղղված ոչ թե «տարածքա­յին ամբողջա­կա­նության ու սահմա­նադրա­կան կարգի վերա­կանգնմա­նը», այլ՝ ճնշում Երև­ա­նի վրա՝ Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքով միջանցք կորզե­լու նպա­տա­կով: Այս պնդումը փորձենք հաստա­տել թուրքա­կան ղեկա­վա­րության մի շարք այլ հայտա­րա­րություննե­րի և իրա­դարձություննե­րի ներկա­յացմամբ: Այսպես, դեռևս 2022թ. դեկտեմբե­րի 24-ին՝ «Լաչի­նի միջանցքի» արգե­լա­փա­կումից օրեր անց, Թուրքիա­յի նախա­գա­հը, հիշեցնե­լով իր երկրի օգնությամբ Ադրբե­ջա­նի կողմից «Ղարա­բաղն ազա­տագրե­լու» մասին, խոսե­լով տարա­ծաշրջա­նա­յին ճանա­պարհնե­րի և ենթա­կա­ռուցվածքնե­րի զարգացման ծրագրե­րի մասին, հայտա­րա­րեց. «… Տարա­ծաշրջա­նում նոր դարաշրջա­նի հիմքեր ենք դնում, և գործընթացնե­րը կարա­գա­նան, եթե Հայաստա­նը խելամտո­րեն գործի և կողմնո­րոշվի դեպի խաղա­ղությունը, անվտանգությունը և հանգստությունը»։ Նույնա­բո­վանդակ հայտա­րա­րություն էլ ն.թ. դեկտեմբե­րի 29-ին արեց արտգործնա­խա­րար Մ. Չավուշօղլուն՝ նշե­լով. «Լաչի­նի միջանցքի վերջին զարգա­ցումնե­րը Հայաստա­նի համար կլի­նեն անկեղծության փորձություն»։ Ընդ որում՝ ելույթի թեման կրկին տարա­ծաշրջա­նա­յին հաղորդակցությունն էր և հատկա­պես միջի­նա­սիա­կան երկրնե­րի հետ հարա­բե­րություննե­րը։ 2023թ. մայի­սի 12-ին, նախընտրա­կան քարո­զարշա­վի շրջա­նակնե­րում, անդրա­դառնա­լով գլխա­վոր մրցա­կից Ք. Քըլըչդա­րօղլուի կողմից հայկա­կան Սյունի­քը շրջանցող միջանցքով քարտե­զին, Էրդո­ղա­նը, կարծես, առա­ջին անգամ հայտա­րա­րեց «Զանգե­զուրի միջանցք» ունե­նա­լու նպա­տա­կի մասին: Նրա խոսքով՝ այն «Մետաքսի ճանա­պարհի» մի մասն է, նոր շնչուղի կհանդի­սա­նա «Միջին միջանցքի համար», որի մի ճյուղն արդեն անցնում է Վրաստա­նի տարածքով: Նախա­գա­հա­կան ընտրություննե­րի 2‑րդ փուլի ընթացքում՝ մայի­սի 23-ին, Սիվաս քաղա­քում (Սըվազ) «Թուրքիա­յի դարաշրջա­նի» մասին ելույթի ժամա­նակ Էրդո­ղա­նը պատմեց ներպե­տա­կան արա­գընթաց երկաթգծի կառուցման մասին, որը, նրա խոսքով, նախա­տեսվում է հետա­գա­յում հասցնել մինչև Կարս՝ միացնե­լով Բաքու-Թբի­լի­սի երկա­թուղուն: Էրդո­ղանն ընդգծեց, որ արդյունքում Թուրքիան կդառնա միջանցք, որը կկա­պի Պեկինն ու Լոնդո­նը: Սակայն ուշագրավ է, որ «Բաքու-Թբի­լի­սի» արտա­հայտությունից հետո նա կտրուկ հիշեց «30 տարվա օկուպա­ցիա­յից Ղարա­բաղն ազա­տագրե­լու» մասին՝ շեշտե­լով, որ ադրբե­ջանցի գործընկերնե­րի հետ միջոցներ կձեռնարկեն՝ արև­ելքի և արևմուտքի միջև հանգույց դառնա­լու ուղղությամբ և հույս հայտնեց, որ «դա կստացվի»: Նոր միջանցք ունե­նա­լու մտադրություննե­րի մասին գործող նախա­գա­հի ակնարկն ամբողջացվեց, երբ նա, կրկին հակա­դարձե­լով ընդդի­մա­դիր թեկնա­ծուին, ընդգծեց, որ վերջի­նը «Զանգե­զուրից և Ղարա­բա­ղից հրա­ժարվում է՝ որոշնե­րի աչքը մտնե­լու համար»:

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

https://www.aravot.am/2023/11/22/1384120/?fbclid=IwAR0i5boSi-cqCRgkWMoMaL0r_rTPBre1NoYWPsoE1BOfMAZmfbTb0cF2JwU

Առնչվող Հոդվածներ