18.7 C
Yerevan

Վազգեն Վեհա­փառ՝ Խրիմյան Հայրի­կի Արժա­նի Ժառանգը

Մեր ժողո­վուրդը տասնյակ տարի­ներ կտրված լինե­լով հոգեւոր կյանքից, եկե­ղե­ցուց, իրա­պես ի վիճա­կի չէ զանա­զա­նե­լու հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցին այլա­դա­վան կրոննե­րից։

Վազգեն Վեհա­փառ

Ձեր ուշադրությանն ենք ներկա­յացնում Շուշան Ղազարյա­նի և ՆՍՕՏՏ Վազգեն Ա կաթողիկոսի1990թ. հարցազրույցը: Հարցազրույցը բավա­կան հետաքրքիր է, մանա­վանդ մեր օրե­րի համար: Շատ բան է փոխվել Հայաստա­նում Վազգեն վեհա­փա­ռից հետո: Փոխվել են մի քանի իշխա­նություններ, փոխվել է եկե­ղե­ցին, փոխվել է մարդկանց վերա­բերմունքը եկե­ղե­ցու հանդեպ: 

Հարցազրույցում, հանձինս Վազգեն Վեհա­փա­ռի, տեսնում ենք խելա­ցի հավա­սա­րակշռված և հայրե­նա­սեր մտա­վո­րա­կա­նի, ով հանդես է գալիս ոչ թե կրո­նա­կան սահմա­նա­փա­կումնե­րի  հրա­մա­յո­ղի տեսանկյունից, այլ գիտնա­կան-աստվա­ծա­բա­նի ու մտա­վո­րա­կա­նի և պարզա­պես հայ մարդու, ով մտա­հոգ է իր ժողովրդին պատած դժվա­րություննե­րի համար, բայց և չի շտա­պում տաք գլխով անպա­տասխա­նա­տու արարքնե­րով էլ ավե­լի խորացնել ընդհա­նուր վիճա­կը: Հարցազրույցը, վստա­հո­րեն մեծ արժեք է ներա­կա­յացնում նաև այն տեսա­կե­տից, որ եկե­ղե­ցու գլխա­վո­րը ոչ միայն համձայնվում է, որ կան բացթո­ղումներ, որոնք պետք է շտկել, նաև նկա­տում է, թե ինչ կարգի մտա­վո­րա­կան-գիտա­կան աշխա­տանք կա անե­լու և թե որքան մեծ կարև­ո­րություն է այն ներկա­յացնում: 

Կաթո­ղի­կո­սը չի խոսում որպես լոկ կրո­նա­կան առաջնորդ: Նա խոսում է որպես ժողովրդի համար պատասխա­նա­տու անհատ, մարդ, ով չի վախե­նում իր թուլություննե­րի մասին բարձրա­ձայնե­լուց և մարդ, ով ընդունում է իր մարդկա­յին սխա­լա­կա­նությունը:

Որքան էլ, որ զարմա­նա­լի է հնչում մեր ականջնե­րի համար, բայց մի ժամա­նակ եղել է Վաքզգեն Վեհա­փառ, ով ունե­րողջ ժողովրդի սերն ու հիացմունքը: Եվ այդ սերը դատարկ ճառա­խո­սության հետև­անք չէր: Մարդիկ զգում էին հայոց հայրա­պե­տի խնամքոտ աջը, նրանք հավա­տում էին եկե­ղե­ցուն նաև այն բանի համար, որ նրա առաջնորդը Վազգեն Վեհա­փառն էր:

Վեհա­փա­ռը իր գործունեությամբ ոչ միայն կաթո­ղի­կոս եղավ մարդկանց համար այլև հոգա­տար հայր, գիտնա­կան-մտա­վո­րա­կան, ում ներկա­յությունն այսօր այնքան խիստ է զգում հայ հանրությունը:

Վազգեն Վեհա­փա­ռից հետո ինչ որ բան կատարվեց, ինչ որ բան փոխվեց, կոտրվեց կամ անհե­տա­ցավ: Այսօր հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցին չունի այն ուժը, որ ուներ Վազգեն Վեհա­փա­ռի ժամա­նակ: Եկե­ղե­ցու ուժն իր հավա­տա­վորնե­րի մեջ է, իսկ այսօր քչերն են եկե­ղե­ցուն հավա­տում՝ ի դեմս մեր ներկա­յիս հոգև­որ առաջնորդնե­րի: Եկե­ղե­ցուն ինչ որ բան է պատա­հել, ինչ որ բան է փոխվել այնտեղ և եկե­ղե­ցին, որ Վազգեն Վեա­փա­ռի օրոք ամեն ինչ էր, այսօր մեծ սկանդալնե­րի ու տարա­տե­սակ, երկա­րատև չընդհատվող խոսակցություննե­րի թիրախ է: գուցե արդա­րա­ցիո­րեն, գուցե և ոչ: Հաստատ է մի բան: Մարդիկ գիտեն, որ այնտեղ այլևս Վազգեն Վեհա­փառ չկա:   
Մեր Ուղին

Հարցազրույցը կարդալ հետևյալ հղումով՝

https://www.1in.am/3351422.html?fbclid=IwAR1NgVnIFxSBKcqpKhfXoj_Ista_JV-Z9YqSHRbjgOApXRIXF2Fg_otEMcA

Առնչվող Հոդվածներ